Փորձել 12 անգամ, մինչ երեխան կսկսի սիրել բրոկոլի
Բրոկոլին օգնում է մաքրել շնչուղիները, բարելավում թոքերի հիվանդություն ունեցող մարդկանց վիճակը: Այն կարող է նվազեցնել կամ նույնիսկ վերացնել թոքերին սպառնացող վտանգը: Այս մասին գրում է The New Zealand Herald-ը:
Բրոկոլիիի նման նույն արդյունավետությունն ունեն կաղամբի մի քանի տեսակներ՝ գունավոր, բրյուսելյան, չինական և այլն: Փորձարկումները ցույց են տվել, որ բրոկոլին ուղղակիորեն ազդում է շնչուղիների հյուսվածքների վրա և թեթևացնում ալերգիայով ու ասթմայով տառապող հիվանդների շնչառությունը:
Միաժամանակ բրոկոլին այն մթերքներից է, որոնք երեխաները չեն սիրում ուտել: Սննդաբանները խորհուրդ են տալիս այն դիմակավորել այլ մթերքներով կամ դրանք կոչել «փոքր ծառեր»: Պետք է փորձել 12 անգամ, մինչ երեխան կսկսի սիրել այն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում