Մարուքյան. Որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքայն էջում գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովուրդն արդեն 29 տարի ապրում է դարերով փափագած և ի վերջո վաստակած անկախ հայրենիքում։
Մարտահրավերներն ու դժվարությունները շատ են, հաճախ հիասթափեցնող, բայց հայ մարդու կամքն անսասան է՝ ունենալու հզոր Հայաստան՝ ինքնիշխան, ժողովրդավար և իրավական պետություն։
Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։
Դեպի այդ հանգրվանը տանող ճանապարհը մեր ուսուցիչն է լինելու՝ ինքներս մեզանից կերտելու համար առաքինի քաղաքացի և առաջադեմ հասարակություն։
Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ,
մաղթում բոլորիս նոր կորով և ուժ հզոր պետականություն կառուցելու գործում»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին