Քաղաքական 10:52 22/09/2020 Հայաստան

Որքան մեծ է սուտը, այդքան հեշտ է դրան հավատալ. ԲՀԿ-ն՝ վարչապետի՝ մինչև 2050 թ. ռազմավարության մասին

«Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամը 18.00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք համապետական հանրահավաք»,-խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքին, որն իրականացվելու է «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից։

Պատգամավորը հիշեցրեց, որ վերոնշյալ երեք ուժերը համատեղ քննարկումներ են ունենում և շատ ծրագրեր իրագործում, և այս հանրահավաքը ևս համատեղ իրականացվելիք ծրագրերի շարքում է։

«Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ նախորդ երկու տարիների ընթացքում հանրության լայն շերտերի հույսերն այդպես էլ իրականություն չեն դարձել, խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Եվ այսօր կա լայն դժգոհություն, ուստի մենք հրավիրում ենք հանրահավաք՝ հանրության ձայնը լսելի դարձնելու համար։ Հանրահավաքի օրակարգի, ինչպես նաև ելույթների մասին շուտով կծանուցենք։ Այս պահին արձանագրում ենք, որ կա հանրային մեծ դժգոհություն, և մենք հնարավորություն ենք ստեղծում՝ այն բարձրաձայնելու համար»,- նշեց պատգամավորը։

Ճեպազրույցի ընթացքում պատգամավորներ Իվետա Տոնոյանը և Արման Աբովյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։

Հարց- Ո՞ւմ կողմից է եղել համատեղ հանրահավաք իրականացնելու առաջարկը։ Արդյո՞ք ԲՀԿ-ն մտավախություն ուներ, որ իր մոտ չի հաջողվի միայնակ մեծ հանրահավաք կազմակերպել, և այդ ուժերը միացել են, որ ավելի շատ մարդ մասնակցի։

Ի. Տոնոյան- Բացարձակ նման մտավախություն չունենք, քանի որ ԲՀԿ-ն հանրային մեծ վստահություն վայելող քաղաքական ուժ է։ Անկախ նրանից, թե քանի ընտրող ենք ունեցել մենք, այսօր ամենատարբեր խմբերի կողմից ստանում ենք աջակցության ազդակներ։ Այս պահին վստահության պակասի հետ կապված որևէ մտավախություն և մտահոգություն ԲՀԿ-ն չունի։ Պարզապես մենք ունենք գործակցություն՝ եռյակի ձևաչափով, և նպատակահարմար ենք գտել բոլոր երեք գործընկերներով միասնաբար հանդես գալու, քանի որ մեր օրակարգը միասնական է, ինչի մասին խոսելու հնարավորություն ունեցել ենք։

Հարց- Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ բանակցությունները դադարեցվել են ՀՀ իշխանությունների մեղքով։ Արդյո՞ք այստեղ վտանգ չկա, ի՞նչ պետք է անի հայկական կողմը։

Ա. Աբովյան- Վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ու արտգործնախարարները, ինչպես նաև ռազմական վերնախավը շատ ակտիվ տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ են վարում այն առումով, որ հնարավոր է նոր ռազմական սադրանքների գնան։ Եվ այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք վերջին օրերին՝ և՛ մտահոգիչ են և՛ զավեշտալի, բայց պետք է փաստել, որ դրանք նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ են մտնում։ Եկեք հիշենք, որ օգոստոսին Թուրքիան և Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ են արել, բայց մինչ օրս Նախիջևանի սահմանից որևէ զինտեխնիկա չի հանվել։ Նրանք, իրենց հրապարակումներում խոսում էին 16 կործանիչների և 10 անուն զինտեխնիկայի մասին։ Բացի այդ արաբական ու եվրոպական մամուլում նյութեր են գրվում, որոնք փաստում են՝ Թուրքիան իսլամիստական գրոհայինների է տեղակայում Ադրբեջանում։ Ըստ տեղեկությունների, շատ ակտիվ հավաքագրում է կատարվում։ Եվ դա փաստում է, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով պատերազմի նախապատրաստական աշխատանքներ է տանում։

Եվ մենք առաջին հերթին պետք է բոլոր հնարավոր և անհնարին միջազգային հարթակներում բարձրացնենք այս հարցը։ Մենք ունենք ապացույցներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի քայլերը, նրանք փորձում  են ռազմական վիճակ գեներացնել տարածաշրջանում։ Մենք պետք է փորձենք միջազգային ասպարեզում առավել լավ առումով հետևողական և նաև ագրեսիվ լինենք։ Մեզ համար էլ է անհասկանալի, թե ինչի շուրջ են բանակցում կողմերը, բայց այստեղ շատ կարևոր է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները բնավ կապ չունեն բանակցությունների հետ։ Դրանք ակտիվ են, թե պասիվ, մենք ներսից գոհ ենք, թե ոչ, դա պետք է դնել մի կողմ։ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր պատերազմ է հրահրում, և բացի հրահրելուց, տանում է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ։ Երկու օր է՝ Ադրբեջանում պահեստազորայինների ակտիվ հավաքագրում է իրականացվում։ Թուրքիան էլ հայտարարում է, որ մասնակից է լինելու ակնկալվող սպասվելիք գործողություններին։

Հարց- Վաչպաետ Փաշինյանը երեկ ներկայացրեց մինչև 2050 թվականի ռազմավարությունը, ինչպե՞ս կմեկնաբանեք այն։

Ի. Տոնոյան-  Վարչապետի բարի ցանկությունները բավականին դրական էմոցիաներ և լիցքեր են հաղորդում, սակայն ես դադարել եմ հավատալ կենացների մակարդակով արվող մեկնաբանություններին և ենթադրություններին։ Իշխանություններին խորհուրդ կտայի ոչ վաղ անցյալում տված խոստումները կյանքի կոչեին՝ առաջիկա հինգ տասնամյակի ծրագիր ներկայացնելուց առաջ։ Այս դեպքում Գեբելսյան հայտնի ճշմարտության հետ գործ ունենք՝  որքան մեծ է սուտը, այդքան հեշտ է դրան հավատալ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:50
Այս ճգնաժամից երկիրը դուրս բերելու հերթը հմուտ քաղաքական գործիչներինն ու կառավարիչներինն է. Մամիջանյան
Ընդդիմադիր 17 ուժերի կողմից անցումային շրջանում վարչապետի  թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը հմուտ քաղաքական գործիչ և հմուտ բանակցող է,...
Աղբյուր` Panorama.am
11:26
Օրգանիզմի ռեակցիան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդունումից հետո մարդու մոտ առաջանում է թուլություն, քնկոտություն,  իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է...
Աղբյուր` Panorama.am
11:20
Խնածախ համայնքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ը տեղեկացնում է՝ այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
Ռուսաստանի  պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողներն ականազերծել են Շուշայի և...
Աղբյուր` Panorama.am
11:13
Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին։ «Սեփական ոչնչության գիտակցում՝...
Աղբյուր` Panorama.am
11:05
05.12.2020. Կորոնավիրուսի 1267 նոր դեպք է գրանցվել, 35 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք: Առողջացել է 1076 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
10:57
Նիկոլ, դու թուրք ես, դու ավելի թուրք ես քան Ալիևը. Արսեն Բաբայան
«Այ #դավաճան_նիկոլ, դու այդպես էլ ոչ միայն չպատասխանեցիր Ալիևի ստորացումներին, այլ ուղերձումդ լրիվությամբ խոսեցիր Ալիևի լեզվով: Այ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Եթե Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է, ապա Վազգեն Մանուկյանը հաղթանակների ու արժանապատվության. Լիլիթ Գալստյան
Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» անցումային կառավարության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել  է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»
Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։ Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla...
Աղբյուր` Panorama.am
10:28
Արագածոտնի մարզում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և...
Աղբյուր` Panorama.am
10:12
ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում՝ ՀՀ իշխանությունների՝ ասպարեզում տոտալ բացակայության պայմաններում. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին երբեք...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Այսօր Վազգեն Մանուկյանը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում մեկ տարում երկիրը ուշքի բերելու մեխանիզմները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Չի բացառվում, որ լարումը պիկին հասնելու պահին Փաշինյանը որոշի խաղարկել Միրզոյանի տարբերակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապաքինվելուց հետո խմբակցությունում հայտարարել է, թե ինքը մինչև...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում Փաշինյանը վերջնական որոշում չունի՝ ժամկետների առումով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը չի կարող երկար շարունակվել:...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի հանդիպումից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարի «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված բժշկական ուղղաթիռները, որոնց...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Փաստ». Փաշինյանը իր թիմակիցներին զգուշացրել է, որ մշակում են այլընտրանքային տարբերակներ, եթե ինքը ստիպված լինի հրաժարական տալ
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում իսկական քաոս ու անորոշություն է: Բացի հազիվ մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ստեփանակերտ է վերադարձել ևս ավելի քան 1200 փախստական
Նախօրեին 1244 փախստական է Երևանից Ստեփանակերտ վերադարձել։ Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
09:12
ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊ
Արման Թաթոյանը ներկայացել է իր դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
09:00
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
00:50
Ալեն Ղևոնդյան. Կան մարդիկ դեռ, ում համար պետությունն է արժեք, ոչ թե իշխանությունը
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Քաղաքականապես ի՞նչ աստիճան տգետ լինես, որ ասես Վ. Մանուկյանը աթոռակռիվ մասի է։ Հիմարնե՛ր,...
Աղբյուր` Panorama.am
00:03
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ԵԽ՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ
Դեկտեմբերի 4-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի կողմ հանդիսացող անդամ...
Աղբյուր` Panorama.am
23:55
Ռոբերտ Քոչարյան. Այո, մենք ի վիճակի ենք եղել այս պատերազմում չպարտվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը
Աղբյուր` Panorama.am
23:53
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն մի շարք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ
ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է  մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք...
Աղբյուր` Panorama.am
23:51
Ռոբերտ Քոչարյան. Իրենք ստացել են շատ լավ իրավիճակ բանակցային գործընթացում
«Եզրակացությունը հետևյալն է՝ մենք ունենք իշխանություն, որը պարտվել է, որը ուզում է այդ պարտությունը փաթաթել ժողովրդի գլխին, բանակի գլխին,...
Աղբյուր` Panorama.am
23:43
Պարտության պատճառներից մեկը փորձված, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր. ՀՀ երկրորդ նախագահ
«Պարտության պատճառներից մեկը փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր»,- ...
Աղբյուր` Panorama.am
23:26
Ռոբերտ Քոչարյան. Ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը Շուշին հանձնելու մասին
«Ուրեմն այս իշխանությունը պետք է հեռանա»
Աղբյուր` Panorama.am
23:05
Ռոբերտ Քոչարյան. Մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ
«Կապիտուլյացիայից հետո բոլորը շատ ակտիվ սկսեցին խոսել այն ամենի մասին, ինչի մասին շատ քչերը, ներառյալ ես, խոսում էինք երկուսուկես տարի։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է
19:06 04/12/2020

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}