Տիխանովսկայա. Բելառուսում բողոքի ցույցերը կարող են տարիներ տևել
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերը չեն հանդարտվելու և կարող են շարունակվել շաբաթներ, ամիսներ և անգամ տարիներ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Այս հայտարարությունը քաղաքական գործիչը կատարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում, որը նվիրված է Բելառուսում տիրող իրավիճակին:
Նրա կարծիքով, երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի, որ բողոքներն աստիճանաբար կթուլանան։
«Բայց մենք բողոքելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է՝ շաբաթներ, ամիսներ կամ, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ տարիներ»,- ասել է Տիխանովսկայան:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ՝ արդյունքների կեղծման դեմ: Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են, որ չեն ճանաչում պաշտոնական արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոյի և Պուտինի միջև բոլոր համաձայնություններն ապագայում կվերանայվեն. Տիխանովսկայա
- Տիխանովսկայան ներկայացրել է Բելառուս վերադառնալու պայմանը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին