Եկատերինբուրգում իններորդ հարկից ընկած երկու տարեկան երեխան ողջ է մնացել
Եկատերինբուրգում երկու տարեկան մի տղա ընկել է իններորդ հարկի բնակարանի պատուհանից և ողջ է մնացել, նա հիվանդանոցում է: «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին ասել են ՆԳՆ տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Բեբել փողոցում գտնվող տան իններորդ հարկի բնակարանում: ՆԳՆ տեղի վարչությունում հայտնել են, որ այն միակ նման դեպքը չէ, որ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սվերդլովսկի մարզում:
«Մի դեպք էլ եղել է Զարեչնիում, այնտեղ պատուհանից ընկել է 14-ամյա մի աղջիկ: Երեկ էլ Եկատերինբուրգում երկու տարեկան տղա էր ընկել պատուհանից: Երկու երեխաներն էլ ողջ են մնացել, բայց գտնվում են ծանր վիճակում»,- ասել է վարչության աղբյուրը:
Նրա խոսքով ՝ ոստիկանությունը ստուգում է այդ փաստերը:
«Առաջին դեպքում դեպքը պատահել է 14-ամյա աղջկա ավագ ծանոթների բնակարանում, իսկ երկրորդում ՝ ծնողները կարճ ժամանակով առանձնացել էին հարևան սենյակում: Եևյու դեպքում էլ ընտանիքներն ապահովված են»,- ավելացրել է Գորելիխը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին