Բրիտանիայի արտգործնախարարի թիկնապահը լիցքավորված ատրճանակը ինքնաթիռում է մոռացել
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի անվտանգության աշխատակիցը լիցքավորված ատրճանակը պատահաբար թողել է Վաշինգտոնից Լոնդոն հասած ինքնաթիռում, «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Լոնդոնի Հիթրոուի օդանավակայանում:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մեկնել է Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու ամերիկացի գործընկերների հետ «Brexit»- ի և Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ: Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է, որ հետաքննության ընթացքում զենքը մոռացած անվտանգության աշխատակիցի գործառնական պարտականությունները կասեցվել են։
«Արտգործնախարարի անձնական թիկնապահը ստուգում էր անձնագիրը և անձնագրերը և պատրաստվում էր Ռաաբի ինքնաթիռից դուրս գալուն: Ապա նա անհայտ պատճառով լիցքավորված ատրճանակը հանեց պատյանից և դրեց նստատեղի վրա, ապա շտապեց ուղեկցել արտգործնախարարին»,- նշում է աղբյուրը։
Ավելի վաղ նման դեպք էր տեղի ունեցել Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի թիկնազորի հետ: Ինչպես փետրվարին հաղորդել էր «Sun» թերթը, նախկին վարչապետի անվտանգության աշխատակիցը մոռացել էր լիցքավորված զենքը Նյու Յորքից Լոնդոն թռչող ինքնաթիռի զուգարանում: Ատրճանակը հայտնաբերել էր ինքնաթիռի ուղևորներից մեկը: