Ստամբուլում հայտնաբերվել է ծագումով ռուս ամերիկացի լրագրողի դին
Երեքշաբթի Ստամբուլում իր մեքենայում հայտնաբերվել է Ռուսաստանում ծնված ամերիկացի լրագրող Անդրե Վլչեկի դին: NTV-ն հայտնում է, որ ոստիկանությունը կասկածելի է համարում նրա մահվան հանգամանքները:
«ՌԻԱ նովոստի»-ն հաղորդվում է, որ 57-ամյա լրագրողը կնոջ և երկու վարորդների հետ Ստամբուլ էր ժամանել Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգից: Ստամբուլի Կարաքոյ շրջանի հյուրանոց հասնելուց հետո, որտեղ նրանք մտադիր էին մնալ, նրա կինը փորձել է արթնացնել քնած Վլչեկին, բայց նա կյանքի նշաններ ցույց չի տվել:
Դեպքի վայր ժամանած բժիշկները հաստատել են, որ տղամարդը մահացել է: Լրագրողի մահվան փաստով հետաքննություն է սկսվել:
ԱՄՆ քաղաքացիություն ստանալուց հետո, Լենինգրադում ծնված Վլչեկը երկար ժամանակ մի շարք երկրներում աշխատել է որպես պատերազմի լրագրող՝ Բոսնիայում, Արևելյան Թիմորում, Շրի Լանկայում, Կոնգոյում և այլ հակամարտության գոտիներում:
Նա հայտնի է որպես հետաքննող լրագրող, կինոռեժիսոր, լուսանկարիչ, դրամատուրգ և ամերիկացի լեզվաբան և փիլիսոփա Նոամ Չոմսկու հետ համատեղ գրել է «Արևմտյան ահաբեկչության մասին» գիրքը: