Քաղաքական 19:10 16/09/2020 Հայաստան

Ոստիկանությանը զանգավածաբար քաղաքական նպատակներով օգտագործելը ձևավորելու է պայթյունավտանգ իրավիճակ․ Էլինար Վարդանյան

Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ կուտակվում է էական դժգոհություն։ Մենք այս մասին արդեն տևական ժամանակ է զգուշացնում ենք։ Ամեն օր արձանագրվում են քաղաքացիների և ոստիկանության բախումներ։

Մենք վերադառնում ենք իննսունականներ, երբ պաշտպանված չէիր ոչ միայն պատահական կրակոցից կամ դանակահարությունից, այլև կարող էիր դառնալ ոստիկանների կամայականությունների զոհ։

Իրավապահ համակարգին տրվող անլուրջ՝ ծեփելու, փռելու, պառկեցնելու մասին հակաօրինական հրահանգները, ըստ էության դարձել են ոստիկանության հիմնական աշխատելաոճը։ Եվ սա դարձել է օրինաչափություն։

Վերջին մի քանի օրը հետևում ենք քաղաքացի-ոստիկան բախումների քրոնիկոնին։ Լարվածությունը խորանում է հատկապես քաղաքական հրահանգով ամբողջ ոստիկանությունը դիմակային տուգանքների հանելու արդյունքում։ Դիմակների պրոբլեմի ֆոնին, երբ քաղաքի շուկաներում, մարդաշատ վայրերում մարդկանց իննսուն տոկոսը դիմակ չի կրում, ոստիկանները կարող են դա անտեսել, սակայն փոխարենը մի քանի հոգով կկատարեն դիմակը պատահաբար իջած աղջկան տուգանելու սրբազան պարտքը։

Կացնային այս մոտեցումն իր հերթին ծնում է դիմադրություն և բախումներ։ «Դիմակների պատերազմը» օրեցօր նոր զարգացումներ է ստանում՝ հասնելով աբսուրդի։ Ոստիկանության պահվածքը վաղուց արդեն դուրս է բանականության շրջանակներից։ Ձևավորվում է անտանելի մթնոլորտ։ Քաղաքական իշխանության հրահանգը ոստիկանությանն՝ առավելագույն անհանդուժող լինել դիմակների խնդրում, գնալով վերածվում է ոստիկանական բեսպրեդելի, դուրս է գալիս մարդկային նորմերից։ Գյումրու կենտրոնում դիմակի պատճառով տեղի ունեցածբախումը տիպիկ օրինակներից մեկն է՝ անկառավարելի իրավիճակ, ծեծ, ուշաթափություն։ Եվ այդ ամենը մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Ընտանիքի հետ զբոսանքի դուրս եկած երիտասարդի ոչ պատշաճ ձևով կրած դիմակը դարձել էր վիճաբանության առարկա։ Իսկ հետո բեսպրեդել՝ քաշքշել, գետնին գցել, հարվածել։ Եվ ամենակարևորը այս ամենը մի քանի տասնյակ առանց դիմակների այլ քաղաքացիների ներկայությամբ։

Նույն օրը մեկ այլ ոստիկան երկար ժամանակ փորձում էր քաղաքացու հետ պարզել, թե ինչ է ընկույզը։ Պարզվում է «պոպոքը» սնունդ չէ։ Ոստիկանը չգիտեր ինչ է, բայց սնունդ չէ։ Հավանաբար դիմակների համար տուգանքների այդ օրվա պլանը պատշաճ չէր կատարվել։

Երեկ արդեն խայտառակ իրավիճակ էր Րաֆֆու փողոցում՝ կռիվ, հրմշտոց և քաշքշոց։ Մի քանի ոստիկան դիմակի համար բռնել էին մի կնոջ, փորձում էին քաշքշելով բերման ենթարկել։ Իրավիճակն այնքան անմարդկային էր, որ պատահական անցորդներն էին փորձում միջամտել։

Սրանք ոստիկանների աբսուրդի հասնող մոտեցման մի քանի օրինակներ են։ Իսկ դրանք բազմաթիվ են։ Ոստիկանների կացնային մոտեցումը հասկանալիորեն առաջացնում է հակազդեցություն, դիմադրություն, շատ հաճախ բերում է կոնֆլիկտների։

Սակայն ոստիկանության գործողությունների դեգրադացումը բնորոշ է ոչ միայն դիմակների շոուին։ Ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանի գրառումը պարզ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում ոստիկանությունում։ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգով ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով վերջինիս ոստիկանության բաժանմունք տեղափոխելը, կիսամութ ինչ-որ սենյակում տևական ժամանակ խմբակային ծեծի ենթարկելը, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը ինքնիրավչության, չարաշահման  փուլ թևակոխելու ապացույցն է։


Սա կարող է լինել կամ վատ կառավարման, կամ հասարակության մեջ վախ սերմանելու պետական քաղաքականության արդյունք։ Սակայն երկու դեպքում էլ առաջանում է վտանգավոր խզվածություն հասարակության և ոստիկանության միջև։

Ամեն օր մեծ ու փոքր կոնֆլիկտները, վիճաբանություններն ու բախումները, ոստիկանության միջոցով մարդկանց հայտարարված պատերազմը կբերի անկանխատեսելի հետևանքների։Սա պետք է գիտակցի իշխանությունը։ Եթե այսօր հետևություններ չարվեն, վաղը ոստիկանությունն անխնա, զանգավածաբարքաղաքական նպատակներով, կամ որպես վախ սերմանելու գործիք օգտագործելը ձևավորելու է պայթյունավտանգ, անկառավարելի իրավիճակ։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Ոռոգման ջրի դիմաց գանձումների դեֆիցիտը 9 մլրդ դրամ է եղել. Կարեն Սարգսյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանից ցանկացավ պարզել, թե ինչու է...
Աղբյուր` Panorama.am
15:43
22 մլն 128 հազար եվրո կհատկացվի Մեղրիի անցակետի արդիականացմանը
«Նպատակ ունենք Մեղրիի անցակետը արդիականացնելու»,- խորհրդարանում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ՎԶԵԲ 2020...
Աղբյուր` Panorama.am
15:38
Թուրքական լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է գրանցել
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Fed-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չիլիի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՍԱՏՄ պաշտոնատար անձիք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը
Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված համակարգային...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ստեղծվել է իրավիճակ, երբ մեկ գծի վրա երևում են ընդհանուր շահեր ՀՀ-ի ու արաբական երկրների միջև. Արմեն Պետրոսյան
Թուրքիայի քայլերը Միջերկրական ծովում մարտավարական բնույթ են կրում: Ասուլիսում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ նրա տրամաբանությունը հետևյալն...
Աղբյուր` Panorama.am
14:49
Վերաքննիչ դատարանը բավարարել է «քրեական հեղինակությանը» և «օրենքով գողին» չկալանավորելու որոշումները
ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող 2 անձանց չկալանավորելու դատական...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հեղափոխական իշխանությունը պետք է ճգնավորի պես ապրի. Մարուքյան
«Ըստ էության, ինչ տեղի է ունենում քաղաքական ենթատեքստ ունի և քաղաքական նպատակներ է հետապնդում»,- խրոհրդարանում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:45
«2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր. խոստացան, եկան, ձախողեցին»
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը  հերթական հոդվածում գրում...
Աղբյուր` Panorama.am
13:55
Ռուսաստանը, Վենեսուելան և Չինաստանը ՄԱԿ-ին կոչ են անում դադարեցնել Բելառուսի վերաբերյալ քննարկումները
Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան և Չինաստանը հայտարարել են, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը խախտում է իր կանոնները՝ կազմակերպելով...
Աղբյուր` Panorama.am
13:54
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ՀՀ այլ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է իր պրոդուկտների շարքը և հաճախորդներին առաջարկում է վերաֆինանսավորման նոր ծրագիր` այլ բանկերից և վարկային...
Աղբյուր` Panorama.am
13:45
Այ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում. Գագիկ Ծառուկյան
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ուսանողներից շատերը ծնողները չեն աշխատել, իսկ այսօր, երբ ուսման վարձը պետք է վճարել, խնդրի առաջ են կանգնում: ԲՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:33
Իշխանության այս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք. Մարուքյան
«2018 թվականին հայտարարվել է, որ 30 մլն դոլարի ներդրում է լինելու Վանաձորում, բոլորս ուրախացել ենք այդ մտքից։ Վարչապետն էլ գնացել է,...
Աղբյուր` Panorama.am
13:31
Քաղաքական մեծամասնության արագ արձագանքման խնդիր է. Միքայել Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ամբիոնից բարձրացրեց արդեն 18-րդ օրը կառավարության և Աժ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:28
ԲՀԿ-ն հանրահավաք անելու ռեսուրս ունի և ամեն ինչ արվում է դա կանխարգելելու համար. Քաղտեխնոլոգ
«Իշխանությունը փորձում է ճնշում գործադրել տվյալ դեպքում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա, որպեսզի ԲՀԿ-ն հրաժարվի...
Աղբյուր` Panorama.am
13:16
Իրականում վիճակը չափազանց բարդ է. Ոստիկանություն
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Իրավապաշտպան Արսեն Բաբայանը սոցցանցերում գրառում է արել, թե պարեկային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԲ-ում ուսումնավարժական հավաքներ են
Պաշտպանության բանակում, հանրապետության զորահավաքային-մարդկային ռեսուրսի ներգրավմամբ, ըստ առանձին մասնագիտությունների, պարբերաբար կազմակերպվում և...
Աղբյուր` Panorama.am
12:56
Էլինար Վարդանյան. Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է.  «Մարտի 1-ի գործով դատավարության...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արցախի Սոս և Մաճկլաշեն համայնքներւմ դպրոցներն առայժմ փակ կմնան
Արցախի պարետ, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ...
Աղբյուր` Panorama.am
12:38
Հուսով եմ ԱԺ թեթև ձեռքով օրենքը կմտնի ուժի մեջ.Գևորգ Գորգիսյան
«Հուսով եմ ԱԺ թեթև ձեռքով օրենքը կմտնի ուժի մեջ և մենք կսկսենք ֆիլմարտադրության նոր դարաշրջանը»,- ԱԺ նիստում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:26
Մեր երկրում ամենօրյա ռեժիմով մարդկանց կենցաղը, սոցիալական վիճակը վատանում է. Արման Ղուկասյան
Քաղաքագետ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի տպավորությամբ՝ բարձր իշխանությունը ցանկություն ունի այս կամ այն ձևով Ամուլսարի հանքը բացել:...
Աղբյուր` Panorama.am
12:23
ԲՀԿ-ում առողջ մթնոլորտ է, վերադասավորումներ չեն սպասվում. Աբովյան
«Քաղաքականությունը պետք է մնա քաղաքականություն։ Երբ քաղաքական օպոնենտը չունի փաստացի ոչ մի կոնտր արգումենտ՝ հնչեցրած քննադատություններին,...
Աղբյուր` Panorama.am
12:21
Եվրախորհրդարանը կոչ է արել զենքի էմբարգո սահմանել Սաուդյան Արաբիայի նկատմամբ
Եվրախորհրդարանը կոչ է արել Սաուդյան Արաբիայի նկատմամբ զենքի էմբարգո սահմանել՝ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի և Եմենի պատերազմում խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
12:12
Չինացի հակերները գողացել են կորոնավիրուսի իսպանական պատվաստանյութերի տվյալները
Չինացի հակերները կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությամբ զբաղվող իսպանական կենտրոններից տեղեկատվություն  են գողացել: ՏԱՍՍ-ի փախանցմաբ,...
Աղբյուր` Panorama.am
12:02
ԵՄ տարածքում առանց թույլտվության բնակվողները ռեադմիսիայի հնարավորություն կստանան
«ՀՀ և ԵՄ տարածքում առանց թույլտվության բնակվողները ռեադմիսիայի հնարավորություն կստանան»,- խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
12:00
Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո
Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` այս ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման...
Աղբյուր` Panorama.am
11:51
Անթաքույց փորձ է կատարվում կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակույթային տարրերը. Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքում գրառում է արել կուսակցության երեկվա բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:48
Ուկրաինայում սկսվել են ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ուկրաինայում սկսվեցին ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները: Մոտ 4000 ռազմական անձնակազմ, ինչպես նաև ծանր ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:42
Մակրոնը և Թրյուդոն կոչ են անում անաչառ հետաքննություն անցկացնել Նավալնիի հետ կատարվածի վերաբերյալ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով բանակցություններ են վարել: Նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}