Լիոնում հայերի դեմ արշավ կազմակերպած պրոէրդողանական թուրքը կկանգնի դատարանի առաջ
Հուլիսի 24-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի հայ համայնքի անդամները հավաքվել էին Դեսին համայնքում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին սկսած ռազմական գործողությունների դեմ։
Սակայն ակցիան, ինչպես գրում է Lyon Mag-ը, կասեցվեց, երբ մի խումբ երիտասարդ թուրքեր խառնաշփոթ առաջացրեցին և կարծես պատրաստ էին պատերազմի: Այդ օրը ոստիկանության միջամտությունը հնարավորություն էր տվել կանխել ցանկացած առճակատում, և չորս անձինք ձերբակալվել էին: Վերջիններս այդ ժամանակվանից ազատ են արձակվել, սակայն հայտնաբերվել է այն մարդը, որը կուլիսներում աշխատել է այս «արշավը» կազմակերպելու համար:
Նշվում է, որ այդ թուրքը 23-ամյա Ահմեթ Չեթինն է, որը հայտնի է իր էրդողանամետ պայքարով, բայց նաև 2017-ին կայացած օրենսդիր ընտրություններում եղել է թեկնածու:
Դատախազության մոտ են հայտնվել մի քանի տեսանյութեր, որոնցում նա հայերի ու ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր է անում։
Մասնավորապես, սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից մեկում, որն արվել է հուլիսի 24-ին Դեսինում՝ վերջինս կոչ է անում «ջարդուփուշուր անել»՝ ցուցադրելով գորշ գայլերի նշանը։
Ահմեթ Չեթինը շուտով կդատվի Բուրգ-ան-Բրեսի դատարանի կողմից՝ բռնության կամ ռասայական ատելություն սերմանելու մեղադրանքով:
Le voyou Ahmet Cetin avec ses fachos faisant le signe des « loups gris » et criant « Allahu Akbar ».
— K.Manoukian ♰ (@KaloManoukian) July 24, 2020
Voici le visage des turcs pro #Erdogan de #France !
Ils viennent en France pour importer la haine et la violence ! #Lyon #Decines #Armenie #Azerbaidjan #Turquie pic.twitter.com/oE760YfthC
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները