Իրավունք 19:51 22/09/2020 Հայաստան

Նախարարը՝ անհիմն դրվող արգելանքների մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 22-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մասնակցել է  աշխատակիցների պարգևատրման և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱԿԾ-ը։

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, օրվա խորհրդի համատեքստում շնորհավորելով նախարարին և Ծառայության աշխատակիցներին, իր ողջույնի խոսքում ասել է․«Ազատ, անկախ 3-րդ Հանրապետության՝ որպես իրավական պետության ձևավորումը դարձավ հայ ժողովրդի պատմական արդարության հաղթաթուղթը։ Այսօր էլ, երբ մեր երկիրը կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, առավել քան կարևոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցումը՝ ձեռքբերածը պահպանելու, ազնվորեն արարելու, ժողովրդավարական, իրավունքահեն և մարդակենտրոն պետության շարունակական գոյությունը երաշխավորելու և ապահովելու առումով։ Այս խրախուսանքները ձևական բնույթ չեն կրում։ Այն ձեր անցած ուղու ապացույցն է։ Ցանկությունս է, որ ձեռք բերածի վրա կանգ չառնեք, այլ ամբողջ ներուժով գործեք ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու»։

Նախարար Բադասյանը ևս շնորհավորել է ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ և ընդգծել, որ այն լավ առիթ է վերարժևորելու մեր ծառայությունը հայրենիքին: «Առաջին հերթին մենք պետք է հավատանք մեր աշխատանքին։ Օրինակ՝ ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք կոռուպցիայից զերծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Ինձ հետ միասին  հավատում են նաև իմ տեղակալներն ու պարոն Մեղրյանը: Ես ուզում եմ, որ Ծառայության  ղեկավար անձնակազմն ու բոլոր աշխատակիցները ևս հավատան այս գաղափարին, հավատան, որ մենք ունենալու ենք բոլորովին այլ սոցիալական երաշխիքներ, արժանապատիվ աշխատավարձ, արժանապատիվ աշխատանքային պայմաններ և ունենալու ենք կոռուպցիայից զերծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»,- նշել է նախարարն ու հավելել, որ դրան հասնելու համար պետք է հավատանք մեր անելիքներին։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ժամանակին Ծառայության հիմքում դրվել է ոչ լավ պրակտիկա, որը Ծառայությանը հեռացրել է քաղաքացիներից։ «Մենք հաճախ քաղաքացիներին չենք ընկալում որպես գործընկեր, անձ, որին հաշվետու ենք, հաշվետու մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին։ Քաղաքացու հետ կոպիտ խոսակցությունը, նրա դարդուցավի նկատմամբ անտարբերությունը մեր համար, բնականաբար,  ընդունելի չեն։ Դրա համար խնդրում եմ այստեղ գտնվող  ղեկավար անձնակազմին հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին»,- ընդգծել է արդարադատության նախարարը՝ միաժամանակ նշելով, որ շատ են նաև օբյեկտիվ խնդիրները, որոնք Ծառայությունից կախված չեն, բայց պետք է համատեղ ուժերով համակարգային լուծում ստանան։

Միջոցառման ընթացքում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-ամյակի կապակցությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով՝ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների։

Միջոցառման ավարտին  տեղի է ունեցել Ծառայության մարզային տարբեր բաժինների հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված 8 անձի երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։

Սերգեյ Մեղրյանը նոր աշխատակիցներին մաղթել է անփորձանք ծառայություն և մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել բարեխիղճ և պատասխանատու։ Նախարար Ռուստամ Բադասյանն էլ հույս է հայտնել, որ կիրականացնեն երդման ոգուն արժանի ծառայություն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:49
Նարեկ գյուղում որդին սպանել է մորը
Արտաշատի բաժնի ոստիկանները բացահայտել են, որ Արարտի մարզի Նարեկ գյուղում որդին սպանել է մորը։ Հոկտեմբերի 18-ին գյուղ ժամանած Շտապ օգնության...
Աղբյուր` Panorama.am
20:35
ԱԱԾ-ն՝ Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ ադրբեջանական լուրերի մասին
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ Սոցիալական ցանցերում առկա և...
Աղբյուր` Panorama.am
20:22
ՄԻՊ-ն իրականացնում է դիերի, գերիների նկատմամբ վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի ուսումնասիրություն
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայում իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Մագոմեդ Մուսալովը վիրահատությունից հետո վերադարձել է Երևան
Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստը վիրահատությունից հետո կրկին միացել է թիմին: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԱԾ ղեկավարությունն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը, տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանի և...
Աղբյուր` Panorama.am
20:06
Փլուզման դեպք Մասիս քաղաքում․ կան տուժածներ
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Զոնալ թաղամասում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն և վերահսկելի հրադադարի ռեժիմով․ Զ․ Մնացականյան
 Հայաստանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի պահպանման  գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի...
Աղբյուր` Panorama.am
19:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին զգուշանալ  Հայաստանի տարածքով ուղևորվելիս: ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ադրբեջանը լրջագույն ռազմական ռեսուրս է ներդրել Շուշիի ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան
Կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:20
Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. Փաշինյանի ցավակցական հեռագիրը՝ Մակրոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
19:13
ԱԱԾ-ն հորդորում է տեղեկացնել ռազմական դրության կարգի խախտումների մասին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հորդորում է տեղեկացնել դազմական դրության պայմաններում սահմանված կարգի խախտումների և...
Աղբյուր` Panorama.am
19:05
Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը․ Պուտին
Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
18:56
Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում․ ՊԲ
Արցախի ՊԲ-ն ներկայացնում է նորօրյա հերոսների հերթական շարքը։ Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է․ Ոստիկանություն
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Բուլղարիայի և Հայաստանի միջև երկու հանդիպումները կկայանան Վառնայում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները Բուլղարիայի ընտրանու հետ կկայանան Վառնա քաղաքում: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
18:39
29․10․2020․ ՊԲ-ն հրապարակել է ևս 47 զոհված զինծառայողի անուն
ՊԲ-ն հրապարակել է  հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։ 1․Սարգսյան Արտակ Արսենի, ծնվ....
Աղբյուր` Panorama.am
18:36
Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ
Այս օրերին ոստիկանության և ԱԱԾ ծառայողները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ միջոցառումներ՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով...
Աղբյուր` Panorama.am
18:31
ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից ևս 100 միլիոն դրամ փոխանցվել է հիմնադրամներին
Պատերազմական այս օրերին, Հայաստանում և Սփյուռքում, համայն հայությունը ներգրավված է ռազմաճակատին ամենատարբեր օժանդակություն ցուցաբերելու, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:25
«Դուխով, ամեն ինչ լավ է լինելու, այլ տարբերակ չկա»․ Արցախցի աղջիկն առաջնագծից
Արցախցի Սրբուհին կամավորագրվել է զինվորական ծառայության։ Նրա երեք եղբայրները ևս առաջնագծում են։ Արցախ տեղեկատվական շտաբը տեսանյութ է տարածել նրա...
Աղբյուր` Panorama.am
18:20
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերության մեջ հայտված ևս 5 հայ զիծառայողների մասին տեղեկություններ
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ջավախքից բերված հումանիտար օգնությունը մաքսային գանձումից հետո ի վերջո հանձնված է հասցեատերերին
ԶԼՄ-ներում տեղեկություններ էր տարածվել, որ հոկտեմբերի լույս 29-ի գիշերը երեք խոշոր բեռնատարներով Ջավախքից Հայաստան է բերվել հերթական...
Աղբյուր` Panorama.am
18:11
Այսօր ձյուդոյի համաշխարհային օրն է
Մարզական օրացույցում հոկտեմբերի 28-ը  նշվում  է որպես ձյուդոյի համաշխարհային օր: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Ձյուդոն  միայն...
Աղբյուր` Panorama.am
18:06
Թշնամին ռազմական ավիացիա է կիրառել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱԻՊԾ
Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։
Աղբյուր` Panorama.am
18:03
Մարտունի-Վարդենիս ճանապարհին վթարի հետևանքով կա տուժած
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին, ժամը 15:09-ին ահազանգ է ստացվել, որ Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ազոլոյի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի անկախության ճանաչման
Իտալական Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:54
Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխած անձանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել։...
Աղբյուր` Panorama.am
17:49
ԿԽՄԿ. Ադրբեջանում գտնվող երկրորդ գերուն տեղափոխելը բժշկական առումով հակացուցված է
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցել է Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման հետևանքով մարտական գործողություններում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:43
Եվս 25 վարձկանների դիեր են ուղարկվել Սիրիա
Լեռնային Ղարաբաղում սպանված 25 վարձկանների մարմինները հոկտեմբերի 28-ին ուղարկվել են Սիրիա։ Նման տեղեկատվություն հոկտեմբերի 28-ին հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
17:18
Ռուբեն Գրիգորյանը 1.5 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Հայաստան
Գործարար և հասարակական գործիչ Ռուբեն Գրիգորյանը հայտարարել է «Հայաստան» համահայակական հիմնադրամին 1 մլն դոլար փոխանցելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
16:57
Հայր, որդի և դուստր բժիշկները՝ Արցախի թիկունքն ամուր պահողներ
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացնում է պայքարը թիկունքից։ «Հայր, դուստր, որդի՝ Բորիկ, Լիանա, Հրայր Աղաբեկյանները բժիշկներ են,...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}