Վավերացվեցին Բուլղարիայի, Գերմանիայի և Բենիլյուքսի երկրներից ՀՀ քաղաքացիների հետընդունման արձանագրությունները
Հերթական նստաշրջանի ավարտին ԱԺ-ն քվեարկությամբ առանց բացառության ընդունեց օրակարգի վերջին նախագծերը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին,
«Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջև «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին,
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը (առաջին ընթերցում),
«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին,
«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում)
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում),
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում),
2020թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին: