Քաղաքական 12:38 16/09/2020 Հայաստան

Մարինե Սուքիասյան. Հեղափոխության սև թուղթը

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Մարինե Սուքիասյանը հերթական հոդվածում գրում է. «Երեկ մի քանի իրադարձություններ հեղափոխության «սև թուղթը» հասցրեցին հասարակության տարբեր շերտերի։ Դրանք առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձություններ էին, բայց նրանցից ամեն մեկը վկայում է նեխած, այլասերված բարքերի մասին, որոնք սրընթաց հաստատվում են Հայաստանում։

Իրադարձություն առաջին.

Առավոտյան ժամը 9-00 ից ԿԳՄՍ նախարարության ուղեցույցը, որը հանրության մեջ առավել տարածված է դդմագիր անվանումով, կորցրեց իր ուժը։ Բոլոր դպրոցների մոտ հսկայական կուտակումներ՝ առանց որևէ սոցիալական հեռավորության, հազարավոր երեխաների առանց դիմակ անկեղծ գրկախառնություններ և այլն։ Ուղիղ մեկ րոպե էր պետք տեսնելու, որ ԿԳՄՍ-ն իր համար սուտ էր հորինել և փորձում է սուտը փաթաթել բոլորիս վրա։ Կ

ԳՄՍ ապրում է ստի մեջ, ԿԳՄՍ-ի շեֆը ինչպես շատ այլ հարցերում, այստեղ նույնպես բան չի հասկանում, ու մենք ապրում ենք սովետական ստի մեջ՝ ամեն վայրկյան պետությունը խաբում է իր քաղաքացուն, քաղաքացին՝ պետությանը։ Թվում էր, թե հեղափոխությունը նրա համար էր, որ դադարենք իրար խաբել, բայց լիդերները կարծես, թե այլ կարծիքի են։

Իրադարձություն երկրորդ.

Օրվա կեսին կայացավ ՍԴ դատավորների ընտրությունը։ Չեռնենկոյի համախտանիշով վարակված «Իմ քայլը» իր միատարր քվեարկությամբ փաստեց, որ առողջացման մեկ ճանապարհ գոյություն ունի՝ պատրաստել 80 և մի փոքր ավել տեղանոց Սանիթեքի մեքենա և այդ խմբակցությանը ուղարկել... հեռու։ Ուղղակի ապշել կարելի է արժանապատվության զեղչից, որը առկա է այդ խմբակցությունում։ Բայց սա հարցի միայն մի կողմն է։

Պարզ է, որ թեկնածուները /արդեն՝ դատավորները/ ընտրվել են անձամբ Փաշինյանի կողմից, և նա երեկ ցույց տվեց, որ ամիսներ շարունակ որպես անվերջանալի լայվ արտասանված արժեքները իր համար ձևական խոսքերն են. նա իրականում ոչ մի արժեքի կրող չէ, և մարտի 1-ի թեման իր համար բացառապես իշխանություն պահելու և զանգվածների վրա էմոցիա ծախելու միջոց է։ Հակառակ պարագայում ՍԴ դատավորների նման ընտրություն երբեք չէր արվի։ Ամենայն հավանականությամբ երեկ Փաշինյանը կորցրեց իր ամենամեծ ընտրազանգվածը՝ 2018-ից ի վեր ։

Իրադարձություն երրորդ

Օրվա լրահոսին պարզ դարձավ, որ աշխատանքից ազատվելու է դիմում է ներկայացրել մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։ Նա իր հրապարակած խոսքում, որպես պատճառ նշել է  Առողջապահության նախարարության որոշումը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը դադարեցնելը։ Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ առնչվել են այս կենտրոնի հետ, կփաստեն, որ Ս. Դանիելյանի նշանակումը եղել է 2018-ից ի վեր լավագույն որոշումներից մեկը։ Նշանակումը մարդու, ով իր գալով կառավարման լրիվ այլ որակ ներդրեց։ Իսկ հիմա ստացվում է, որ Արսեն Թորոսյանը միայն իրեն հասկանալի պատճառներով միական որոշում է կայացնում լուծել պայմանագիրը։

Ինչու՞. իր ասածները չի՞ կատարել, ատկատը չի՞ տվել, չի՞ ճկվել տակը, գործից հասկանո՞ւմ է և սխալներից՝ նույնպես։ Կբերվի՞ 65 տարեկան դառնալու փաստարկը։ Մի չար կատակով այս երկրում որոշումներ կայացնելու կնիքը տրվել է մի խումբ ողբերգական պատահականությունների, ովքեր իրենց կենսական աբիժնիկությունը բարդում են կայացած, լուրջ մարդկանց գլխին։ Սա ամենևին մասնավոր դեպք չէ. Սա ուղիղ հրահանգ է համակարգին, որ լավ մասնագետը, լավ կառավարիչը, լավ մարդը այսօր Հայաստանում առ ոչինչ է։


Իրադարձություն չորրորդ

Օրվա ընթացքում հայտնվեցին նախօրեին Գյումրիի կենտրոնում քաղաքացիների և ոստիկանության ընդհարման կադրերը։ Տեսարանը ծանր էր՝ կին, երեխա, լաց, բռնություն։ Փաշինյանը ոստիկանությունից Գեստապո է սարքում ու նետում սեփական ժողովրդի վրա։ Սրանից արյան հոտ է գալիս։ Ամեն օր նման միջադեպեր են տեղի են ունենում։ Սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ռադիոտան անարգել խուլիգանությունից  հետո հեղափոխության լիդերը հիմա իրեն փորձարկում է նոր դերում՝ օկուպանտի։

Հիմա քաղաքացիներից, ոստիկանության տարբեր օղակների սպայակազմից պահանջվում է բացառիկ զսպվածություն՝ թշնամանքի խորացումը թույլ չտալու համար։ Քաղաքական հրաման տվողի մոտիվացիան պարզ չէ, և հենց այդ պատճառով է կարևոր քաղաքացու և ոստիկանի անհատական զուսպ որակը՝ չկորցնել մարդկային դեմքը։ Հեղափոխության սև թուղթը գուժում է, որ Փաշինյանը հրաժարվել է «ոստիկանը մերն» է կարգախոսից։ Այլևս միայն Իմն է»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:49
Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Արցախի վրա դաժան հանցագործություն է. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից մեր Հանրապետության դեմ ձեռնարկված...
Աղբյուր` Panorama.am
14:45
Արցախի ՄԻՊ աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն
Ուշադրություն. Նյութը պարունակում է արյունոտ լուսանկարներ, սրտից թույլ մարդիկ, երեխաները չնայեն
Աղբյուր` Panorama.am
14:42
Ստեփանակերտում ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել
Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Արցախի տեղեկատվական շտաբի տարածած տեսանյութը...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ֆրանսիայի ԱԳՆ․ Դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում...
Աղբյուր` Panorama.am
14:29
ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին
ՀՀԿ Գործադիր մարմինը ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդես է եկել հայտարարությամբ
Աղբյուր` Panorama.am
14:25
Արցախում մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները Ժնևի կոնվենցիաների բացարձակ ոտնահարումներ են. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշված է.  «Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
14:21
ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշերը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը
Լեռնային Ղարաբաղի կողմերը պետք է շտապ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան բանակցություններին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Ոչ մի ջանք չպետք է խնայվի՝ սրումը կասեցնելու համար:
Աղբյուր` Panorama.am
14:15
Ուկրաինան կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին վերադառնալ խաղաղ երկխոսության
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ խաղաղ երկխոսության ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին։ Թվիթերի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
14:08
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք կյանքի անիմաստ կորստի համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես եկան հետևյալ հայտարարությամբ,...
Աղբյուր` Panorama.am
14:06
Միջազգային հանրության համարժեք և ադեկվատ պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը. Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից մեր Հանրապետության դեմ ձեռնարկված...
Աղբյուր` Panorama.am
13:58
ՀՀ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ․ Աննա Նաղդալյան
Այսօր առավոտյան ժամը 07-ի սահմաններում Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով՝ թիրախավորելով քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
13:56
Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց
Լավրովն ընդգծել է կրակի՝ հնարավորինս շուտ դադարեցման անհրաժեշտությունը։
Աղբյուր` Panorama.am
13:46
ՀՅԴ կամավորները Արամ Մանուկյանի արձանի մոտ խմբված սպասում են պաշտպանության նախարարի հրամանին
ՀՅԴ-ն կամավորների հավաք է կազմակերպել Արցախ մեկնելու նկատակով: Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքված կամավորները ճակատ մեկնելու համար սպասում են...
Աղբյուր` Panorama.am
13:43
Կարո Փայլան․ Թուրքիան պետք է դադարեցնի բենզին լցնել կրակի վրա
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել...
Աղբյուր` Panorama.am
13:35
Կառլ Բիլդտ․ Սա Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակում է
Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կոչ եմ անում շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը. ԳՇ պետ
Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը:...
Աղբյուր` Panorama.am
13:31
Առավոտյան Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել. Հովհաննիսյան
Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը։ Ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:27
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի՛ հարենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
13:25
Սամվել Բաբայան. Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Aysor.am
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ. ՊԲ
ՊԲ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է. «Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին. ՊՆ ներկայացուցիչ
Ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծությամբ, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման՝ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
13:04
ԱԱԾ. Հնարավոր է Ադրբեջանի ապատեղեկատվություն տարածելու և խուճապ առաջացնելու նպատակով ստանաք SMS-հաղորդագրություններ
ՀՀ Ազգային ազնվտանգության ծառայությունը հայտնում է. «Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Ադրբեջանի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում. ՊՆ
«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայկական ԶՈւ-ն լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ.  «Սիրելի հայրենակիցներ, վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
12:52
Դավիթ Տոնոյան. Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանիը հանդես է եկել ուղերձով. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով...
Աղբյուր` Panorama.am
12:49
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել ՀԱՊԿ քարտուղարությանը
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...
Աղբյուր` Panorama.am
12:44
Փաշինյան. Հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Գարեգին Երկրորդն ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդես է եկել հայտարարությամբ.  «Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}