Իրավունք 16:24 22/09/2020 Հայաստան

Պաշտոնեական չարաշահումներ՝ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում

Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի նախկին և ներկա ղեկավարների կողմից կատարվել են ենթադրյալ ապօրինություններ: Մասնավորապես՝ Արտաշատի նախկին քաղաքապետի կողմից իր պաշտոնավարման ժամանակահատվածում Արտաշատի մանկական գեղարվեստի դպրոցի կիսակառույց շենքը վաճառվել է ձևական աճուրդով և գնվել շուկայականից ցածր գնով:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հաղորդման հիման վրա Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ այն հիմնավորմամբ, որ  վերը նշված դեպքի փաստով ձեռք չեն բերվել հանցագործությունը հաստատող բավարար հիմքեր և սպառվել են այդ ուղղությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու միջոցները:

Արարարտի մարզի դատախազությունում ստուգվել է կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը, որի արդյունքում պարզվել է, որ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները եղել են ոչ լիարժեք:

Մարզի դատախազությունում նյութերին ծանոթանալու, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և Արտաշատի համայնքապետարան կատարված հարցումների արդյունքների ուսումնասիրությամբ նաև պարզվել են այնպիսի հանգամանքներ, որոնք պահանջում են դրանց դեպքի իրական հանգամանքների լիարժեք պարզման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացում:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Արտաշատի նախկին քաղաքապետ Գ. Մ.-ի 2006թ. մարտի 31-ի որոշման համաձայն` «Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոց»-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է դպրոցի շինությունների փաստացի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 2331.0 քմ մակերեսով հողատարածք: 2006թ. նոյեմբերի 8-ին Արտաշատի համայնքապետարանում իրականացվել է «Մանկական գեղարվեստի դպրոցի» կիսակառույց շենքի աճուրդը: Շենքի շուկայական արժեքը գնահատվել է 6.500.000 ՀՀ դրամ, որը վերաբերել է միայն շինություններին, իսկ հողատարածքի շուկայական արժեքը դրա մեջ ներառված չի եղել: Աճուրդին մասնակցել է նաև Արտաշատի քաղաքապետ Գ. Մ.-ի որդին՝ ներկայում Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Ս. Մ.-ն, և նշված շենքը գնել 7.155.000 ՀՀ դրամով:

2020թ. գարնանը նշված շինությունը վաճառվել է 90.000.000 ՀՀ դրամով: Պարզվել է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ դպրոցին հատկացված՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության նշված 0.2331 հա հողամասի նկատմամբ գրանցվել է շինության գնորդների՝ երկու ֆիզիկական անձանց անվամբ «Ընդհանուր համատեղ սեփականության» իրավունք:

Այսինքն, բացի «Մանկական գեղարվեստի դպրոցի» կիսակառույց շենքից, վաճառվել է նաև «Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոցի» շինությունների փաստացի զբաղեցրած և սպասարկման համար անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով քաղաքապետի 2006թ. մարտի 31-ի որոշմամբ «Մանկական գեղարվեստի դպրոցին»  հատկացված 0.2331 հա հողատարածքը, որը 2006թ. աճուրդի դրված չի եղել և չի օտարվել, այսինքն շարունակել է պատկանել գեղարվեստի դպրոցին:

Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը, ծանր հետևանքների առաջացմամբ, ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցավոր արարքնի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Արարատի մարզի դատախազությունում  վերացվել է կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:         


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}