Հոկտեմբերի 9-ին Ռուսաստան մեկնել ցանկացող մեր քաղաքացիների հարցը կլուծվի. Միքայել Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ նիստում հիշեցրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին պատգամավորները եղել են ՌԴ-ում և Պետական դումայում որոշ պայմանավորվածություններ էին ձեռք բերել միջպետական երթևեկության վերաբերյալ: Դրանք վերաբերում էին ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ձեռնարկատիրական նպատակով ավտոմեքենաներ են վարում ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի տարածքներում:
Պատգամավորը հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում սեպտեմբերի 15-ին ՌԴ ոստիկանությունը համապետական և նորմատիվ իրավական ակտերի ռեգիստրում տեղադրել է «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի համապատասխան դրույթը փոխելու նախագիծը, որով ԵԱՏՄ երկրների համար վերացվում է ռուսերենի՝ կարգավիճակի տալու հարցը:
ՄիքայելՄելքումյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կլուծվեն նաև Հայաստան ներկրված, ինչպես նաև ՌԴ և Ղազախստան արտահանված մեքենաների գրանցման հարցը, ինչպես նաև ՌԴ մեկնել ցանկացող մեր քաղաքացիների խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին