Տնտեսություն 15:37 15/09/2020 Հայաստան

Վարչապետի «100 փաստերում» ներառելու առաջարկ. Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հերթական հոդվածն է հրապարակել «Վարչապետի «100 փաստերում» ներառելու առաջարկ» վերնագրով.

«1. Ներկայումս վարվող սոցիալական քաղաքականության հավաքական մետեցումը հետևյալն է՝ իշխող քաղաքական ուժը չի խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները: Այս պարագայում օրվա իշխանություններից ակնկալվում են հավաքական հետևյալ հարցերի համակողմանի պատասխանները.

«Հայաստանը սոցիալակա՞ն պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքում արդեն ընկած է՞ սոցիալական շուկայական տնտեսությունը: Տրված խոստումներին համաչափ՝ պետական քաղաքականությունն ուղղված է՞ ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: Իշխող քաղաքական ուժն ի՞նչ չափով է հասցեատեր, թե՞ արդեն քաղաքացին է մեղավոր իր կյանքի դժվարին իրավիճակի ու սոցիալական չլուծվող խնդիրների համար»:

2. Օրվա իշխանության հռչակած չափելի թիրախները վերաբերում են միայն 2050թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճի ապահովման խոստում»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն. 2018թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս, 2019թ.՝ 7,6 տոկոս, իսկ 2020թ. պետական բյուջեով ծրագրված է 4,9 տոկոս: 2020թ. մարտից COVID-19 նոր համավարակով պայմանավորված իրականացվեցին պետական աջակցության 20-ից ավելի ծրագրեր, պետական բյուջեից ծախսվեց շուրջ 163 միլիարդ դրամ: Սակայն 2020թ. հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5,7 տոկոսով: Այս ծրագրերի՝ ուշացած և իրավիճակին ոչ համարժեք բնույթի մասին պարբերաբար ներկայացրել ենք մասնագիտական տեսակետներ:

Բացասական այս միտումը պահպանվելու դեպքում՝ 2020թ.-ին կարձանագրվի երկնիշին մոտ ՀՆԱ-ի անկում: Ի դեպ, իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին պարտքն աճել է շուրջ 21 տոկոսով, որը շուրջ 8,5 տոկոսային կետով գերազանցում է 2018-2019թթ ՀՆԱ-ի աճի գումարային ցուցանիշը:

Այսպիսով.

«Իրավիճակային նման փոփոխությունների ու տեմպերի պարագայում իրատեսակա՞ն են դրված երկարաժամկետ նպատակադրումները, թե՞ օրվա իշխանությունները հույսը դրել են իրենցից հետո եկողների վրա: Տրված խոստումների և իրավիճակի խորացող խզումների «մեղավորը» հիմա էլ COVID-19 համավարակն է՞, թե՞ դա հետևանք է հակաճգնաժամային ձախողված կառավարման»:

3. 2020թ. հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ընդհանուր շրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը՝ շուրջ 15 տոկոսով: Ծառայությունների ընդհանուր ծավալը կրճատվել է 9,3 տոկոսով: Սակայն օրերս հայտարարվեց, որ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է ընդամենը 2,5 տոկոսով: Ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ պարզվում է նաև՝ 2020թ. հունվար-հուլիսին առևտրի ոլորտում աշխատողների թվաքանակն աճել է շուրջ 12 տոկոսով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ շուրջ 3 տոկոսով: Հարց է առաջանում.

«Ի՞նչ հիմնավորում ունեն 2020թ. հունվար-հուլիս ամիսներին ներկայացված վիճակագրական ցուցանիշների ակնհայտ հակասությունները»:

4. 2018թ. մայիսին ձևավորված կառավարության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակային համակարգի սկզբունքների էական վերանայում, այդ թվում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկումը։ Փոխարենը՝ 2018թ. ողջ ծավալով ներդրվեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը: 2019թ. պետական բյուջեով պարտադիր կուտակային համակարգի ֆինանսավորմանը հատկացվել է նախորդ տարվանից 12 միլիարդ դրամով ավել գումար՝ 56 մլրդ դրամ, 2020թ. պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, աճը 2019թ. համեմատ կազմել է 25 տոկոս, որը շուրջ 5 անգամ գերազանցում է 2020թ. կենսաթոշակների միջին չափի աճի ցուցանիշը:

Ի դեպ, խնդրահարույց այս համակարգի չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներով էապես բարձրացնել կենսաթոշակների չափերը, իրականացնել զբաղվածության պետական աջակցության, գործող աշխատատեղերի պահպանման, նոր աշխատատեղեր ստեղծող և սոցիալական ներառական զարգացման այլ ծրագրեր, որոնք առավել պահանջված են COVID-19 համավարակով պայմանավորված ներկա իրավիճակում:

Ոչ համակարգված աշխատանքի արդյունքում 2018-2020թթ. կառավարությունը պարբերաբար հետաձգեց կենսաթոշակային ոլորտի կարևոր բարեփոխումներից մեկը՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը: Անորոշ է մնում այս գործընթացի ավարտը: Առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ աշխատանքային ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան, որը շարունակվում է նաև այսօր: Ընդ որում՝ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Ի դեպ, կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավել վճարվող գումարները ևս կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը:
Այսպիսով, հարց է առաջանում.

«Համարժեք և բավարար ե՞ն կենսաթոշակի ոլորտում իրականացվող փոփոխությունները տրված խոստումներին»:

5. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կոչված է սոցիալական նպաստների հասցեականության ապահովմանը: Այս համակարգի վերաիմաստավորման խոստումները կյանքի կոչելու փոխարեն իրականացվում են դրվագային փոփոխություններ՝ խորացնելով առկա խնդիրները: Խոստացված էր արմատապես վերափոխել անուղղակի մեթոդով անապահովության գնահատման գործող համակարգը՝ հիմքում դնելով ընտանիքների եկամուտների գնահատման ուղղակի մեթոդը: Այս նպատակով 2018-2020թթ իրական որևէ քայլ արված չէ:

Անապահովության նպաստների չափերը չեն ավելացել 2018-2020թթ: Նպաստի ամսական միջին չափը շուրջ 31 հազար դրամ է, որը կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից:

Պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված փաստն էլ հետևյալն է. 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսային կետով, որն էապես գերազանցել է 2018թ. ցուցանիշը:

Հիմա հարցերը.

«Ե՞րբ են իրականացվելու խոստացված այս բարեփոխումները: Ե՞րբ է մեկնարկելու կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված՝ աղքատության մակարդակի էական նվազումը»»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:49
Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Արցախի վրա դաժան հանցագործություն է. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից մեր Հանրապետության դեմ ձեռնարկված...
Աղբյուր` Panorama.am
14:45
Արցախի ՄԻՊ աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն
Ուշադրություն. Նյութը պարունակում է արյունոտ լուսանկարներ, սրտից թույլ մարդիկ, երեխաները չնայեն
Աղբյուր` Panorama.am
14:42
Ստեփանակերտում ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել
Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Արցախի տեղեկատվական շտաբի տարածած տեսանյութը...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ֆրանսիայի ԱԳՆ․ Դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում...
Աղբյուր` Panorama.am
14:29
ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին
ՀՀԿ Գործադիր մարմինը ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդես է եկել հայտարարությամբ
Աղբյուր` Panorama.am
14:25
Արցախում մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները Ժնևի կոնվենցիաների բացարձակ ոտնահարումներ են. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշված է.  «Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
14:21
ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշերը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը
Լեռնային Ղարաբաղի կողմերը պետք է շտապ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան բանակցություններին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Ոչ մի ջանք չպետք է խնայվի՝ սրումը կասեցնելու համար:
Աղբյուր` Panorama.am
14:15
Ուկրաինան կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին վերադառնալ խաղաղ երկխոսության
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ խաղաղ երկխոսության ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին։ Թվիթերի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
14:08
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք կյանքի անիմաստ կորստի համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես եկան հետևյալ հայտարարությամբ,...
Աղբյուր` Panorama.am
14:06
Միջազգային հանրության համարժեք և ադեկվատ պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը. Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից մեր Հանրապետության դեմ ձեռնարկված...
Աղբյուր` Panorama.am
13:58
ՀՀ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ․ Աննա Նաղդալյան
Այսօր առավոտյան ժամը 07-ի սահմաններում Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով՝ թիրախավորելով քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
13:56
Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց
Լավրովն ընդգծել է կրակի՝ հնարավորինս շուտ դադարեցման անհրաժեշտությունը։
Աղբյուր` Panorama.am
13:46
ՀՅԴ կամավորները Արամ Մանուկյանի արձանի մոտ խմբված սպասում են պաշտպանության նախարարի հրամանին
ՀՅԴ-ն կամավորների հավաք է կազմակերպել Արցախ մեկնելու նկատակով: Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքված կամավորները ճակատ մեկնելու համար սպասում են...
Աղբյուր` Panorama.am
13:43
Կարո Փայլան․ Թուրքիան պետք է դադարեցնի բենզին լցնել կրակի վրա
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել...
Աղբյուր` Panorama.am
13:35
Կառլ Բիլդտ․ Սա Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակում է
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կոչ եմ անում շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը. ԳՇ պետ
Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը:...
Աղբյուր` Panorama.am
13:31
Առավոտյան Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել. Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:27
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի՛ հարենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
13:25
Սամվել Բաբայան. Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Aysor.am
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ. ՊԲ
ՊԲ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է. «Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ
Ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծությամբ, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման՝ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
13:04
ԱԱԾ. Հնարավոր է Ադրբեջանի ապատեղեկատվություն տարածելու և խուճապ առաջացնելու նպատակով ստանաք SMS-հաղորդագրություններ
ՀՀ Ազգային ազնվտանգության ծառայությունը հայտնում է. «Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ադրբեջանի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում. ՊՆ
«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայկական ԶՈւ-ն լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ.  «Սիրելի հայրենակիցներ, վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
12:52
Դավիթ Տոնոյան. Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանիը հանդես է եկել ուղերձով. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով...
Աղբյուր` Panorama.am
12:49
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել ՀԱՊԿ քարտուղարությանը
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...
Աղբյուր` Panorama.am
12:44
Փաշինյան. Հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Գարեգին Երկրորդն ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդես է եկել հայտարարությամբ.  «Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}