Տավուշում 3 հազար հակ անասնակերն այրվել է
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 22-ին, ժամը 03:42-ին ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր (3000 հակ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։06-ին, մարվել՝ 11։51-ին։ Այրվել է 3000 հակ պահեստավորած անասնակեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան