Ռուսաստանը, Վենեսուելան և Չինաստանը ՄԱԿ-ին կոչ են անում դադարեցնել Բելառուսի վերաբերյալ քննարկումները
Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան և Չինաստանը հայտարարել են, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը խախտում է իր կանոնները՝ կազմակերպելով հրատապ քննարկում Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին գրում է Gazeta-ն։
Ինչպես նշել են Բելառուսը, Ռուսաստանը, Չինաստանը և Վենեսուելան, ՄԱԿ-ի խորհուրդը խախտել է հրատապ քննարկումների ձևաչափը, քանի որ դրանք չեն նախատեսում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կամ երկրի հատուկ զեկուցողի ներկայացուցիչների մասնակցություն:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում սկսվել է հրատապ քննարկումներ Բելառուսի վերաբերյալ: Գերմանիան է պահանջել անցկացնել քննարկումը՝ ելույթ ունենալով Եվրամիության անունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ՝ արդյունքների կեղծման դեմ: Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարեցին, որ չեն ճանաչում պաշտոնական արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները