ԵՄ-ն ընդդեմ Թուրքիայի․ ԵՄ ղեկավարները Թուրքիայի հարցը կքննարկեն սեպտեմբերի 24-ին
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարում է, որ Եվրամիության հարևանությունը «կրակի մեջ է» ու կոչ է անում անդամ պետություններին «ուժեղ և միասնական պատասխան տալ»:
«Վերջին 10 ամսվա ընթացքում մեր հարևանությունը կրակի մեջ է ընկել՝ Լիբիայից մինչև Բելառուս», - ասել է Ժոսեպ Բորելը՝ Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան ես կարող էի սպասել», - ասել է Բորելը:
Euronews-ի հաղորդմամբ, Բրյուսելը չի ընդունում օգոստոսի 9-ին կայացած Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները, որով, ըստ արդյունքների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է հաղթել՝ ձայների ավելի քան 80 տոկոսով: Այն նաև խստորեն դատապարտում է խաղաղ բողոքների բռնի ճնշումը և զգուշացնում, որ «նպատակային» պատժամիջոցներ կսահմանվեն:
«Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի, Թուրքիայի և Կիպրոսի միջև լարվածությունն աճում է երկրաչափական ձևով, և կա առճակատման մեծ ռիսկ, որը բառերից այն կողմ է անցնում», - զգուշացնում է Բորելը:
Լարվածությունը սկսել է սրվել այս տարվա սկզբին, երբ Թուրքիան սկսեց էներգետիկ որոնման հետազոտական աշխատանքներ Միջերկրական ծովի վիճելի մասերում:
Դրանից հետո Հունաստանը ռազմածովային և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ է տեղակայել այդ տարածքում, մինչ Ֆրանսիան ռազմական պարեկություն է իրականացնում:
Այս շաբաթվա սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «միանշանակ համերաշխության ուղերձ հղեց Հունաստանին և Կիպրոսին»` ի պատասխան Թուրքիայի կողմից «միակողմանի սադրանքների, ապօրինի հորատումների և նրանց ինքնիշխանությանը սպառնալիքի»:
Բորելը նշել է, որ ԵՄ-ն նպատակ ունի «վերականգնել Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունները», ինչպես նաև կայունությունը տարածաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ