Քաղաքական 10:57 14/09/2020 Հայաստան

Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելով՝ սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև. Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 27 տարին լրացած և բանակում չծառայած  անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվության չենթարկելու օրենսդրական  նախաձեռնությանը.

«Անցած տարվա դեկտեմբերին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ պետական բյուջե վճարել 10 000000 ՀՀ դրամ և փաստացի ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից: Այն ժամանակ, հանդիպելով կտրուկ հանրային հակազդեցության, այս նախաձեռնույթունը հանվեց շրջանառությունից։ Թվում էր, որ թեման փակված է, և իշխող խմբակցությունը գիտակցում է՝ փողով զինվորական ծառայությունից խուսափելու գաղափարի ողջ կործանարար ազդեցությունը պետության անվտանգության և սոցիալական արդարության վրա։

Սակայն արի ու տես, որ անցած շաբաթ, հերթական համանման տրամաբանությամբ օրենսդրական նախաձեռնությամբ են հադես եկել իշխող խմբակցությունը ներկայացնող երկու առաջատար պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը և Մխիթար Հայրապետյանը, և նրանց փաստացի հարող ևս մեկ պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը։ Այս անգամ, նրանք առաջարկում են քրեական պատասխանատվությունից ազատել զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց, եթե նրանք պետական բյուջե վճարեն պայմանագրային ծառայության զինծառայողի երկու տարվա վարձատրությանը համարժեք գումար (ենթադրաբար, այդպիսի զինծառայողի վարձելու և խուսափողի փոխարեն նրան բանակ ուղարկելու համար): Այս գաղափարը նոր չի, և մեր հանրային դիսկուրսում շրջանառվում է բավական վաղուց։ Այս գաղափարի ջատագովները բավական համոզիչ մի քանի փաստարկ ունեն՝

ա) հարուստ ընտանիքները, միևնույն է, տարբեր միջոցներով հնարավորություն են գտնում իրենց երեխաներին ազատել ծառայությունից՝ ավելի լավ է այդ դեպքում պաշտոնականացնել դա, և այդ միջոցները գնան պետական բյուջե ու օգտագործվեն սոցիալապես անապահով խավերից պայմանագրային զինծառայողներ բանակ ներգրավելու համար՝ այդ դեպքում առերևույթ շահում են երկու կողմ էլ,

բ) արտագաղթի մի մասն էլ պայմանավորված է տղա երեխաներին երկրից հեռացնելու ծնողների ձգտմամբ, ընդ որում արդյունքում երեխաների հետ հաճախ հեռանում են նաև ծնողները: Սա կկասեցնի արտագաղթը և կնպաստի հեռացածների մի մասի վերադարձին՝ գոնե 27 տարեկանից հետո։ Այսօր արտերկրում մեծ թվով հայազգի երիտասարդներ կան, որոնց Հայաստան վերադառնալուն խոչընդոտում է բանակում ծառայելու պարտավորությունը, մենք դրանով իրենց հնարավորություն ենք տալիս երկիր վերադառնալ,

գ) քանի որ ստացված միջոցները հնարավորություն կտան յուրաքանչյուր ժամկետային զինծառայողի փոխարեն մեկ պայմանագրային ծառայող պահել, բանակը համալրման տեսակետից չի տուժի։

Ավելին, պայմանագրային զինծառայողը ի վերջո ավելի մասնագիտացած է դառնում իր գործում, և որպես հետևանք՝ ավելի արդյունավետ,
Այս փաստարկները անհիմն չեն, և հասարակության որոշակի մասում դրական արձագանք են ստանում, ուստի լուրջ քննարկման կարիք ունեն, և այստեղ ևս հիմնավոր հակափաստարկներ են պետք։ Ստորև փորձեմ շարադրել մի քանիսը՝
ա) Ընդհանրապես, եթե որևէ արարք մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի է, ապա չի կարելի օրինականացնել պատժից փողով ազատվելը՝ վաղը նույն տրամաբանությամբ կարելի է մարդասպանին կամ բռնաբարողին էլ պատժից ազատել, եթե նա տուժողի հարազատներին մեծ փոխհատուցում է տրամադրում։ Այլապես, մենք ընդունում ենք, որ զինվորական ծառայությունից խուսափելը ընդհանրապես քրեորեն պատժելի չի, և ընդամենը վարչական իրավախախտում է, և դրա համար ընդհանարապես որևէ քրեական պատիժ չենք նախատեսում (ինչին ես անձնապես դեմ եմ),

բ) Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև, և էլ ավելի բևեռացնում առանց այդ էլ պառակտված հասարակությունը։ Փաստացի, մենք ասում ենք, որի երկրի պաշտպանությունը աղքատների գործն է, իսկ հարուստների գործը փող աշխատելն է։ Սրա երկարաժամկետ բացասական հետևանքները ոչ ոք չի հաշվարկել, իսկ իրականության մեջ, սա ուղիղ ճանապարհ է երկրում «ծառայածների» ու «չծառայածների» երկու հակընդեմ բանակներ ստանալու համար, որոնք ունեն իրար հակադիր ենթամշակույթ, հաճախ արհամարում ու ատում են իրար,

գ) Այս նորմի կիրառման համար 27 տարեկանի տարիքային սահման դնելով, մենք նպաստում ենք համապատասխան «արտագաղթային» վարքագծի՝ նյութապես ապահով ընտանիքների երիտասարդներին հնարավոր տարբեր միջոցներով երկրից դուրս բերել, հետո 27 տարեկանում նրանց վերադարձնել, և փողով օրինականացնել նրանց ծառայությունից խուսափելը։ Իրականում, անձը մինչև 45 տարեկան պահեստազորի մեջ է, այսինքն մարտունակ է, և որևէ խելամիտ պատճառ չկա, թե ինչու նրա վրա մինչև այդ տարիքն էլ չպետք է տարածվի վերադառնալու դեպքում պարտադիր ժամկետային ծառայություն անցնելու պայմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա արդեն երկու և ավել երեխա ունի, կամ էլ ունի գիտական և այլ նշանակալի նվաճումներ, որոնք բոլոր դեպքերում գործող օրենսդրությամբ կազատեին նրան բանակային ծառայությունից,

դ) Նախնական հաշվարկներով, երկրի բնակչության առնվազն 20-25%-ը ֆինանսապես հնարավորություն կունենա «օգտվել» այս օրենքի ընձեռած հնարավորությունից (թեև դեռ չի նշանակում, որ կօգտվի), դա մեր զորակոչային ռեսուրսի շոշափելի կորուստ է, որը հատուցելը այդքան էլ հեշտ չի, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Արդեն հիմա էլ բանակի կեսից ավելին պայմանագրային հիմունքներով է ծառայում, և այնպես չէ, որ կարելի է հեշտորեն հազարավոր նոր պայմանագրային ծառայողներ գտնել, զինկոմիսարիատներում հիմա էլ առանձնապես ցանկացողների հերթեր չկան,

ե) Ժամկետային ծառայությունը անհրաժեշտ է ոչ միայն գործող բանակը համալրելու համար, այլև մարտունակ մոբիլիզացիոն ռեսուրս ստեղծելու՝ հնարավոր պատերազմի դեպքում։ Առաջարկվող օրենքի փոփոխությունը շոշափելի հարված կհասցնի նաև մեր մոբիլիզացիոն ռեսուրսին, այս դեպքում արդեն առանց որևէ փոխհատուցման, քանի որ ծառայությունից փողով ազատվածը պատերազմի դեպքում էլ այլևս հայրենիք չի պաշտպանելու, ավելին՝ նա կարող է այդ պայմաններում հեշտ զոհ դառնալ։ Ուստի ցանկացած քաղաքացի, որը վերադառնում է երկիր, եթե նույնիսկ ի վերջո ազատվում է երկու տարվա բանակային ծառայությունից, պետք է առնվազն անհրաժեշտ ուսումնա-մարտական պատրաստություն անցնի և համալրի պահեստազորը,

զ) Պատերազմող երկրում, այսպիսի նախաձեռնությունները ընդհանրապես բարոյալքող են, և հասարակության որոշ շերտերի մոտ պատրանք են ստեղծում, որ ինչ որ մեկը իրենց երեխաների փոխարեն պետք է պաշտպանի երկիրը, իսկ իրեն վայելեն միայն խաղաղության բարիքները։ Փաստարկները, որ իրենց երեխան դուրսը լավ կրթություն է ստացել, և ափսոս է նրա երկու տարին, այլևս արժանահավատ չեն՝ այսօրվա արագ տեխնոլոգիապես հագեցող բանակում ամենալավ կրթությունն էլ կարելի է խելամիտ կիրառել, և նույնիսկ հնարավորություն տալ նույն երիտասարդին ծառայության ընթացքում կատարելագործել իր գիտելիքները, դրա օրինակներ արդեն կան,

է) Զինվորական ծառայությունը քաղաքացու առանցքային պարտականությունն է երկրի առջև։ Եթե նա պաշտոնապես հրաժարվում է այդ պարտականությունը կատարելուց, ավտոմատ պետք է զրկվի նաև բազմաթիվ իրավունքներից (ընտրական, սոցիալական ապահովության, հարկային արտոնություններից, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, և այլն), ոչ թե պարզապես մեկանգամյա տուգանք մուծի և անարդար առավելություն ստանա իր տարեկիցների նկատմամբ։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ընդամենը պետական պաշտոններ զբաղացնելու իրավունքից զրկում, բայց դա բոլորովին էլ բավարար հատուցում չի՝ զինվորական ծառայությունից գիտակից հրաժարվելու դիմաց։ Եթե այս կամ այն պատճառով հայրենիք վերդարձող երիտասարդը դժվարանում է մարտական պայմաններում ծառայել (արդեն ընտանիք ունի, առողջության խնդիրներ, և այլն), ի վերջո, կարելի նաև նրան հնարավորություն տալ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն իրականացնել, նվազագույն անհրաժեշտ ուսումնամարտական պատրաստություն անցնելուց հետո, սակայն ծառայությունը պարզապես դրամական փոխհատուցմամբ փոխարինելը այլասերում է այդ պարտականության բուն իմաստը։

Մեզնից շատ ավելի հարուստ երկրներում (ինչպիսիք են Իսրայելը կամ Սինգապուրը), որոնք վաղուց հնարավորություն ունենին անցնելու միայն պայմանագրային բանակի, ժամկետային ծառայությունը ոչ միայն պահպանվում է, այլև պատասխանատվություն է և պատիվ, և բացարձակ արդարացված անհրաժեշտություն՝ իրական արտաքին վտանգի առկայության պայմաններում։ Մեզ մոտ էլ, ժամկետային զինվորական ծառայությունից փողով ազատվելը պաշտոնակացնելու պարբերաբար կրկնվող փորձերի փոխարեն, պետք է այդ ծառայությունը դարձնել առավելագույնս գրավիչ և անվտանգ, մեր բանակը պետք է դառնա տարածաշրջանում տեխնոլոգիապես ամենահագեցած և արդիականը, իսկ յուրաքանչյուր զինծառայող էլ պետք է ծառայությունից հետ վերադառնա հոգով և մարմնով կոփված, նոր գիտելիքներվ և կարողություններով հարստացած, և իր ծառայության համար վաստակած պատվի ու նաև հանրային արտոնությունների հստակ գիտակցությամբ։

Մենք արդեն այս ճանապարհին ենք վերջին մի քանի տարիներին, և մեր Պաշտպանության նախարարությանը շարունակաբար պետք է դրա վրա կենտրոնացի իր հիմնական ջանքերը։ Այս նպատակով պետք է նաև ամեն տարի ընդլայնել մեր պաշտպանական ծախսերը ու բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զորացրվելուց հետո էլ բանակում արժանապատիվ ծառայածները համարժեք արտոնություններ տրամադրել պետության կողմից։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներն էլ պետք է վերջապես դադարեցնեն ծնողների վախերի էժանագին շահարկումը և գիտակցեն, որ մենք արդեն 30 տարվա անկախ պետություն ենք, պետք է վերջապես սկսենք հարգել մեր պետության առանցքային ինստիտուտները ու այսպիսի օրենսդրական նախաձեռնություններով այլևս չխարխլենք դրանք»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:06
ԱՆ ներկայացուցիչը կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ծայրահեղ ծանր է գնահատում
Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թվի ավելացումը եթե շարունակվի, առողջապահական համակարգն ուղղակի չի կարող դիմակայել, իսկ այսօր, այս պահին...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մոսկվան իր «մուժսկոե սլովո»-ն պետք ա վերջում ասի. Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյանը կարծում է, որ նույնիսկ մոլի հակառուսական տրամադրություն ունեցողները հասկանում են, որ բանալին Մոսկվայում է։ Ինչ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:48
Դավիթ Խաժակյան. Ինչպես դուք, այնպես էլ ես ապշած եմ ավագանու որոշումից
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրում է. «Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում...
Աղբյուր` Panorama.am
14:41
Արցախում կամավորներ են պետք
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը, որ այս օրերին Ստեփանակերտում է, գրել է. «Այս օրերին Արցախում մեր...
Աղբյուր` Panorama.am
14:29
Հայրենիքի խիզախ ու ժպտերես պաշտպանները. ֆոտոշարք առաջնագծից
ՀՀ Պաշտպանության նախարարությունը առաջնագծից հերթական ֆոտոշարքն է հրապարակել։
Աղբյուր` Panorama.am
14:21
Էդմոն Մարուքյանը տեղեկություններ ունի վարչապետի և ՀՀ նախկին նախագահների հանդիպման մասին
«Ես շուրջ 24 օր որևէ ներքաղաքական մեկնաբանություն չեմ արել և հիմա էլ չեմ կարող մեկնաբանել: Դրա պատասխանը պետք է տա վարչապետը կամ դրա մասին...
Աղբյուր` Panorama.am
14:14
Մենք արևմուտքին և Եվրոպային պարտադրում ենք հավատարիմ մնալ իրենց իսկ հռչակած արժեհամակարգին․ Սամսոնյան
«Նամակն ուղարկվել է, սակայն դեռևս գրավոր արձագանք չեմ ստացել, բայց նամակն ուղարկելու նույն օրը մենք տեսանք, որ ՄԱԿ-ի հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:04
Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել տարբեր երկրների առաջին տիկնանց
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նամակ է հրապարակել՝ նշելով, որ այն ուղարկել է իր լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ակցիա Իտալիայի դեսպանատան դիմաց. «Դուրս եկեք, ձեզ չենք սպանի, ոչ Ալիևն ենք, ոչ էլ Էրդողանը»
Հայաստանում Իտալիայի դեսպանատան շենքի դիմաց այս պահին բազմամարդ է։ Մի շարք քաղաքացիներ պահանջում են դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպում։...
Աղբյուր` Panorama.am
13:48
Կրակային այս խտության պարագայում ստատիկ բնագծեր պահելը հազարավոր կորուստներ է նշանակում. Հովհաննիսյան
«Սահմանին կայուն լարված վիճակ է, այսինքն՝ մարտական գործողությունները չեն դադարում, ուղղակի գիշերային ժամերին մի փոքր թուլանում է...
Աղբյուր` Panorama.am
13:31
Քլունի. Հույս ունեմ, որ մոտ ապագայում «Ավրորա» մրցանակի կարիք չի լինի
Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին հայտարարել է՝ աղոթում են խաղաղության հաստատման համար։ «Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Չգիտեմ, որքա՞ն արկ, հրթիռ և այլ ռազմամթերք է սպառել Բաքվի բռնապետն այս պատերազմի ընթացքում, բայց...
Աղբյուր` Panorama.am
13:09
«Դեմոկրատական այլընտրանք». Աընդունելի է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Քննարկելով Արցախում...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ռուսաստանի կողմից բոլոր իրավական հիմքերը ձևավորված են ահաբեկիչներին հարված հասցնելու համար. Էդմոն Մարուքյան
«Պայմանավորվել են Մինսկի խմբի համանախագահ երկրի հովանավորությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ՌԴ հրավերով, հետևաբար ՌԴ-ն...
Աղբյուր` Panorama.am
12:51
Գերմանիայում ՀՀ դեսպան. Արցախի ժողովրդի անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է
Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը երեկ հյուրընկալվել է Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի ծառայությունում: Գերմանական և...
Աղբյուր` Panorama.am
12:36
Պատերազմը պետք է այնպես ավարտենք, որ հաջորդ սերնդին նոր խնդիրներ չփոխանցենք. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս անգամ պատերազմը պետք է այնպես...
Աղբյուր` Panorama.am
12:30
Beeline. Անվճար զանգեր Արցախում
Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ բոլոր մուտքային զանգերի, դեպի Արցախի տեղական...
Աղբյուր` Panorama.am
12:24
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներից շատերը դատարան չներկայացան
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատական այսօրվա նիստը հետաձգվեց ամբաստանյալների, փաստաբանների մեծ մասի ներկա չլինելու...
Աղբյուր` Panorama.am
12:20
Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
12:16
Զոհվածների հետ համատեղությամբ ապրող ծնողները, երեխաներն ու ամուսինները կազատվեն վարկային պարտավորություններից
«Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել...
Աղբյուր` Panorama.am
12:07
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ կարգով ներկայացված օրենքները
ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու...
Աղբյուր` Panorama.am
12:02
ԱՆ. Հիշեք, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների՝ օր օրի ավելացող թիվը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:49
Առաջարկվում է ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից
«Առաջարկվում է ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից, իսկ եթե տվյալ ապրանքը ենթակա է...
Աղբյուր` Panorama.am
11:42
Տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն. Փաշինյան
«Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում...
Աղբյուր` Panorama.am
11:36
Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է  Ռոբերտ Քոչարյանի ու Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 9 հարցից հրատապության կարգով ընդունեց միայն երկուսը
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում նախագահող  Բաբկեն Թունյանը  հայտնեց, որ օրակարգում կա առաջին ընթերցման 3 հարց և...
Աղբյուր` Panorama.am
11:20
Առաջարկվում է ներել ռազմաճակատում զոհված կամ վիրավորված քաղաքացիների վարկային պարտավորությունները
Մեկնարկել է Կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը, գրանցվել է 84 պատգամավոր։ Օրակարգային երկու հարցերի մեկը վերաբերում է  ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:12
«Մեդիա պաշտպան»-ն անթույլատրելի է համարում պատերազմական այս օրերին ներքին լարում ստեղծելու ցանկացած փորձ
Նշվում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է 30 օրով կասեցնել «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակումը։ Հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հայաստանում կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել
21.10.2020. Կորոնավիրուսի 1836 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}