ԱՄՆ-ը հրաժարվել է Եվրոպայից դուրս բերել միջուկային զենքը
ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ամեն ինչ, բացի Եվրոպայից միջուկային զենքը դուրս բերելուց։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին «Կոմերսանտի» հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Մարշալ Բիլլինգսլի՝ խոսելով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի երկարաձգման մասին։
Բիլլինգսլին նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է խոսել Ռուսաստանի հետ միջուկային զսպման երաշխիքների մասին և լուրջ է վերաբերում ռուսական կողմի դիրքորոշմանը, սակայն ԱՄՆ-ը դուրս չի բերի միջուկային զենքը որևէ պահեստից։
Հատուկ բանագնացը նաև նշել է, որ իրենց հերթին նման խոստումներ չեն պահանջում Ռուսաստանից։