Երեք պատանիները դպրոցից գողացել են ջեռուցման համակարգի չուգունե ռադիատորներ
Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 18-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից բերման են ենթարկել չորս անձանց՝ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ:
Ոստիկանության հաղորդմամբ, պարզվել է, որ երեք պատանիները պատուհանից մուտք են գործել Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենք, գողացել ջեռուցման համակարգի չուգունե ռադիատորներ, ապա զանգել և նշված վայր են կանչել 24-ամյա համագյուղացուն: Նրա մեքենայով գողոնը տեղափոխելու ճանապարհին էլ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ