Ավարտվել է Լոռու մարզում «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը
Այսպիսով ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը։
««Երիտասարդության ուժը» խորագրով հավաքին Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 150 պատանի էր մասնակցում։ Երիտասարդները մրցեցին տարատեսակ մարզաձևերում, մասնակցեցին դասընթացների ու քննարկումների, ինտելեկտուալ խաղերի ու բանավեճերի, ինչպես նաև թեյեցին ու զրուցեցին կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։
Կուսակից ավագ ընկերոջից երիտասարդները նաև անդամատոմսեր ստացան»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան