Քաղաքական 12:26 21/09/2020 Հայաստան

Անկախության տոնի առթիվ Հայաստանը շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից (թարմացվում է)

Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունեք խնդրեմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս։

Ներկայումս չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան։ Մեր երկրների քաղաքական փոխվստահությունը գնալով աճում է, տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ համակողմանիորեն զարգանում։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Չինաստանը և Հայաստանը միմյանց ցուցաբերում են հաստատուն աջակցություն, համատեղ ջանքերով հաղթահարում են դժվարությունները, ինչն արտացոլում է մեր երկրների միջև խորը բարեկամությունը։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարին, Հայաստանի Հանրապետությանը՝ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»։

Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները:

Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում խոստումնալից համատեղ նախագծերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն համագործակցության խորացումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,- ասված է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում։

Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից էլ հայտնում են, որ ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները` ԱՄԷ նախագահ Խալիֆա Բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ Բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանը, ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մաղթելով քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին բռնկված հրդեհը ինքնամարվել է
Սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ին Շենաթաղ գյուղից տեղեկություն է ստացվել, որ բռնկված հրդեհն ինքնամարվել է․ այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:04
Թրամփի հետ լուսանկարվելու համար ռուսաստանցին վճարել է 100 հազար դոլար
Ռուսաստանցին Հանրապետական կուսակցության երկու հայտնի ներկայացուցիչներին 100 հազար դոլար է վճարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:51
Հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի հոգեհանգստյան արարողությունը՝ սեպտեմբերի 26-ին
Անվանի կինոօպերատոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ Լևոն Աթոյանցի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ախալքալաքում այս տարի առաջին դասարանցիներն ավելի շատ են, քան 2020-ին
Ջավախքի Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում 2021-2022 ուսումնական տարում կա 640 առաջին դասարանցի, որից 205-ը` Ախալքալաքի դպրոցներում, մնացած...
Աղբյուր` Panorama.am
11:40
Լոս Անջելեսում կոտրել են հայկական եկեղեցու վիտրաժները
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում վանդալները կոտրել են Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու վիտրաժները։ Այս մասին գրված է եկեղեցու ֆեյսբուքյան էջում՝...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ռուս խաղաղապահներն ապահովել են Բերձորի միջանցքով 65,000-րդ մեքենայի անվտանգ անցումը Արցախ և հակառակ ուղղությամբ
2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ապահովել են մոտ 65 հազար մեքենայի և ավելի քան 230...
Աղբյուր` Panorama.am
11:23
Նյու Յորքի կենտրոնում տարհանել են Disney խանութի այցելուներին
Այս գիշեր Նյու Յորքում ոստիկանությունը տարհանել է Disney խանութի այցելուներին: Ըստ որոշ տեղեկությունների, պահակները հաղորդագրություն են ստացել...
Աղբյուր` Panorama.am
11:14
25.09.2021. Կորոնավիրուսով 25 հիվանդ է մահացել
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6440 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:14
Երևանի բնակիչը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն է նախապատրաստել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված...
Աղբյուր` Panorama.am
11:12
Արարատ Միրզոյանի հանդիպել է Ժոզեպ Բոռելի հետ
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
11:04
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է. ՄԻՊ
2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ...
Աղբյուր` Panorama.am
10:57
25.09.2021. «Հենակետ»-ն ամփոփել է անվտանգությանը վերաբերող թեմաները
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:41
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետպատերազմյան առաջին հանդիպումը
Արցախի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)...
Աղբյուր` Panorama.am
10:28
Bild. Գերմանական ալիքը սխալմամբ հեռարձակել է Բունդեսթագի ընտրությունների «արդյունքները» դրանց մեկնարկից երկու օր առաջ
Գերմանական ARD հեռուստաալիքը պատահաբար եթերում ցույց է տվել Բունդեսթագի ընտրությունների «արդյունքներով» տող` դրանց մեկնարկից երկու...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վարագա Սուրբ Խաչի տոնի գիշերը
Տերունական Խաչափայտի մասունքը սեպտեմբերի 25-ին կրկին կվերադառնա իր երբեմնի տուն՝ Նոր Վարագավանք՝ հանդիպելու Տիրոջ ընտրյալ ժողովրդին։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ից կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Փաստ». Ինչու «Նոյ» գործարանը խաղող չի մթերում
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին Արարատի մարզի խաղողագործները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ նշելով, թե խաղող մթերող...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Հրապարակ». Իշխանությունը եռամյա ձախողված պայքարից հետո վերջապես գտավ «անհնազանդ և անցանկալի համայնքապետերից» ազատվելու բանալին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող մեծամասնությունը, իրագործելով պողպատյա մանդատի բոլոր հնարավորությունները, անշեղորեն նվաճում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». Ջահերով երթին մասնակցելու որոշում ունի նաև ՀՀԿ-ն
«Փաստ» թերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Գրիգորյան եղբայրները միմյանցից նեղացե՞լ են. Գագիկ Ծառուկյանը չի՞ ներում խնամուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակության շրջանում պառակտումն այնպիսի չափերի է հասել, որ անգամ հին, համերաշխ տոհմերն են ճաք...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Փաստ». Որքան գումար է ծախսվել ՀՀ 30-ամյակին նվիրված միջոցառման համար և ովքեր են հովանավորները
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Ինչու է ընդհատակ անցել Սիփան Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ընդհատակ է անցել: Որոշ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Ալիևի միակ մտահոգությունը Հայաստանի գործող իշխանության հնարավոր հեռացումն է. Աբրահամյան
«Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ»։
Աղբյուր` Panorama.am
09:25
Նիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում աննկարագրելի թույլ էր. Աշոտյան
«Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը։ Խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը»։
Աղբյուր` Panorama.am
09:19
Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.  «Նիկոլ Փաշինյանը 24.09.2021թ. նշել է, որ «ավելի քան 300.000...
Աղբյուր` Panorama.am
09:00
ԵՄ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում աջակցել համավարակների դեմ պայքարի գլոբալ համաձայնագրի ընդունմանը
Եվրամիությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին կոչ է անում աջակցել համավարակների դեմ պայքարի գլոբալ համաձայնագրի կնքմանը: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Դատավոր Դանիբեկյանը չի թույլատրել Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ լիագումար նիստին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ի համերաշխություն իր գործընկերոջը, հրաժարվում է մեկնել Ստրասբուրգ։
Աղբյուր` Panorama.am
21:39
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության տարածաշրջանում կայուն խաղաղության համար. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Արցախի Հանրապետության շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Լավրովը հանդիպել է ԱՄՆ հրեական համայնքի ղեկավարների հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ հրեական համայնքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}