Թրամփը վերընտրվելու համար 325 միլիոն դոլար է հավաքել
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը 325 միլիոն դոլար է հավաքել իր վերընտրության համար, մինչդեռ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն արդեն հավաքել է 466 միլիոն դոլար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով ամերիկյան ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ Բայդենի նախընտրական արշավի միջոցների մասին տեղեկատվությունը տրամադրել է բարձրաստիճան աշխատակազմը, իսկ Թրամփի մասին տեղեկատվությունը թվիթերյան իր էջում հրապարակել է ԱՄՆ առաջնորդի նախագահական ընտրությունների քարոզարշավի մամուլի ծառայության ղեկավար Թիմ Մուրտոն:
Նախկինում ֆինանսական առավելությունը Թրամփի կողմն էր, նա նախընտրական արշավի համար սկսել է գումար հավաքել 2017-ի հունվարին, իսկ 2020-ի սկզբին նա արդեն ուներ ավելի քան $100 միլիոն դոլար: Բայդենի դրամահավաքի արշավը սկսել է փակել ճեղքը միայն այս տարվա ապրիլին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջիկա նախագահական մրցակից Ջո Բայդենին անվանել էր շահամոլ, կոռումպացված գլոբալիստ:
«Բայդենը կոռումպացված գլոբալիստ է, որը երբեք առիթը բաց չի թողել ամերիկացի բանվորներին թիկունքից հարվածելու համար», - թվիթերյան իր էջում գրել էր ամերիկացի առաջնորդը:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը ԱՄՆ-ին «խոստացել է» COVID-19-ի հետևանքով 200 միլիոն մահ
- ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփին թունավոր փաթեթ ուղարկելու մեջ կասկածվող կնոջը
- Նախընտրական բանավեճերում Թրամփը հաղթողի դիրքում է. փորձագետ
- Ջիմ Քերրին՝ Ջո Բայդեն