Ինչո՞ւ է ուշացել Զելենսկու հայտարարագիրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի հայտնել է, որ իր ընտանիքի ունեցվածքի մասին հայտարարագրի փոփոխությունների ոչ հրապարակային լինելը կապված են կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության թերացման հետ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ նրա ՝ այս սխալը եսասիրական դրդապատճառների հետևանք չէր:
«Ես շեշտում եմ, որ այս սխալի հայտնաբերումից անմիջապես հետո այն հրապարակավ ճանաչվել և շտկվել է, և դրա հետևանքները չեն վնասել քաղաքացիների կամ պետության շահերին»,- ասել է պետության ղեկավարը:
Այսպիսով, Զելենսկին պատասխանել է քաղաքագետ և նախկին պատգամավոր Վիկտոր Ուկոլովի միջնորդությանը, որով նա կոչ էր անում հրաժարական տալ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքը խախտելու համար` ներքին պետական պարտատոմսերի (OVDP) վաճառքից ստացված հասույթը չհայտարարելու պատճառով:
Նախագահը նշել է, որ, հաշվի առնելով սխալի հետ կապված իրավիճակը, միջնորդագրին համապատասխան որոշումներ չեն նախատեսվում: