Քաղաքական 13:02 21/09/2020 Հայաստան

Վարչապետն առկա բազմաթիվ խնդիրները պայմանավորեց 30 տարվա ռազմավարության բացակայությամբ

«Ռազմավարությունը, որի նշանակությունը պետք է լինի գործնական, ունի գաղափար, ունի տեսլական և ունի գործողություն»,- այսօր Մատենադարանում ուսանողներին և կառավարության ներկայացուցիչներին ներկայացնեկով «Մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը»՝ հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօրվանից սկսած կառավարության յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի ռազմավարության գաղափարին, տեսլականի իրականացմանը: Պետք է հասկանալ, թե գործադիրի այդ գործողությունը ինչպիսի որոշում է դառնում, որը պետք է իրականացնի այն տեսլականը, որը կծառայի գաղափարին, որը դրված է մեր ռազմավարության հիմքում:

Շնորհավորելով ներկաներին անկախության տոնի առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օգտվում է կառավարության որոշմամբ ընձեռած հնարավորությունից և, հաշվի առնելով այսօրվա ներկայացման բացառիկ բնույթն, իրեն թույլ է տալիս առանց դիմակի ելույթ ունենալ՝ միաժամանակ  բոլորին հիշեցնելով հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

Վարչապետը բացատրելով, թե ինչու է անհրաժեշտ ռազմավարություն ունենալ հենց այդ ժամկեկտի համար՝ առաջարկեց գնալ 30 տարի հետ: Նա ցավով նշեց, որ  մեր պետական համակարգում առնվազն 30 տարվա կտրավածքով այդպիսի ռազմավարություն չի եղել և կարծիք հայտնեց, որ այն պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:

Ներկա ուսանողներին վարչապետն առաջարկեց ռազմավարության գործնական նշանակությունը սեղմել և հասցնել մեկ օրվա կտրվածքի և եթե այդ օրվա առավոտյան արթնանան և չիմանան, թե ուր են գնում, ապա կմնան նույն կետի վրա և տեղապտույտի իրավիճակում կհայտնվեն:

«Ռազմավարությունը շատ կարևոր է հասկանալու համար, թե ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում և ինչպիսի՞ն ենք պատկերացնում մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը 2050 թվայկանին: Շատ կարևոր է արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ռազմավարությունը տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մատենադարանում «Մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը» ներկայացնելու ժամանակ, քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար, բացատրեց, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում մինչև 2050 թվականի ռազմավարությունը:

Վարչապետի խոսքով, այն չի նշանակում է, որ այս կառավարությունը պետք է անխուսափելիորեն գոյություն ունենա մինչև 2050 թվականը:

«Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումն ու իրագործումը պատկերացնում ենք, որպես համազգային շարժում, որտեղ կարևոր դեր ունի պետական առաջնոդությունը»,- հայտարարեց վարչապետը և հավելեց, որ դրանում պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակները  և կարևոր է, որ ռազմավարությունը ժողովուրդը իրենը համարի:

Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց հասկանալը, թե ի՞նչ է ռազմավարությունը, և ի՞նչ չէ ռազմավարությունը:

Նրա խոսքով, ռազմավարությունը տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություններ և պլան:

«Այսպիսով, մենք ձևակերպում, բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը ոչ պաշտոնական լեզվով կարող ենք ձևակերպել որպես երազանք»,- նկատեց վարչապետը և հավելեց, որ այդ փոփոխությունները պետք է խորքային լինեն՝ յուրաքանչյուրի մոտ, նրանց  մտքերում, վերաբերմունքի մեջ:

Ըստ Փաշինյանի, գաղափարախոսությունը, որը դրված է ռազմավարության հիմքում, ներառում է մեր ազգային արժեքները, ազգային նպատակները՝ պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության և քաղաքացու արժևորումը, ամուր ինքնությունը, համահայկականության առանցքը, ինչպես նաև հանրային պահանջարկը և զանգվածային վերափոխման իմաստը:

Վարչապետը ներկայացրեց ռազմավարության մեջ ներառված առաջնորդող կարգախոսները:

«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». այս կարգախոսը կուլմինացիան է այն նպատակների, որի մասին խոսում էի: Հաջորդ կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Հայաստանում շատ բան կառուցված է, բայց այդ կառուցված և չկառուցված շատ բաներ մենք պետք է տեղավորենք այդ ռազմավարական տրամաբանության մեջ և պետք է, այո՛, մեր երկիրը կառուցենք նորովի»,-հայտնեց վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի,  «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսով արժևորվում է  անհատը: Նրա խոսքով, այդ կարգախոսներն են ռազմավարության գաղափարական հենքը:

Վարչապետը նկատեց, որ ռազմավարությունը չի կարող  մինչև 2050 թվականը ճշգրիտ նույն կերպ մնա, նրա շուրջ պետք է տեղի ունենա քննարկում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, նաև՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխությունների ենթարկվել:

«Մենք պետք է տեսնենք ռեալ փոփոխությունների  գործընթաց, և դրանք պետք է տեղի ունենան բոլոր շերտերում ու բոլոր տեղերում՝ այդ թվում՝ հանրային հարաբերություններում: ՀՀ կամայական երկու քաղաքացիների միջև հարաբերություններում այս ռազմավաարական փոփոխությունները պետք է արտահայտվեն»,- հայտարարեց վարչապետը:
 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}