Քաղաքական 13:54 22/09/2020 Հայաստան

ՄԱԿ-ի «ծնունդին» Ալիևի շնորհավորանքը՝ «Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ ագրեսիայի»

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ը նշում էր ստեղծման 75-ամյակը։ ՄԱԿ-ի «ծննդյան» հատուկ նիստում հանդես եկան աշխարհի առաջնորդները՝ ներկայացնելով ՄԱԿ-ի, մուլտիլատերալիզմի կարևորությունը,  կառույցի, Անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտությունը՝ համահունչ աշխարհի առաջ կանգնած նոր մարտահրավերներին, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պատվաստանյութի հասանելիության կարևորությունը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՄԱԿ-ին կոչ արեց բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ դատապարտելով վետոյի հաճախակի օգտագործումը: Համաշխարհային խնդիրները պահանջում են համագործակցություն բոլոր մակարդակներում, ասաց Գերմանիայի կանցլերը`որպես օրինակ բերելով COVID-19-ը: Մերկելը հայտարարեց, որ ՄԱԿ-ը հաճախ չի հետևում իր իդեալներին, քանի որ առանձին անդամների շահերը խանգարում են։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ուղերձում ասում է, որ աշխարհը հոգնել է բաժանումներից, զինված բախումներից, միջազգային հանցագործություններից և նոր մարտահրավերներից՝ ներառյալ կորոնավիրուսի համաճարակը, որոնք պահանջում են համապարփակ փոխօգնության և համագործակցության ձևավորում: Լավրովն ընդգծել է, որ 75 տարի առաջ կազմակերպության ստեղծման նպատակներն ավելի ու ավելի ակտուալ են դառնում։

ՄԱԿ-ին տեսաուղերձ է հղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը նախ խոսել է Չմիացած երկրների շարժման անունից, որում նախագահում է, ապա որպես Ադրբեջանի ղեկավար։

Ալիևը ՄԱԿ-ի ծննդյան առիթը կրկին օգտագործում է՝ Հայաստանից բողոքելու համար․«Հայաստանն օկուպացրել է Ղարաբաղն ու 7 շրջանները, 1 մլն փախստականներ․․․», Հայաստանին մեղադրում բանակցային գործընթացը խափանելու մեջ։

«Հայաստանը նոր ագրեսիա է նախապատրաստում Ադրբեջանի դեմ»,-ասում է Ալիևն ու կոչ անում ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ «հորդորել Հայաստանին ձեռնպահ մնալ մեկ այլ ռազմական ագրեսիայից»։ Ըստ Ալիևի, ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքով։

Ադրբեջանի նախագահի այս վերջին հայտարարությունները, կարելի է ասել, հուլիսյան մարտերի հետցնցումներն են։ Այն, որ ադրբեջանական իշխանությունները ծանր են տանելու հուլիսյան պարտությունը, պարզ էր դեռ այն ժամանակ։ Դիրք, գեներալ, նախարար ու վերջապես հեղինակություն․ ահա Ալիևի կորուստների կարճ ցանկը։

Ադրբեջանական պրոպագանդան ակտիվորեն շրջանառում է թեզ, թե Հայաստանին օգնեցին հաղթել հուլիսյան մարտերում, մասնավորապես Ռուսաստանը, նաև սերբերը, քանի որ դիկտատորի համար կրկնակի բարդ է ընդունել պարտությունը «մի Հայաստանից», որին տասնամյակներ շարունակ ներկայացնում էր աղքատ ու թույլ երկիր, որին կարող է հաղթել ցանկության դեպքում, դժվար է նաև համոզել սեփական հանրությանը, որ գերժամանակակից զենքերի վրա ծախսած միլիարդները արդարացված են։

Փաստն այն է, որ եթե ինչ-որ երկիր ակտիվորեն աջակցել է հակամարտող կողմերից մեկին, ապա դա եղել է Թուրքիան։ Վերջինիս անվերապահ աջակցությունը ադրբեջանցի եղբայրներին որքան էլ ինչ-որ առումով հանգստացնող էր Ադրբեջանի համար, այնքան էլ ռազմավարական  առումով ճիշտ հաշվարկված չէր։ Թուրքիայի չափազանց մեծ ակտիվությունը Հարավային Կովկասում կարող է առաջ բերել տարածաշրջանի և այլ խաղացողների դիմադրությունը։

Մյուս թեզն այն է, որ Հայաստանն է Տավուշում սրացման «մեղավորը»՝ թիրախում ունենալով նավթագազային և տրանսպորտային ենթակառուցվածքները՝ փորձում Հայաստանին ներկայացնել ապակայունացնող գործոն՝ Եվրոպական էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային խաղաղության համատեքստում։  Սակայն, Հայաստանը մշտապես իմացել է Ադրբեջանի նավթագազային և տրանսպորտային ենթակառուցվածքների գտնվելու վայրը և անհասկանալի է, թե ինչու հենց հուլիսին պետք է թիրախավորվեին դրանք։

Ալիևը «դժգոհում է» նաև բանակցությունների ընթացքից, ասում, որ սեղանին չկա կարգավորման պլան»։ Այս դեպքում ևս Ալիևը փորձում է մեղքը բարդել հայկական կողմի վրա։ Բանակցությունների առաջընթացի բացակայությունը մշտապես պայմանավորված է եղել ադրբեջանական առավելապաշտությամբ՝ զուգորդված ուժի կիրառման սպառնալիքներով։ Ալիևի ուժի սպառնալիքը «չաշխատեց», ավելին, նա Հայաստանից ևս սկսեց լսել «պահանջներ», ինչը նրան դրդում է հախուռն գործողությունների։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, ապա, ինչպես կասեր «Կովկասի գերուհի» ֆիլմի հերոսներից մեկը, «միայն Ալլահը գիտի», թե ինչու է Հայաստանին պատերազմ պետք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:35
Հեռավար ուսուցման դեպքում Արցախի դպրոցականների անվճար ինտերնետի համար բանակցություններ են ընթանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այսօր առցանց քննարկում է կազմակերպել, որի նպատակն է եղել մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ալեն Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին. Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությանն իր...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լևոն Տեր-Պետրոսյան․ Եթե չեք հասկանում, թե ինչ է ասել Պուտինը, ապա վա՜յ մեզ
iLur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանությունը՝ Փաշինյանի նամակի ու դրան հետևած ՌԴ ԱԳՆ արձագանքի վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ռոբերտո Կավալի. Իմ երազանքն է լինել Հայաստանում
Աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին անկեղծանում է՝ սիրում է Հայատանը։ Ռեփ երգիչ Սուպեր Սաքոն ինստագրամի իր էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
18:55
ԱԱՏՄ. Առավել հաճախակի թերացումները նկատվել են մանրածախ առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում
Ավելի քան 500 ստուգայց վերջին 2 օրում՝ ողջ Երևանում․  ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում անցկացվում են միանգամից...
Աղբյուր` Panorama.am
18:45
Դիմակ դնել խնդրանքն արժեցավ դանակի 27 հարված
ԱՄՆ Իլինոիս նահանգում երկու քույրերի մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության փորձի համար։ Նրանք դանակահարել են խանութի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
18:36
Թշնամին ունի 6947 զոհ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է Ադրբեջանի կորուստները հոկտրեմբերի 31-ի դրությամբ։ Այսպես, հակառակորդը ունեցել է 6947...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արտակ Բեգլարյան. Ես կույր եմ, բայց գործում եմ, միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում
Արցախի Մարդու իրավուքնների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը Ստեփանակերտի կենտրոնից՝ այսօր Ադրբեջանի զինված...
Աղբյուր` Panorama.am
18:08
Գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը ներկայացրել է պատերազմում հայ զինծառայողների կերտած հերոսական դրվագները: «Նորօրյա հերոսներ․...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Կորոնավիրուսից առաջացած բարդացումներից  մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը։ Նա 53 տարեկան էր։  Դերասանի դուստրը ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել
Հանուն Արցախի անկախության
Աղբյուր` Panorama.am
17:17
Վրաստանում կորոնավիրուսից 15-ամյա աղջիկ է մահացել
Վրաստանում՝ Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում բուժվող կորոնավիրուսով վարակված 15-ամյա աղջիկը մահացել է: Jnews-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին
90 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների պետական պարգևների դափնեկիր Շոն Քոներին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:04
Միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և միշտ էլ պատրաստ ենք եղել փոխզիջումների. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին։
Աղբյուր` Panorama.am
17:00
Հունաստանի Սամոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով վեց ամսով արտակարգ ռեժիմ կսահմանվի
Հունական Սամոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով վեց ամսով արտակարգ դրություն է հայտարարվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Հրետակոծության պատճառով Մարտունու շրջանի Հերհեր գյուղում իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամը․ Գլխավոր դատախազություն
ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Զախարովա. Հայաստանի օգնության ձևաչափերի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կլինեն
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Զոհրաբ Մնացականյան. Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, անհարգալից վերաբերմունք է իր պարտավորությունների նկատմամբ
«Այս անգամ Արցախում Ադրբեջանն օգտագործեց ֆոսֆորային զինատեսակ անտառների վրա, որոնք գտնվում են քաղաքացիներով լի բնակվայրերի մոտ»,-...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կարլ Բիլդտն արձագանքել է ԼՂ-ում Շվեդիայի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարոթյուններին
Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար, ներկայում ԵԽ արտաքին հարցերով  համանախագահ Կարլ Բիլդտն արձագանքել է Արցախում սկանդինավյան...
Աղբյուր` Panorama.am
15:23
Տիգրան Ուրիխանյան. Փորձում եմ վերջին հուշումն անել իշխանություններին
Աժ պատգամավոր Տիգրան Ուրախանյանը գրում է. «Երկկողմանի պայմանագրի կետեր նշելով էր պետք դիմել, հա՞։ Եթե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանից...
Աղբյուր` Panorama.am
15:14
Հրետակոծվում են Արցախի քաղաքները
Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ շարունակվում են Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը: «Ադրբեջանն օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:09
Եթե չունենայի պատիվ, չունենայի հպարտություն՝ կարող էի չգալ. ՌԴ-ից վերադարձած կամավոր
Արցախյան առաջին պատերազմում վիրավորված ավագ լեյտենանտ Վերա Սողոմոնյանը  Շենգավիթի զինկոմիսարիատից բանակ է ճանապարհում իր որդուն: Առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:03
Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված- չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին, իսկ մենք պետք է թույլ չտանք
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչի ե՞նք այսպես...
Աղբյուր` Panorama.am
14:57
Հանձնեք թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ՝ հանուն բանակի
ԿԳՄՍ նախարարությունը կոչով դիմել է այս օրերին արձակուրդում գտնվող աշակերտներին. «Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ...
Աղբյուր` Panorama.am
14:51
Փաշինյան. Արցախի խաղաղ բնակչությունը Ադրբեջանի հիմնական թշնամին է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից այսօր առավոտից Արցախի Շուշի և Ստեփանակերտ քաղաքների քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
14:39
ՊՆ. Անհերքելի ապացույցներից հետո Ադրբեջանն անհաջող ջիգեր է գործադրում ջրից չոր դուրս գալու համար
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}