Իրավունք 15:10 18/09/2020 Հայաստան

ՍԱՏՄ պաշտոնատար անձիք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը

Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված համակարգային կոռուպցիոն դեպքի հետ կապված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության, այնուհետև 2018 թվականին արդեն անվանափոխված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ն իր ենթակայության տակ աշխատող թվով 6 գլխավոր մասնագետ-տեսուչների հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ էական վնաս պատճառելով պետության շահերին:

Նրանք Շիրակի մարզի վարչական տարածքում գործող՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ թույլ տված մի շարք ձեռնարկատերերի օգտին դրսևորել են ակնհայտ ապօրինի անգործություն. այն է՝ թույլ տված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև մի շարք ընկերություններում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու համար, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով, 2017թ. հոկտեմբեր ամսից մինչև 2019թ. փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից և Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարից պահանջել են առանձնապես խոշոր չափի 1.202.592 (մեկ միլիոն երկու հարյուր երկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև կատարված սակարկումներից հետո ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.132.592 (մեկ միլիոն հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամին համարժեք կաշառքի գումարներ։

Նկարագրված արարքը կատարելու համար, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու, ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձանց տարբեր չափերով կաշառք տալու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի, նույն կենտրոնի 6 գլխավոր մասնագետ-տեսուչների, ինչպես նաև 14 տնտեսվարողների նկատմամբ:

Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար, որի վրա նախաքննական մարմնի որոշմամբ դրվել է կալանք՝ քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:

Հաշվի առնելով համապատասխան իրավապայմանների առկայությունը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնության առկայության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարությունը  ժամանակավոր դադարեցնելու մասին:

2020 թվականի սեպտեմբերի 16-ին քրեական գործը, հիշատակված 21 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար»,- հայտնում են ԱԱԾ-ից։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:01
Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին նոր հրադադար. Աննա Նաղդալյան:
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղադլյանը հայտարարություն է տարածել նոր հրադադարի հաստատման վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Դիրքային ընդմիջում»՝ ֆոտոշարք առաջնագծից
Արցախի Տեղեկատվական շտաբը «Դիրքային ընդմիջում» խորագրով լուսանկարների հերթական շարքն է հրապարակել առաջնագծից:
Աղբյուր` Panorama.am
23:21
ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը. Թրամփ
ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ կարծիքը կիրակի օրը հայտնել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
22:46
Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման և խաղաղության որևէ ցանկություն չունի. Արծրուն Հովհաննիսյան
«Եթե սա մեր ազգի, պետականության լինելիության գոյապայքարն է,  հետևաբար մենք կարող ենք պատասխանել, թե ինչ է նշանակում մեր հաղթելը:...
Աղբյուր` Panorama.am
22:22
Դիվերսիոն խմբերն մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել. Արծրուն Հովհաննիսյան
«Որպես կանոն դիվերսիոն խմբերն մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել այն տեղանքից, որտեղ որ հայտնվում են մեր զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Հրետակոծվել է Ասկերանի շրջանը
Աարցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է Ասկերանի շրջանի հրետակոծության մասին: Ասկերանի վերին ենթաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել ղարաբաղյան հակամարտությունը
Թուրքիան և մի շարք այլ երկրներ պետք է զերծ մնան Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրմանը նպաստող քաղաքականությունից: Այս մասին կիրակի...
Աղբյուր` Panorama.am
20:27
ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել զինադադարը. Ռոբերտ Օ'Բրայեն
«Այս շաբաթվա վերջում մենք աշխատում ենք համաձայնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը: Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ազատության հրապարակում մոմեր են վառում ի հիշատակ Արցախում զոհված հերոսներ
Ազատության հրապարակում մոմեր են վառում ի հիշատակ Արցախում զոհված հերոսների:  
Աղբյուր` Panorama.am
19:54
Դավիթ Տոնոյանը հանդիպել է առաջնագծում գտնվող զինվորներին և սահմանամերձ գյուղերի բնակիչներին
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել նախարար Դավիթ Տոնոյանի առաջնագծում գտնվող զինվորների և...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հայ զինվորն, օր-օրի դառնում է ստեղծված իրադրության տերը. Հասրաթյան
Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է, հայտնել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։ «Հրթիռահրետանային և օդային...
Աղբյուր` Panorama.am
19:17
Կարեն Շաքարյանին և Հունան Հայրումյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Կարեն Շաքարյանին  և Հունան Հայրումյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանը և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հայրենիքի քաջարի պաշտպանները. ֆոտոշարք՝ առաջնագծից
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հերթական ֆոտոշարքը՝ առաջնագծից։  
Աղբյուր` Panorama.am
18:59
Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մի մասն ստորագրել է Արցախի ճանաչման հայտարարության նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների...
Աղբյուր` Panorama.am
18:58
ԼՂ ժողովրդի ինքնապաշտպանությունը մեր առաջին խնդիրն է. վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը, ինչի մասին հայտնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
18:47
ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է
«Խորին երախտիգիտություն հայտնելով մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ադրբեջանցի մտավորականներն էլ են հայերի նկատմամբ ատելություն ու բռնության կոչեր տարածում. ՄԻՊ
Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:33
Թշնամու հերթական խոցված ԱԹՍ-ն
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է թշնամու հերթական խոցված ԱԹՍ-ի լուսանկարները։  
Աղբյուր` Panorama.am
18:27
Սևազգեստ ֆրանսահայերի բողոքի ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան մոտ
Ֆրանսիայում ապրող հայերն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել՝  ընդդեմ արցախյան շփման գծում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի։...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ադրբեջանցիները ահաբեկիչներից խլում են նաև հեռախոսները
«Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։ Բոլորս հասկանում ենք դա ինչի համար...
Աղբյուր` Panorama.am
17:58
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Արցախի Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և երկրի անվտանգության համակարգի մյուս...
Աղբյուր` Panorama.am
17:42
Թշնամու զրահատեխնիկայի ոչնչացումը
Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկայի կադրերը։
Աղբյուր` Panorama.am
17:33
Ադրբեջանցու կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերը իսկական են. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է` Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ախալքալաքցի երեխան իր երազանքի կվադրոցիկլի գումարը նվիրաբերել է Արցախին
«Ջավախք» հիմնադրամը շարունակում է գումարներ հավաքել Արցախի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Իմ Ապագան իմ ձեռքերում է»՝ խումբ առաջին
«Ավարտվեցին «Իմ Ապագան իմ ձեռքերում է» ծրագրի առաջին խմբի աշխատանքները»,- տեղեկանում ենք Արցախի ԿԳՄ նախարարությունից:...
Աղբյուր` Panorama.am
16:36
Խաղաղ ցույց Բաթումիում՝ ի աջակցություն Հայաստանի
«Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել»,- գրում է «Ալիք»-ը: Ըստ աղբյուրի, ցուցարարները...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արտակ Բեգլարյանը՝ արցախան ապաստարաններում
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ, տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ գրասենյակից։...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մեր օրերի հերոսականներից
Արցախի ՊԲ-ն հրապարակել է մեր օրերի հերթական հերոսների անունները։ «Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}