Իրավունք 17:14 15/09/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատական նիստին հանդես եկավ միջնորդությամբ՝ նախաքննության մարմնից պահանջել մայր գործի նյութերն ու պատճեներն ամբողջությամբ:

Նա նշեց, որ այս գործով նախաքննական մարմինը որպես մեղադրանքը հիմնավորող ապացույցներ դատարան է ուղարկել 79 հատոր գործ և 3 հատոր կազմող մեղադրական եզրակացություն այն դեպքում, երբ, իր տեղեկություններով, մայր քրեական գործն ավելի քան 500 հատոր է կազմել, որոնցում բազմաթիվ ապացույցներ, դատավարական փաստաթղթեր կան այն մասին, որ հավաքները որոշակի ժամանահատավածում եղել են ոչ խաղաղ բնույթի, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:

«Դատարան ուղարկած 79 հատորում, ամենայն հավանականությամբ,  այդ ապացույցները կամ մեծամասնությունը չեն ներառվել, նախաքննության մարմնի կողմից թաքցվել են այն դեպքում, երբ դրանք կարող են էական նշանակություն ունենալ գործով օբյեկտիվ իրականությունը բացահայտելու և  պարոն Օհանյանի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար, քանի որ կհերքի  մեղադրանքի այն պնդումը, ըստ որի, խաղաղ հավաքները ցրելու, անզեն  ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար են զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները  Երևանի կենտրոնական փողոցներում գործողություններ իրականացրել: 

Իմ գնահատմամբ, այսօրվա դրությամբ, մեր ձեռքի տակ եղած ապացույցներից ամբաստանյալներին արդարացնող ամենաարժեքավոր ապացույցներից է քննիչի 2009 թվականի մարտի 24-ի որոշումը Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքը փոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին»,- ասաց պաշտպանը:

Կ. Մեժլումյանը վստահություն հայտնեց, որ ավելի քան 500 հատար կազմող մայր գործի նյութերում պաշտպանական կողմի համար բազմաթիվ, ոչ պակաս արժեքավոր ապացույցներ կան, որոնք քննիչը ևս այս 79 հատորի հետ չի ուղարկել դատարան, քանի որ արդարացնող ապացույց են:

«Առանց մայր գործի նյութերի ողջ ծավալի հնարավոր չէ արդյունավետ պաշտպանել մեր պաշտպանյալներին, իմ պաշտպանյալ Սեյրան Օհանյանին: Միջնորդում եմ նախաքննության մարմնից պահանջել  մայր գործի նյութերն ու պատճեներն ամբողջությամբ: Վստահ ենք, որ գործի նյութերում բազմաթիվ ապացույցներ կան, որոնցով իրականում հերքվում է մեղադրանքը, որոնցով կհաստատվի մեր պաշտպանյալների անմեղությունը վերագրվող արարքում»,- ասաց Կ.Մեժլումյանը:

Նմանատիպ բովանդակություն ունեցող միջնորդությամբ հանդես եկավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ միանում է գործընկերոջ միջնորդությանը, առանձին միջնորդում է նախաքննության մարմնից պահանջել մայր գործի նյութերի ամբողջ ծավալը պաշտպանական կողմին տրամադրելու նպատակով:

Նա նշեց, որ այդ ապացույցներն ուղիղ համեմատական կապի մեջ են, փոխլրացնում են իրար, անհրաժեշտ պայման է անձի իրավունքների լիարժեք իրացման:

«Պաշտպանական կողմին  չեն տրամադրվել քրեական գործով առկա բոլոր նյութերը, ինչը  բացառում է քրեադատավարական երաշխիքների լիարժեք իրացման հնարավորությունները»,- ասաց նա:

Հ.Խուդոյանը նշեց, որ հնարավոր չէ փակ աչքերով գործի միջից առանձնացնել առանձին տվյալներ, ստեղծել մեղադրանք, անտեսել մնացած գործը:

«Պաշտպանության կողմը պահանջում է տրամադրել քրեական գործի նյութերը սկսած հարուցման պահից մինչև այն պահը, երբ այդ գործից նյութերն առանձնացվել են: Նախաքննական մարմինն ուղղակիորեն նշում է, որ մեղադրանքը հիմնավորող նյութերն արդեն իսկ տրամադրված են: Ավելի քան ողջամիտ է այն պնդումը, որ չտրամադրված նյութերում  կարող են առկա լինել  պաշտպանության կողմի փաստարակները վերահաստատող կամ նոր փաստական հանգամանքներ:

Այսպիսով, քննարկվող քրեական գործի շրջանակներում միջդատական վարույթի փուլից սկսած մինչև դատական քննության փուլ անտեսվում են ինչպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության իրավունքը, այնպես էլ մրցակցության սկզբունքի դրույթները՝ դատավարությունը վերածելով  ինկվիզիցիոն գործընթացի, որի պայմաններում անձը հասանելիություն չունի իրեն վերաբերող քրեական գործում առկա նյութերին, անհնարին է դառնում դատավարական իրավունքների ամբողջական իրացումը»,- ասաց Հ.Խուդոյանը: 

Դատավարությանը ներկա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ այն խորհրդակցությունը, որն արել է փետրվարի  23-ին նախագահականում, հետևանք էր «Երկրապահ» կամավորականի գործընթացներին: 

«Բայց այն, ինչ կատարվում էր «Երկրապահ» կամավորական ընկերությունում, մեկ փաստաթուղթ չկա այս քրեական գործում: Հետևանքը, որը քննարկվում էր, դրա մասին կար, բայց ինչի համար էր այդ խորհրդակցությունը եղել, չկա: Ո՞նց հավատանք, որ այդպիսի նյութեր ընդհանրապես չեն եղել:

80 հատորի մեջ ԱԱԾ-ից, եթե չեմ սխալվում, կա 3 նամակ: Հավատո՞ւմ եք՝ կարող է այդպիս իրադարձությունների պարագայում ԱԱԾ-ում լինել զրոյական փաստաթուղթ։

Դուք փաստեր էիք ուզում, ես դրանք ձեզ եմ ներկայացնում, դրանք շատ են: Կարող եմ ևս շարունակել: Երբ որ նույն իրադարձության ժամանակը մեկը հարցաքննվում է, հետը եղած մյուս մարդը, գիտենք հարցաքննվել է, բայց տվյալ գործում այդ հարցաքննությունը չկա»,- ասաց Ռ.Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ ներկայացված միջնորդությունն ավելի քան հիմնավոր է: 

«Ծաղկաքաղ են արել, իրենց ուզած ձևով ներկայացրել են: Ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խոշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}