Հասարակություն 16:56 16/09/2020 Հայաստան

Լրագրողական կազմակերպությունները՝ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝  Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել։ Այս մասին հայտնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

«Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի, մտահոգություն ու վրդովմունք է առաջացրել հայաստանյան և միջազգային լրագրողական հանրության շրջանում։ Զուտ քաղաքական նկատառումներով առաջ քաշված այս մոտեցումը որևէ կերպ չի կարող նպաստել հայտարարված նպատակների իրագործմանը` անպատասխանատու լրագրության դրսևորումների բացառմանը և քաղաքացիների տեղեկատվական իրավունքների պահպանմանը։

Այս նախաձեռնությունն առավել վտանգավոր է այն իրողության ֆոնին, երբ ամեն ամիս ավելանում են իշխանության ներկայացուցիչների կողմից դատական հայցերն ընդդեմ լրատվամիջոցների՝ վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով, ընդ որում՝ փոխհատուցման առավելագույն պահանջներով. 1 միլիոն դրամ վիրավորանքի և 2 միլիոն՝ զրպարտության համար։ Ճիշտ է, այդ պահանջները հազվադեպ են ամբողջությամբ բավարարվում, սակայն առկա իրավիճակում փոխհատուցման չափերի հնգապատկումը հստակ ուղերձ կդառնա դատական համակարգի համար և կդրդի ավելի խիստ վճիռների կայացմանն ընդդեմ ԶԼՄ-ների։

Սրանով կխաթարվի նաև հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Բացի այդ, կանտեսվի ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց կոլապսին։

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն առանց այն էլ ծանր ազդեցություն է թողել լրատվամիջոցների գործունեության վրա։ Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ Քիչ չեն դեպքերը, երբ նաև հիմնավորված քննադատությունն է ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն, և փորձ է արվում դատարանի միջոցով «հաշիվ մաքրել» լրատվամիջոցների հետ։

Խնդրո առարկա նախագիծը մտահոգիչ է նաև այն համատեքստում, որ վերջին ամիսների ընթացքում հաճախակի են ի հայտ գալիս ԶԼՄ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հիմնված չեն լինում իրավիճակի խորը ուսումնասիրությունների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա: 

Նկատի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, Ազգային ժողովից պահանջում ենք.
- մերժել վերոհիշյալ օրինագծի ընդգրկումը խորհրդարանի օրակարգ և հանել փաստաթուղթը շրջանառությունից,
- նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի և դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ՝ քաղաքական ուժերի, պետական մարմինների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ,
- օրենսդրորեն խրախուսել որակյալ լրագրության զարգացումն ու տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեվանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ»,- նշված է հայտարարության մեջ: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:43
Ստեփանակերտի ապաստարաններում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է լուսանկարներ Ստեփանակերտի ապաստարաններից: Լուսանկարիչներ` Արեգ Բալայան և Կարապետ...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հայաստան» հիմնադրամն սկսում է համազգային դրամահավաք-արշավ
«Հայաստան»  համահայկական հիմնադրամն սկսում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային...
Աղբյուր` Panorama.am
09:38
Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած...
Աղբյուր` Panorama.am
09:27
Սպիտակ տուն․ Այս վեճը ռազմական լուծում չունի, բռնությունը պետք է դադարեցվի հիմա․ միջազգային վերջին արձագանքները
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի միջազգային վերջին արձագանքները ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ադրբեջանի կրած մարդկային կորուստների մի մասը
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հավաքագրել է ադրբեջանական զինված ուժերի զոհերի տվյալները։...
Աղբյուր` Panorama.am
09:18
Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Արցախի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:09
ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր
Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:...
Աղբյուր` Panorama.am
08:56
ՀՀ պաշտպանության նախարարն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել. խոսնակ
Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի...
Աղբյուր` Panorama.am
08:53
Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՊՆ
Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ «Վաղ առավոտյան...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ադրբեջանի տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է...
Աղբյուր` Panorama.am
08:44
Ջո Բայդեն․ ԱՄՆ-ը պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի շփման գծում ավելի շատ դիտորդների տեղակայման
Բայդենը կոչ է արել «տարածաշրջանի երրորդ կողմերին չխառնվել հակամարտությանը»:
Աղբյուր` Panorama.am
08:37
Մեր ԶՈւ-երն ունեն նշանակալի հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
08:29
Հաղթանակն անկասկած մերն է լինելու. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է կամավորական խմբերի հետ։ «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր վաղ առավոտյան...
Աղբյուր` Panorama.am
08:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է ուժի գործադրումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների նոր վերսկսմամբ:
Աղբյուր` Panorama.am
08:12
Թրամփը Ղարաբաղում իրավիճակի մասին․ Տեսնենք՝ կկարողանանք կանգնեցնել այն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամլուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում...
Աղբյուր` Panorama.am
08:05
«Ռազմինֆո», Մեր ձեռքում հայտնված ԲՄՊ-2-ները Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, սպառազինությունից են
«Ռազմինֆոն»-ն գրում է. «ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված և Պաշտպանության բանակի ցուցադրած ադրբեջանական տեխնիկան՝ մասնավորապես...
Աղբյուր` Panorama.am
07:58
Արցախի ՊՆ. Մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
01:27
6-ամյակը՝ ապաստարանում
«Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել։ Արմենը սրանից լավ ծնունդների ա արժանի, բայց գոնե այսպես էլ կհիշվի։ 6 տարեկանն ա։ Եղած...
Աղբյուր` Panorama.am
01:07
Համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է
«Տղերք պինդ կացեք, համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է ... Կասկած չկա`հաղթելու ենք, ի տարբերություն թշնամու, մենք հզոր ենք, ուժեղ...
Աղբյուր` Panorama.am
01:07
ԱՄՆ պետդեպ․ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը
Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին կողմերից սրվող բռնությանը մասնակցելը խորապես անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը։
Աղբյուր` Panorama.am
00:29
Արցախի ԱԳ նախարար. Միջազգային հանրությունը պետք է կոնֆլիկտից հեռու պահի Թուրքիային
«Միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները հայտարարություններ են ընդունել, արձագանքել են...
Աղբյուր` Panorama.am
00:20
Արսեն Թորոսյանի հրամանով դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
00:17
Քիմ Քարդաշյան․ Դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ
Այսօր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է կատարել ամերիկահայ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։...
Աղբյուր` Panorama.am
00:16
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով հղի կին է տուժել
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության...
Աղբյուր` Panorama.am
00:14
Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից երեկ Նինոծմինդայի քաղաքի Հայոս-Քարթլոս պուրակում հավաքվել էին Նինոծմինդայի և Ախալքալաքի...
Աղբյուր` Panorama.am
00:13
Բաքվի բաշիբոզուկների արձակած հրթիռն ընկել է Իրանի տարածքում
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանական աղբյուրը գրում է, որ Արևելյան Ատրպատականի Խուդաֆերինի շրջանում...
Աղբյուր` Panorama.am
23:56
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
23:52
ՊԲ-ն առգրավվել է Ադրբեջանի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, ՀՄՄ-3
ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով (սպառազինություն), այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
23:50
Շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. ՊԲ
Ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները՝ տեսանյութում
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}