Նորաձևությունը՝ համավարակի դարաշրջանում
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով սովորաբար գլամուրային Լոնդոնի նորաձևության շաբաթն այս տարի ձանձրալի է եղել և հիմնականում առցանց: Ստեղծագործողներն ու արդյունաբերության ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել այլ տեսանկյունից նայել նորաձևությանը և կրկին բացահայտել իրենց:
Եվրանյուզի հաղորդմամբ, այսպիսով, Burberry ապրանքանիշը, պոդիումի և սովորական հանդիսատեսի փոխարեն գարուն-2021 հավաքածուի համար ընտրել է սովորական անտառ, մոդելներն անցել են անտառային արահետով և դաշտերով։
The Business of Fashion հիմնադիր Իմրամ Ամեդն ասել է, որ դիտել է ցուցադրությունը կենդանի, այնուհետև տեսագրությամբ, զգացողությունը տարբեր է եղել։
Նշվում է, որ համաճարակը ստիպել է նորաձևության բիզնեսին կտրուկ վերանայել աշխատելաոճը: Սա հիմնականում վերաբերում է սեզոնային նորաձևության շաբաթների կազմակերպմանը, որը տարին երկու անգամ անցկացվում է Նյու Յորք, Լոնդոնում, Միլանում և Փարիզում և նոր տեխնոլոգիաներ օգտագործմանը: