ԵՄ տարածքում առանց թույլտվության բնակվողները ռեադմիսիայի հնարավորություն կստանան
«ՀՀ և ԵՄ տարածքում առանց թույլտվության բնակվողները ռեադմիսիայի հնարավորություն կստանան»,- խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում ՀՀ Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված պայմանագիրը։
Նրա խոսքով, պայմանագրի կիրառկման համաձայնությունը ստացվել է 2020 թվականի փետրվարի 20-ին, իսկ մայիսի 19-ին ՍԴ-ն որոշել է, որ պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխան են ՀՀ Սահմանադրությանը։
«Պայմանագիրը մի շարք պարտավորություններ է նախատսում երկու կողմի համար էլ։ Մասնավորապես, արձանագրություններով սահմանվում են հաղորդակցության միջոցները, կողմերի իրավասու մարմինները, հետընդունման և տարանցման դիմումի ձևերը, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը, հարցազրույցների կազմակերպման կարգը, հետընդունման և տարանցման ընթացակարգը՝ այդ թվում ուղեկցողների վերադարձի պայմանները, սահմանային անցման կետերն ու ծախսերը»,- մանրամասնեց փոխնախարարը։
Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի ծանուցումից հետո՝ երկրորդ ամսվա առաջին օրը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ