Գերատեսչությունների գլխավոր քարտուղարների մրցույթները, չէի ասի, թե արդար են անցնում. Էդմոն Մարուքյան
«Մենք մի քանի տվյալներ ունենք, օրինակ` գերատեսչությունների գլխավոր քարտուղարների մրցույթներից, որոնք որ, չէի ասի, թե արդար են անցնում: Հիմա նույն կասկածներն այստեղ են լինելու, թե որքնով են այդ մրցույթներն արդար լինելու»,-Աժ օրակարգը քննարկելիս հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», հարցի քննարկման ժամանակ: Պատգամավորը գտնում է, որ գործադիրի առաջարկած նոր նախագիծը երկար տարիներ աշխատած մարդկանց դուրս թողնելու լավ մեխանիզմ:
Կառավարությունն արդեն ընդունված, բայց դեռ ուժի մեջ չմտած նախագծով առաջարկել էր ստեղծել մեկ միասնական սոցիալական ծառայություն մատուցող կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ: Նոր նախագծով առաջարկվում է դրա փոխարեն ստեղծել արդեն Համալիր սոցիալական ծառայություն: Ըստ նախագծի նորաստեղծ Համալիր սոցիալական ծառայության պաշտոնները մինչև օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը պետք է համալրվեն ժամկետային աշխատանքային պայմանագրով:
Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդյոք պատրաստվում է նման ծառայություններ մատուցող կառույցների անձնակազմերն արձակել և զրոյից հավաքել: Մարուքյանը նաև հետաքրքրվեց, թե հարյուրավոր փորձ ունեցող մարդիկ ի՞նչ երաշխիք ունեն, որ նրանց հետ պայմանագիր կստորագրվի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը հավաստիացրեց, որ ժամկետային աշխատանքային պայմանագրի հնարավորություն ստեղծելով, նպատակ են հետապնդում վաստակ ունեցող աշխատակիցներին պայմանագրերով անմիջապես նշանակվելու, որից հետո սահմանված կարգով մրցույթներ կկազմակերպվեն, որոնց հավասար պայմաններով կմասնակցեն բոլոր ցանկացողները:
Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ մրցույթներն արդար կլինեն:
«Որևէ պետական գործիչ չի կարող երաշխիք տալ մրցութային կարգով անցկացվող պրոցեդուրային, այսինքը՝ դա կլինի հակաօրինական»,- պատասխանեց փոխնախարարը և հայտարարեց, որ ինքը ոչ մի հիմք չունի մրցույթներին կասկածելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները