Միգրանտները տեղափոխվել են Լեսբոսի նոր ճամբար՝ մինչ Հունաստանի վարչապետը պահանջում է ավելի շատ ԵՄ օգնություն
Մոտ 300 փախստականներ և միգրանտներ կիրակի երեկոյան տեղափոխվել էին հունական բանակի կողմից կառուցված ճամբարային նոր հաստատություն Լեսբոս կղզում՝ Կարա Տեպեում: Այս մասին գրում է Euronews-ը։
Զինվորները տեղադրել են 300-ից 350 վրաններ, աշխատանքները շարունակվում են։ Բայց փախստականներից և միգրանտներից շատերը դժկամությամբ են տեղափոխվում նոր ճամբար, որտեղ աշխատելու է ոստիկանությունը: Նրանք վախենում են, որ դա բանտ կլինի:
Հունաստանի վարչապետն էլ կիրակի օրը պահանջել է, որ Եվրամիությունն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի։
Հիշեցնենք, որ վերջերս Լեսբոսի Մորիա ճամբարը, որտեղ բնակվում էին 12,000 միգրանտներ, հրդեհվեց։ Հունաստանի վարչապետը հայտարարեց, որ այն հրդեհվել է միգրանտների կողմից, որոնք դժգոհ էին պահման պայմաններից։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի վարչապետը միգրանտներին մեղադրում է Մորիա ճամբարը հրդեհելու մեջ
- Հրդեհվում է Հունաստանի Մորիա միգրանտների ճամբարը․ մարդկանց էվակուացնում են
- 13․000 աթոռ Բունդեսթագի դիմաց՝ հունական միգրանտների ճամբարների փակման պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները