Հեղափոխություն արած տղան
«Ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է կրթության նախարարին, բայց «Լուսավոր Հայաստանը» չի կարող խնդիրները չբարձրաձայնել ԱԺ-ում և կարծում ենք՝ Արայիկ Հարությունյանն իր ոլորտում ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է և պետք է հեռանա»,- ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդման քննարկումից հետո:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ պահանջում է նախարարի հրաժարականը: Այն ժամանակ, երբ հարցապնդումը քննարկվում էր ԱԺ-ում, դրսում հավաքվել էին քաղաքացիներ՝ ի աջակցություն ԼՀԿ-ի:
Է. Մարությանն ասաց, որ վաղը կլինի քվեարկություն, ելութներից պարզ էր, որ իշխող մեծամասնության կողմից այն կտապալվի:
«Այդքան որ ասում՝ մեր դեմ սուտ, կեղծ քարոզչություն է իրականացվում ու եթե 88 անդամանոց խմբացությունը չի կարողանում հերքել այդ սուտը, եթե սուտ բան կա, եթե նախարարը մի ամբողջ սուպերնախարարության ղեկավարությամբ չի կարողանում սուտ հերքել, կարծում եմ՝ այդ նախարարը պետք է հրաժարական տա: Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի և կանգնած է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ճանապարհին: Մեր առաջարկությունն է՝ իր կամքով հրաժարական տա, քանի որ իր թիմակիցները մինչև վերջ պաշտպանելու են ցանկացած սխալ:
Տպավորություն եմ ստանում՝ չունեն քաղաքական կամք ընդունելու, որ սխալ է եղել, սխալ կադր է ընտրվել, կներեք ժողովուրդ ջան, մեր թիմից կնշանակենք մեկ ուրիշին: Նա ասել է հեղափոխության առաջնորդներից է, հետևաբար նշանակում է՝ իզուր են ձեր ջանքերը, որ ինձ կարող եք հեռացնել, ես հեղափոխություն արած տղա եմ, մոտավորապես այսպես»,- ասաց նա:
Է. Մարուքյանի խոսքով, բուհական, կրթական, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներն ամբողջությամբ տապալված են, ճահճի մեջ թաղված են:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանն ու ողջ ՔՊ կուսակցությունը հեղափոխության գաղափարի պղծողներն են. Կարպիս Փաշոյան
- Ձեր՝ հեղափոխական խմբի առաջնորդ լինելու թեզը բաժակաճառ է բոլորի համար. Անի Սամսոնյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Լո՞ւրջ եք ասում, որ ուսուցիչները վախի մթնոլորտում են. Արայիկ Հարությունյան
- Ու մտահոգ այս «յարուսը» ժամանակին չէր մտահոգվում. ԿԳՄՍ նախարար
- Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը. Խաժակյան
- Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն հեղափոխության առաջնորդներից մեկը լինելու համար. Անի Սամսոնյան
- ԿԳՄՍ նախարարը՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին
- Հուսանք՝ մինչև ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների կողմնորոշվելը երեխաները չեն վարակվի
- Ջուլֆալակյանի տարաձայնությունը հիմնականում ԿԳՄՍ փոխնախարարի հետ էր. Սոֆյա Հովսեփյան
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին