ԱՄՆ-ում ավելի քան 50 միլիոն դոլար է հավաքվել՝ Լենինի մարմինը գնելու համար
Ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դատունան հայտարարել է, որ Վլադիմիր Լենինի մարմինը գնելու համար ԱՄՆ-ում արդեն հավաքվել է ավելի քան 50 միլիոն դոլար: Այս մասին նա պատմել է Ռիա նովոստիին։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Դատունան նախօրեին հայտարարել էր, որ պատրաստ է Վաշինգտոնում կառուցել Մոսկվայի դամբարանի կրկնօրինակը և Ռուսաստանից գնել համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի դին: Նկարիչը հայտարարել է, որ պատրաստ է կատարել առաջին վճարումը 1 միլիոն դոլարի չափով, իսկ ապագայում դրա համար հավաքել և վճարել մինչև 1 մլրդ դոլար: Դատունան իր գաղափարը բացատրել է, որ ամերիկյան հասարակությունն ավելի ու ավելի է հակված սոցիալ-կոմունիստական վերափոխումների։
Դրանից հետո ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանվը հայտարարել էր, որ պամությունն ու առաջնորդներին վաճառում են միայն դավաճաննները։
Դրան ի պատասխան Դատունան հիշել է, որ Լենինը համաշխարհային պրոլետարիատի առաջնորդն է, և ոչ միայն ռուսական: Նա նաև առաջարկել է դիտարկել Լենինի մարմինը ոչ թե մշտապես, այլ միայն որոշ ժամանակով տեղափոխելու տարբերակը:
Նրա խոսքով, օրվա ընթացքում ինքը տասնյակ առաջարկներ է ստացել նրանցից, որոնք ցանկանում են հանդես գալ որպես նախագծի համահիմնադիրներ: Դատունան նշել է նաև, որ նախագծի իրականացման մեջ շահագրգռված են ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը: