Թրամփը խոսել է Պուտինի հետ «յոլա գնալու» և իր հասցեին հնչած քննադատությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ իրեն քննադատում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ հենց իր նախագահության տարիներին են Ռուսաստանի նկատմամբ կիրառվել ամենախիստ պատժամիջոցները:
«Եվ երբ ես համաձայնում եմ Պուտինի հետ, սկսում են ինձ մեղադրել, թե ես «յոլա եմ գնում» Պուտինի հետ: Այս ամենից հետո ես ինքս ինձ ասում եմ՝ լավ, ոչինչ, չարժի նեղսրտել», - Մինեսոտայում քաղաքացիների հետ հանդիպմանը իր ելույթի ժամանակ ասել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիանալի հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի առաջնոր Կիմ Չեն Ինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Արտաքին ուժերի հետ շփվելը վատ չէ: Մենք դա փորձում ենք ապացուցել այն հիմարներին, որոնք այսքան ժամանակ ղեկավարում էին մեր կառավարությունը։ Ես «յոլա եմ գնում» Պուտինի հետ. դա սարսափելի է, այլ հակառակը՝ շատ լավ է», - ասել էր Թրամփը Միչիգանում ընտրողների առջև ելույթի ժամանակ:
Նա նաև խոսել էր Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հետ ունեցած լավ հարաբերությունների մասին: