Հասարակություն 20:30 16/09/2020 Հայաստան

ՀՀ անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների մասին

Այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 29 ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո,  ինչը խորհրդանշում է աշխարհի բոլոր հայերի միասնականության ու ընդհանուր հայրենիքի գաղափարը: Համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիցԼ 

Առաջին ալիքի տոնական եթերում կլինեն ՀՀ տարբեր մարզերում նկարահանած համերգներ, մեր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս ապրող հայերի պատմությունները, հայերի ցանկությունների ու երազանքների մասին տեսանյութերի, սահմանում ապրող մարդկանց ու այդ սահմանը պահող զինվորների ողջույններ ու այլ դրվագներ: Տաղանդավոր երաժիշտները՝ Նարեկ Հախնազարյանը, «Մենուա» բենդը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բամբիռը, Արամ MP3-ը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Իվետա Մուկուչյանը, «Գյուրջիև» անսամբլը, Հայկ Մելիքյանը  ելույթ կունենան Հայաստանի 10 մարզերում և Երևանում  հատուկ առանձնացված 11 տարածքներում, որոնք  դառնալու են յուրահատուկ «բեմահարթակ» իրենց կատարումների համար: Նախատեսված է  նաև «Մեր հայերը»  խորագրով  գալահամերգ, որը միջոցառման տրամաբանական հանրագումարն ու ամփոփումն  է: Աշխարհի տարբեր անկյուններից հայերը կուղարկեն հայկական որևէ ստեղծագործության իրենց կատարումը: Մեկ ընդհանուր եթերով ցուցադրվելով՝ դրանք իրար կկապեն աշխարհի անկյուններն ու մատնացույց կանեն հայերի ապակենտրոնացման հզոր ուժը: Հայտնի հայերի շարքում կլինեն Տիգրան Համասյանը, Արա Մալիքյանը, Գարիկ Մարտիրոսյանը և այլք: 

Անկախության օրվան նվիրված լույս կտեսնի նաև «Երևան» ամսագրի հատուկ համարը, որն իր մեջ կամփոփի անկախությունից ի վեր տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, ճարտարապետական զարգացումները, մարդկային պատմությունները, հատուկ ֆոտո արխիվներն ու այլ կարևոր դրվագներ նորանկախ երկրի կյանքից։ Հանրային ռադիոյով կհեռարձակվեն ՀՀ 10 մարզերում և Երևանում նկարահանված համերգների ձայնագրությունները։
ՀՀ անկախության օր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրվում է տեղեկատվություն միջոցառումների մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է ուժի գործադրումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների նոր վերսկսմամբ:
Աղբյուր` Panorama.am
08:12
Թրամփը Ղարաբաղում իրավիճակի մասին․ Տեսնենք՝ կկարողանանք կանգնեցնել այն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամլուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում...
Աղբյուր` Panorama.am
08:05
«Ռազմինֆո», Մեր ձեռքում հայտնված ԲՄՊ-2-ները Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, սպառազինությունից են
«Ռազմինֆոն»-ն գրում է. «ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված և Պաշտպանության բանակի ցուցադրած ադրբեջանական տեխնիկան՝ մասնավորապես...
Աղբյուր` Panorama.am
07:58
Արցախի ՊՆ. Մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
01:27
6-ամյակը՝ ապաստարանում
«Ապաստարանում Արմենչիկի ծնունդն ենք նշել։ Արմենը սրանից լավ ծնունդների ա արժանի, բայց գոնե այսպես էլ կհիշվի։ 6 տարեկանն ա։ Եղած...
Աղբյուր` Panorama.am
01:07
Համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է
«Տղերք պինդ կացեք, համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է ... Կասկած չկա`հաղթելու ենք, ի տարբերություն թշնամու, մենք հզոր ենք, ուժեղ...
Աղբյուր` Panorama.am
01:07
ԱՄՆ պետդեպ․ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը
Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին կողմերից սրվող բռնությանը մասնակցելը խորապես անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը։
Աղբյուր` Panorama.am
00:29
Արցախի ԱԳ նախարար. Միջազգային հանրությունը պետք է կոնֆլիկտից հեռու պահի Թուրքիային
«Միջազգային արձագանքը եղել է շատ բուռն, բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները հայտարարություններ են ընդունել, արձագանքել են...
Աղբյուր` Panorama.am
00:20
Արսեն Թորոսյանի հրամանով դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
00:17
Քիմ Քարդաշյան․ Դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ
Այսօր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է կատարել ամերիկահայ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։...
Աղբյուր` Panorama.am
00:16
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով հղի կին է տուժել
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության...
Աղբյուր` Panorama.am
00:14
Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից երեկ Նինոծմինդայի քաղաքի Հայոս-Քարթլոս պուրակում հավաքվել էին Նինոծմինդայի և Ախալքալաքի...
Աղբյուր` Panorama.am
00:13
Բաքվի բաշիբոզուկների արձակած հրթիռն ընկել է Իրանի տարածքում
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանական աղբյուրը գրում է, որ Արևելյան Ատրպատականի Խուդաֆերինի շրջանում...
Աղբյուր` Panorama.am
23:56
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
23:52
ՊԲ-ն առգրավվել է Ադրբեջանի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, ՀՄՄ-3
ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով (սպառազինություն), այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
23:50
Շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. ՊԲ
Ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները՝ տեսանյութում
Աղբյուր` Panorama.am
23:47
Ադրբեջանագետ. Տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը գրում է.  «Ուժեղ տեղեկատվական բլոկադա է Ադրբեջանում։ Տվյալներ չեն տալիս, չնայած լիքը մեռել...
Աղբյուր` Panorama.am
23:41
Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին
Ըստ հետախուզության տվյալիների' Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված...
Աղբյուր` Panorama.am
22:27
Այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները
Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ այս պահին Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ -...
Աղբյուր` Panorama.am
22:24
Էստոնիան ՄԱԿ ԱԽ-ում նախաձեռնում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը համարել է ծայրաստիճան լուրջ իրավիճակ, որը...
Աղբյուր` Panorama.am
22:20
Ամբողջ ՀՀ տարածքում հերթեր են, մասնակցում են զորակոչին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ։
Աղբյուր` Panorama.am
22:18
Ադրբեջանցի հաքերները կոտրել էին «Հայփոստ»-ի պաշտոնական կայքը. Ն. Գնդոյան
«Հայփոստ» ընկերության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուշադրություն, ադրբեջանցի հաքերները...
Աղբյուր` Panorama.am
22:17
Արցախից ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է
Սեպտեմբերի 27-ի, ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից...
Աղբյուր` Panorama.am
22:10
Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ,...
Աղբյուր` Panorama.am
22:07
Արցախի նախագահ. Այո, ունենք կորցրած դիրքեր
Ադրբեջանը հարձակումն իրականացրել է շփման ամբողջ գծով՝ Օմարից մինչև Արաքս։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Դոնակդ Տուսկ. Անենք հնարավորը, որ այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն իր թվիթերյան էջում գրել է. «Մենք շատ մտահոգված ենք բախումներով Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
22:01
Ադրբեջանցի հաքերները «WhatsApp» և «Viber» հավելվածների միջոցով կեղծիք են տարածում. Հ. Մովսիսյան
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
21:57
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի hետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի hետ: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր...
Աղբյուր` Panorama.am
21:56
Արցախի նախագահ. Առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ:  Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}