Ուկրաինան պաշտոնապես դատապարտեց Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների ընթացքն ու արդյունքները
Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարություն է ընդունել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է, որ դրանք եղել են «ոչ ազատ, ոչ արդար»: Այս մասին գրում է Gazeta-ն։
«Ուկրաինայի Գերագույն ռադան կարծում է, որ Բելառուսի նախագահական ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար: Ընտրություններն անցկացվել են թեկնածուների, ազատ լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների հեղինակավոր դիտորդների, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, մրցակցության բացակայության պայմաններում», - ասվում է փաստաթղթում:
Հայտարարության օգտին քվեարկել է 228 մարդ։