Տնտեսություն 15:27 22/09/2020 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հերթական հոդվածում գրում է. «Պարբերաբար ներկայացնում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների հետաձգման փաստերին, դրանց իրական պատճառներին ու հետևանքներին:

Այս մեկը վերաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթին: Շուրջ երկու տարվա քննարկումների արդյունքում մշակված նախագծերի այս փաթեթը ՀՀ կառավարության ներկայացմամբ՝ Ազգային ժողովն ընդունեց 2020թ. մարտի 4-ին:

Օրենսդրական նշված փոփոխություններով ընդամենն առաջարկվում էր սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պարզ վերաբաշխում: Մասնավորապես, 2021թ. հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման մարմինները չեն իրականացնելու կառավարության պատվիրակած սոցիալական ծառայությունները: Այդ լիազորությունները փոխանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Սա էլ ներկայացվեց՝ որպես երկար մտածված առանցքային փոփոխություն, ՀՀ կառավարության կողմից խոստացված համակարգային բարեփոխում:

Իրականում այս փոփոխությունը պոպուլիստական փաթեթավորմամբ հերթական փորձն է՝ խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգելու և նախորդ երկու տարիներին սեփական անգործությունը քողարկելու նպատակով: Ավելին՝ սա կարող է հանգեցնել սոցիալական աշխատողների հաստիքների կրճատման:

Իսկ գործող իշխանությունները խոստացել էին ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայում, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիքը: Այս համակարգի հիմնախնդիրները վերաբերում են դրա գործառնական հիմքերին, որոնք սահմանված են ՀՀ կառավարության որոշումներով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններով:

Իշանափոխությունից հետո արդեն անցել է բավարար ժամանակ՝ երկուսուկես տարի, սակայն անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական վերանայումներն իրականացված չեն: Այս ընթացքում կատարված մեկ-երկու փոփոխությունները, ներառյալ նաև վերը նշվածը, կրում են կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով համակարգում առկա խնդիրները:

Իրական լուծում ապահովող փոփոխությունները պետք է սկսել հենց անապահովության և սոցիալական կարիքի գնահատման մեթոդաբանական ու տեղեկատվական լիարժեք հիմքերի ապահովումից: Հետևաբար, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ենթակայության փոփոխությունները, միավորումները, եղած լիազորությունների վերաբաշխումները և նմանօրինակ մեխանիկական այլ փոփոխությունները՝ ի սկզբանե ձախողված են արդյունքի տեսանկյունից:

Պակաս մտահոգիչ չի նաև մեկ այլ իրողություն: Փաստորեն, նույնիսկ այս պարզ փոփոխության նպատակով մշակված նախագծերի փաթեթն Ազգային ժողով է ներկայացվել թերի և այդպես էլ ընդունվել է: Այդ թերությունները շտկելու նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2020թ. սեպտեմբերի 22-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Հիմա էլ քննարկվելու է 2020թ. մարտի 4-ին ընդունված օրենքների պարզունակ փոփոխությունների նախագծերի սխալների ուղղման հարցը:

Իսկ այս ընթացքում սոցիալական պաշտպանության քաղաքականության պատասխանատու բարձրաստիճանները սիրողական մակարդակով միայն խոսում են առկա խնդիրներից, լավագույն դեպքում էլ նախաձեռնում են ոչ առաջնային և թերի փոխոխություններ: Կարևորն այն է, որ անցնող յուրաքանչյուր ամսվա համար ստանում են պարգևատրումներ՝ իրնենց հիմնական աշխատավարձերի չափով»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:41
ՍԱՏՄ-ը դիտարկումներ է անցկացրել արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները...
Աղբյուր` Panorama.am
20:34
Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:22
ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ
Ադրբեջանական զինուժը սկսել է միջազգային նորմերով արգելված՝ ֆոսֆորային հիմքով զինատեսակներ կիրառել Արցախի Հանրապետության դեմ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ադրբեջանական մանկամտության մակարդակից էլ ցածր կեղծիքը
«Ադրբեջանի ապատեղեկատվական քարոզչամեքենայի մակարդակն իջել է նույնիսկ մանկամտության աստիճանից։ Պաշտոնական Բաքուն Ջալալ Հարությունյանի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Հեռավար ուսուցման դեպքում Արցախի դպրոցականների անվճար ինտերնետի համար բանակցություններ են ընթանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այսօր առցանց քննարկում է կազմակերպել, որի նպատակն է եղել մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ալեն Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին. Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությանն իր...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լևոն Տեր-Պետրոսյան․ Եթե չեք հասկանում, թե ինչ է ասել Պուտինը, ապա վա՜յ մեզ
iLur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանությունը՝ Փաշինյանի նամակի ու դրան հետևած ՌԴ ԱԳՆ արձագանքի վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ռոբերտո Կավալի. Իմ երազանքն է լինել Հայաստանում
Աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին անկեղծանում է՝ սիրում է Հայատանը։ Ռեփ երգիչ Սուպեր Սաքոն ինստագրամի իր էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
18:55
ԱԱՏՄ. Առավել հաճախակի թերացումները նկատվել են մանրածախ առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում
Ավելի քան 500 ստուգայց վերջին 2 օրում՝ ողջ Երևանում․  ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում անցկացվում են միանգամից...
Աղբյուր` Panorama.am
18:45
Դիմակ դնել խնդրանքն արժեցավ դանակի 27 հարված
ԱՄՆ Իլինոիս նահանգում երկու քույրերի մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության փորձի համար։ Նրանք դանակահարել են խանութի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
18:36
Թշնամին ունի 6947 զոհ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է Ադրբեջանի կորուստները հոկտրեմբերի 31-ի դրությամբ։ Այսպես, հակառակորդը ունեցել է 6947...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արտակ Բեգլարյան. Ես կույր եմ, բայց գործում եմ, միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում
Արցախի Մարդու իրավուքնների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը Ստեփանակերտի կենտրոնից՝ այսօր Ադրբեջանի զինված...
Աղբյուր` Panorama.am
18:08
Գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը ներկայացրել է պատերազմում հայ զինծառայողների կերտած հերոսական դրվագները: «Նորօրյա հերոսներ․...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Կորոնավիրուսից առաջացած բարդացումներից  մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը։ Նա 53 տարեկան էր։  Դերասանի դուստրը ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել
Հանուն Արցախի անկախության
Աղբյուր` Panorama.am
17:17
Վրաստանում կորոնավիրուսից 15-ամյա աղջիկ է մահացել
Վրաստանում՝ Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում բուժվող կորոնավիրուսով վարակված 15-ամյա աղջիկը մահացել է: Jnews-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին
90 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների պետական պարգևների դափնեկիր Շոն Քոներին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:04
Միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և միշտ էլ պատրաստ ենք եղել փոխզիջումների. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին։
Աղբյուր` Panorama.am
17:00
Հունաստանի Սամոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով վեց ամսով արտակարգ ռեժիմ կսահմանվի
Հունական Սամոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով վեց ամսով արտակարգ դրություն է հայտարարվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Հրետակոծության պատճառով Մարտունու շրջանի Հերհեր գյուղում իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամը․ Գլխավոր դատախազություն
ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Զախարովա. Հայաստանի օգնության ձևաչափերի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կլինեն
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Զոհրաբ Մնացականյան. Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, անհարգալից վերաբերմունք է իր պարտավորությունների նկատմամբ
«Այս անգամ Արցախում Ադրբեջանն օգտագործեց ֆոսֆորային զինատեսակ անտառների վրա, որոնք գտնվում են քաղաքացիներով լի բնակվայրերի մոտ»,-...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կարլ Բիլդտն արձագանքել է ԼՂ-ում Շվեդիայի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարոթյուններին
Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար, ներկայում ԵԽ արտաքին հարցերով  համանախագահ Կարլ Բիլդտն արձագանքել է Արցախում սկանդինավյան...
Աղբյուր` Panorama.am
15:23
Տիգրան Ուրիխանյան. Փորձում եմ վերջին հուշումն անել իշխանություններին
Աժ պատգամավոր Տիգրան Ուրախանյանը գրում է. «Երկկողմանի պայմանագրի կետեր նշելով էր պետք դիմել, հա՞։ Եթե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանից...
Աղբյուր` Panorama.am
15:14
Հրետակոծվում են Արցախի քաղաքները
Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ շարունակվում են Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը: «Ադրբեջանն օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:09
Եթե չունենայի պատիվ, չունենայի հպարտություն՝ կարող էի չգալ. ՌԴ-ից վերադարձած կամավոր
Արցախյան առաջին պատերազմում վիրավորված ավագ լեյտենանտ Վերա Սողոմոնյանը  Շենգավիթի զինկոմիսարիատից բանակ է ճանապարհում իր որդուն: Առաջին...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}