Քաղաքական 09:33 17/09/2020 Աշխարհում

Ֆրանսիական հիվանդանոցները պատրաստվում են վատագույնին․ միջազգային լրահոսի ուշագրավ հատվածները

Covid-19

Ֆրանսիական հիվանդանոցները պատրաստվում են վատագույնին․ Ֆրանսիացի բժիշկները պատրաստվում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին: Լիոնի հիվանդանոցներից մեկում հուլիսի վերջին նկատվում է հիվանդների հոսք։ Ամենաերիտասարդ հիվանդը 36 տարեկան է:
Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Լորան Արգոն ասում է, որ հիմա հիվանդների շրջանում շատ են երիտասարդներն ու սպասվում է, որ հենց նրանք կարող են հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Ֆրանսիայում վարակված մարդկանց օրական աճը կազմում է մոտավորապես 10 հազար:

Մադրիդում վաղվանից մասնակի կարանտին է սահմանվում․ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է ավելի քան կես միլիոն նոր վիրուսակիր, և վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 30 միլիոնը։

Եվրոպայում ամենաբարդ իրավիճակը, ըստ մասնագետների, դիտվում է Իսպանիայում: Համաճարակի նոր ալիքի վտանգն այնքան մեծ է, որ Պիրենեյան թագավորության մայրաքաղաքային տարածքում իշխանությունները մտցնում են մասնակի և խիստ կարանտին, որը կանդրադառնա նաև տնից դուրս գալու հնարավորության վրա: 

ՖԻՖԱ-ն հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակն այս տարի ֆուտբոլին կարժենա 14 մլրդ դոլար։ Աշխարհում 46 միլիարդ դոլար արժողությամբ ակումբային և ազգային խաղերով այս ցուցանիշը կազմում է խաղի համաշխարհային տնտեսական արժեքի մեկ-երրորդ մասը: 

Քաղաքական

Բայդենը դարձել է համացանցի մեմ՝ «Despacito» երգով․ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գրավել է համացանցը, երբ վերջինս նախօրեին  Ֆլորիդայի նախընտրական արշավում իսպանախոս ընտրազանգվածին գրավելու համար մոտեցավ ամբիոնին ու միացրեց «Despacito» երգն ու սկսեց պարային շարժումներ անել։ Օգտատերերը սկսեցին այս հատվածը ներկայացնել՝ ավելացնելով ամենատարբեր երգեր։

Ֆրանսիան «ափսոսում է», որ Լիբանանը դեռ կառավարություն չի կազմել․ Լիբանանի քաղաքական խմբակցություններին չհաջողվեց բավարարել մինչև սեպտեմբերի կեսերը կառավարություն կազմելու վերջնաժամկետը, որը սահմանել էր նախագահ Մակրոնը։ Վարչապետի թեկնածու Մուստաֆա Ադիբը ձգտում էր նախարարներ նշանակել, որպեսզի նրանք սկսեն աշխատել բարեփոխումների ֆրանսիական ճանապարհային քարտեզի վրա՝ «հաշվի առնելով իրավիճակի ծանրությունը», հայտարարել է Մակրոնի գրասենյակը։ 

Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանին համարում է ռազմավարական մրցակից․ Ռուսաստանն ու Չինաստանը Միացյալ Նահանգների հիմնական ռազմավարական մրցակիցներն են, ասել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը ելույթի ժամանակ։

«Այսօր՝ ուժի մեծ մրցակցության դարաշրջանում, Պաշտպանության նախարարությունը Չինաստանը, ապա Ռուսաստանը նույնացնում է որպես մեր հիմնական ռազմավարական մրցակիցները», - ասել է Էսպերը: 

Իրավունք

Լեխ Կաչինսկու մահը. Լեհաստանը ցանկանում է ձերբակալել օդային երթևեկության կարգավորողներին (авиадиспетчер)։  Ըստ լեհական ռադիոյի, երկրի դատախազությունը դատարանին խնդրել է ձերբակալել ռուսական ռազմական օդային երթևեկության երեք կարգավորողներին, որոնք աշխատել են այն ժամանակ, երբ 2010 թվականին Սմոլենսկի մերձակայքում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը կործանվեց։ 

Գերմանացի ոստիկանները՝ աջ-ծայրահեղականԳերմանիայի հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի  ոստիկանության 29 սպաների աշխատանքը կասեցվել է ու նրանց նկատմամբ հետաքննություն է իրականացվում՝ առցանց չաթ-խմբերում աջ ծայրահեղական քարոզչության փոխանակման կասկածանքով: Ոստիկանության արհմիությունների ներկայացուցիչները բացահայտումն անվանել են «անտանելի»: Առնվազն հինգ մասնավոր WhatsApp խմբերում եղել են 126 էլեկտրոնային նկարներ, ներառյալ Ադոլֆ Հիտլերի լուսանկարները,  միգրանտների նկարներ՝ պատկերված գազային խցիկներում։

Տնտեսություն

Համաշխարհային տնտեսությունը սպասվածից լավ հաղթահարում է կորոնավիրուսի հետևանքները․ Համաշխարհային տնտեսությունը չի ցնցվի այնքան, որքան կանխատեսվում էր այս տարի, հայտարարել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը։ Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը օգնեց խուսափել վատթարագույն սցենարից, բայց համաճարակից տնտեսության վերականգնումը կարող է տևել ավելի երկար, քան ենթադրվում էր:

Նոր Զելանդիայի տնտեսությունը մտել է ռեցեսիայի փուլ․ Նոր Զելանդիան իր ՀՆԱ-ի երկրորդ եռամսյակի 12,2% անկում գրանցեց, երբ երկիրը մտավ կորոնավիրուսով պայմանավորված ռեցեսիա, ինչն ամենամեծ անկումներից է։ Այս ամենը նրանով հանդերձ, որ երկրի կառավարությունը՝ վարչապետ Յասինա Արդերնի գլխավորությամբ աշխարհում լավագույններից մեկը պայքարեց կորոնավիրուսի դեմ։

Տեխնոլոգիա

Ճապոնական Sony-ն PlayStation 5-ը կթողարկի նոյեմբերին։ Այն կարժենա նույնքան, որքան դրա հիմնական մրցակիցը՝ Microsoft-ի առաջատար Xbox Series X-ը: Blu-Ray սկավառակով PlayStation 5 տարբերակի գինը կկազմի 500 դոլար։
 

ԱՄՆ-ում այօր կշնորհվի «Շնոբել» մրցանակը․ 30-րդ անգամ Հարվարդի  համալսարանը կներկայացնի «Շնոբել» մրցանակը, որը տրվում է «տարօրինակ և անսովոր գիտական աշխատանքներին՝ զվարճալի անուններով և ոչ ակնհայտ գործնական կիրառություններով»: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով այս տարվա մրցանակաբաշխությունը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի առցանց:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}