Հասարակություն 15:45 15/09/2020 Հայաստան

Հայաստանում կիբեռանվտանգության առաջին աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

CyHub Armenia նախաձեռնությունն ընդունում է հայտեր՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող կիբեռանվտանգության աքսելերացիոն ծրագրին մասնակցության համար: Այս մասին հայտնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից: 

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի և IBM-ի աջակցությամբ:

Ծրագրին կարող են դիմել ինչպես տեղական, այնպես էլ վաղ շրջանի միջազգային ստարտափները, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ կիբեռանվտանգության ոլորտում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է: Հայտաձևը հասանելի է այստեղ:

Առցանց ծրագիրը կտևի 3-4 ամիս: Ընտրված ստարտափների հետ կտարվի անհատական աշխատանք, ինչպես նաև կտրամադրվի աջակցություն՝ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու համար:

Թիմերի հետ աշխատելու են փորձառու մենթորներ Հայաստանից և արտերկրից, այդ թվում՝ Facebook-ի անվտանգության ինժեներ Ռայան Կազանչյանը,  SparkLabs Cyber+Blockchain-ի կառավարող գործընկեր Բրայան Փարկը և  Xage Security ընկերության համահիմնադիր և պրոդուկտների գծով փոխտնօրեն Ռոման  Արուտյունովը։

Աքսելերացիոն ծրագրի շրջանակում CyHub Armenia-ն կհամագործակցի հանրահայտ SparkLabs աքսելերատորի հետ, որի հետ օրեր առաջ ստորագրել է համագործակցության հուշագիր: Վերջինս ծրագրի մասնակիցներին կտրամադրի հասանելիություն իր ռեսուրսներին, դասընթացների և կրթական այլ նախաձեռնությունների միջոցով կօգնի ուսումնասիրել ոլորտի լավագույն միջազգային փորձը: Աքսելերացիոն ծրագրի ավարտին կկազմակերպվի Դեմո օր:

«CyHub Armenia-ն ուրախ է իր գործընկերների հետ կազմակերպել այս ծրագիրը, որի նպատակն է հիմնադրման վաղ փուլում աջակցել կիբեռանվտանգության ոլորտի ստարտափներին: Ընդունվում են հայտեր կիբեռանվտանգության բոլոր ուղղություններով: Ուրախ կլինենք տեսնել ինժեներական ուղղվածության կիբեռանվտանգության լուծումներ, այդ թվում՝ արդյունաբերական իրերի ինտերնետ, 5G և այլն»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար, CyHub Armenia նախաձեռնության համակարգող Մարի Բարսեղյանը: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:58
ՀՀ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ․ Աննա Նաղդալյան
Այսօր առավոտյան ժամը 07-ի սահմաններում Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով՝ թիրախավորելով քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
13:56
Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց
Լավրովն ընդգծել է կրակի՝ հնարավորինս շուտ դադարեցման անհրաժեշտությունը։
Աղբյուր` Panorama.am
13:46
ՀՅԴ կամավորները Արամ Մանուկյանի արձանի մոտ խմբված սպասում են պաշտպանության նախարարի հրամանին
ՀՅԴ-ն կամավորների հավաք է կազմակերպել Արցախ մեկնելու նկատակով: Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքված կամավորները ճակատ մեկնելու համար սպասում են...
Աղբյուր` Panorama.am
13:43
Կարո Փայլան․ Թուրքիան պետք է դադարեցնի բենզին լցնել կրակի վրա
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել...
Աղբյուր` Panorama.am
13:35
Կառլ Բիլդտ․ Սա Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակում է
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կոչ եմ անում շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը. ԳՇ պետ
Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը:...
Աղբյուր` Panorama.am
13:31
Առավոտյան Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել. Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:27
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի՛ հարենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
13:25
Սամվել Բաբայան. Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Aysor.am
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ. ՊԲ
ՊԲ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է. «Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ
Ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծությամբ, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման՝ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
13:04
ԱԱԾ. Հնարավոր է Ադրբեջանի ապատեղեկատվություն տարածելու և խուճապ առաջացնելու նպատակով ստանաք SMS-հաղորդագրություններ
ՀՀ Ազգային ազնվտանգության ծառայությունը հայտնում է. «Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ադրբեջանի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում. ՊՆ
«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայկական ԶՈւ-ն լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ.  «Սիրելի հայրենակիցներ, վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
12:52
Դավիթ Տոնոյան. Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանիը հանդես է եկել ուղերձով. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով...
Աղբյուր` Panorama.am
12:49
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել ՀԱՊԿ քարտուղարությանը
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...
Աղբյուր` Panorama.am
12:44
Փաշինյան. Հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Գարեգին Երկրորդն ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդես է եկել հայտարարությամբ.  «Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին...
Աղբյուր` Panorama.am
12:19
Նիդերլանդների պատգամավոր․ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա
Ադրբեջանի սանձազերծած պատերազմին են անդրադառնում քաղաքական գործիչներն ու միջազգային ԶԼՄ-ները
Աղբյուր` Panorama.am
12:14
Ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցումները
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցումների հերթական տեսանյութուն է...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂՀ շփման գծում
Ռուսաստանը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, հակամարտության կողմերին կոչ է անում շտապ...
Աղբյուր` Panorama.am
12:07
Փաշինյան. Կքննարկվի ռազմական դրություն և մասնակի զորահավաք հայտարարելու հարց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է. «Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա կառավարությունը կքննարկի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ստեփանակերտում վնասված բազմաբնակարան շենքից կադրեր են հրապարակվել
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով։ Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնը...
Աղբյուր` Panorama.am
12:01
27.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 328 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
Երեկ Հայաստանում կատարվել է 3860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 328 նոր դեպք: Առողջացել է 37 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արցախցի պատգամավոր. Ստեփանակերտում խուճապ չկա
Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:50
Անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը. ՀՀ ՊՆ
«ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Թշնամու հարձակումից րոպեներ անց թուրքական ԶԼՄ-ներն ուղիղ եթերներ են տալիս առաջնագծից
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար. Արցախի նախագահ
«Սիրելի՛ հայրենակիցներ, Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացման  տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}