Քաղաքական 13:12 21/09/2020 Հայաստան

Գագիկ Ծառուկյան.Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, շնորհավորելով անկախության տոնը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, 

Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,

1991 թվականի այս օրը գրվեց  Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29 տարի առաջ այս օրն իրականություն դարձավ հայ ժողովրդի տասնամյակներ փափագած երազանքը՝ ազատ ու անկախ հայրենիքի հռչակումը: Այսօր արդեն պետականության հիմքերն ամրապնդելու գործում անելիք ունենք բոլորս:

Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը, սերունդներին ավելի լավ հայրենիք ժառանգելու համար համախմբել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ներուժը: Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ, չկան հայրենիքը շատ կամ քիչ սիրողներ: Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է, որը պահպանելու առաքելությունը վերապահված է մեզանից յուրաքանչյուրին:

Տոնի առիթով ևս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, ովքեր նահատակվել են հանուն Հայաստանի վաղվա օրվա: Հավերժ  փառք մեր հերոսներին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով աշխարհասփյուռ հայությանը կարևորագույն այս տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ  հարատև խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:02
ԵՄ-ն ցանկանում է ամրապնդել կապերն ԱՄՆ-ի հետ՝ «ավտորիտար ռեժիմների» դեմ պայքարելու համար
Եվրամիությունը պատրաստվում է ԱՄՆ նախագահի ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմին առաջարկել վերսկսել երկկողմ հարաբերությունները․ շեշտը դրվելու է...
Աղբյուր` Panorama.am
11:56
ՊԲ-ն հրապարակել է հայ զինվորների և սպաների սխրանքների հերթական դրվագները
ԱՀ Պաշտպանության բանակը հրապարակել է պատերազմի ժամանակ հայ զինվորների և սպաների կատարած սխրանքների հերթական դրվագները: «Ճանաչենք մեր...
Աղբյուր` Panorama.am
11:44
Սենոր Հասրաթյան. Ես գերադասում եմ հաղթանակի ոգով նախկինը, այլ ոչ պարտվածի հոգեբանությամբ նորը
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:40
Ֆրանսիայի ներկայացուցիչը հաղթել է Մանկական Եվրատեսիլում
Կյանքը միշտ չէ, որ հեշտ է և զվարճալի, բայց վերջում ունի ամուր հուսադրող ուղերձ՝ միասին ավելի պայծառ ապագայի պատկերացումն է։
Աղբյուր` Panorama.am
11:33
Արթուր Դանիելյան. Ցանկացած ծրագրի առաջին քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը սեպտեմբերի 26-ի սահմաններով
«Ինձ հաճախ եք հարցնում՝ «ինչո՞վ կարող ենք օգնել»: Պետք է խնդրեմ ինձ օգնեք ու ոչխարների հոտի մեջ չմտնեք»։
Աղբյուր` Panorama.am
11:27
Վրաստանում կորոնավիրուսի 3216 նոր դեպք է գրանցվել
Նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3216 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 135 584...
Աղբյուր` Panorama.am
11:22
«Շերեմետևո»-ի օդանավակայանում ռադիոակտիվ բարձր ճառագայթմամբ պայուսակ է հայտնաբերվել
Փրկարար ծառայության աշխատակիցները ստուգում են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի «Բ» տերմինալի ուղեբեռի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:16
30.11.2020. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 1098 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Առողջացել է 1078 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Լուվրն աճուրդի է հանում «Մոնա Լիզայի»՝ առանց ցուցափեղկի ստուգումը
Փարիզի Լուվրի թանգարանը աճուրդի կդնի ժամանակակից նկարիչների ավելի քան 20 աշխատանք, ինչպես նաև եզակի ծառայություններ`«հազվագյուտ փորձը...
Աղբյուր` Panorama.am
11:05
Իրանի հայերեն ռադիոժամի տնօրեն․ Ռադիոալիքը ԼՂ պատերազմի ժամանակ աշխատել է՝ հետևելով հեղափոխության առաջնորդի ուղեցույցին
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի տնօրենն անդրադարձել է այս արտասահմանյան ալիքի դերակատարությանը՝ տարածաշրջանի, հատկապես Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է....
Աղբյուր` Panorama.am
10:52
Տ․ Զաքարիա վարդապետ Բաղումյան. Ինձ սարսափեցնում է հատկապես մարդկանց արտագաղթելու ցանկությունը
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է. «Արտագաղթի ուրվականը կրկին...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ճապոնիայում նախորդ ամիս ավելի շատ մարդ է մահացել ինքնասպանությունից, քան ողջ ընթացքում COVID-ից
Մասնագետները նախազգուշացրել են, որ համաճարակը կարող է հանգեցնել հոգեկան առողջության ճգնաժամի: Զանգվածային գործազրկությունը, սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. Ճանապարհների վիճակը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց...
Աղբյուր` Panorama.am
10:30
Բժիշկ Մյասնիկովը կանխատեսում է նոր համաճարակ` մահացության բարձր ցուցանիշով
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կանխատեսում է նոր համաճարակ՝ մահացության բարձր աստիճանով։ Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, նա գրել...
Աղբյուր` Panorama.am
10:25
Իսագուլյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ն դիմել է դատախազություն
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրեր առաջ կայացած...
Աղբյուր` Panorama.am
10:20
Միակ բանը, որ այս սրիկային իսկապես հիմա տանջում է, դա իր ֆեյսբուքյան էջի անկումն է. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. «2009 թվականից անձամբ ճանաչում եմ ԴԱՎԱՃԱՆ նիկոլին...
Աղբյուր` Panorama.am
10:06
Դարի դավաճանությունը
Ինչ ասես տեսել-լսել էինք՝ ծախած խաղ, ծախած մրցանակաբաշխություն, ծախած տենդեր, բայց որևէ մեկի երևակայությունը չէր հերիքի մտածել, որ ծախած...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ֆրանսիան և ԱՄԷ-ն առաջին անգամ մասնակցելու են Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի MEDUSA զորավարժություններին
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ միասին կմասնակցեն MEDUSA...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ղազախստանը բանակցում է Թուրքիայից Bayraktar ԱԹՍ-ներ գնելու համար
Ղազախստանը քննարկում է Թուրքիայից Bayraktar Tactical Block 2 (TB2) անօդաչու թռչող սարքեր (UAV) գնելու հնարավորությունը, հայտնում է ռուսական...
Աղբյուր` Panorama.am
09:44
Եթովպիայի Տիգրայի շրջանի ղեկավարների կոչ են անում ՝ դատապարտել քաղաքացիների նկատմամբ «իրականացվող ջարդը»
Եթովպիայի դաշնային ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել Տիգրայի մայրաքաղաքի վրա
Աղբյուր` Panorama.am
09:33
Վահան Թումասյան. Մարզերն ու քաղաքները սկսել են թաղվել սոցիալական ծանր հետևանքներ ունեցող ճգնաժամի մեջ
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ահազանգում է. «Կանգնեցնել է պետք երկրի գահավիժումը... Երկիրը, մարզերն ու...
Աղբյուր` Panorama.am
09:26
Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հետ կապված ժամանակացույց սահմանված չէ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին քաջալերում է աջակցել նոր սահմանափակումներին՝ հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը մեղմացնելու...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ստեփանակերտում ռազմական հոսպիտալ է տեղակայվել
ՌԴ պաշտպանության նախարարությունը դաշտային հոսպիտալ է տեղակայել Լեռնային  Ղարաբաղում։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ «Առաջին...
Աղբյուր` Panorama.am
09:06
Միջազգային կառույցների պատասխանատվությունն իրանցի գիտնականի վախկոտ սպանության համար․ Pars Today
Նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգի Աբսարդ շրջանում Սիոնիստական ​​ռեժիմի իրականացրած ահաբեկչական գործողության հետևանքով, սպանվեց իրանցի ականավոր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Այսօր Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներ չեն մեկնի
Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներն այսօր եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի:...
Աղբյուր` Panorama.am
22:39
ՌԴ ՊՆ. Նոյեմբերի 14-ից Հայաստանից ԼՂ է վերադարձել 23 514 փախստական
Մեկ օրում  ռուս խաղաղապահների  հետ համագործակցության արդյունքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2 431 մարդ։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
22:24
Բագրատ Սրբազան. Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին
«Մենք հստակ կերպով ուրվագծել ենք, թե ինչին պարտվեցինք»,-ասում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}