Քաղաքական 11:34 22/09/2020 Հայաստան

Հուդաների ժամանակը

«… Ես չեմ ուզում նմանվել այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է նրանց հրաժարականը, սակայն նրանք համառորեն հրաժարական չեն տալիս»։ Նիկոլ Փաշինյան,  08.10.18։

Հատկապես վերջին  օրերին  Երևանում ամենից շատ վանկարկվող կարգախոսներն են՝   «Նիկոլ, հեռացի՛ր», «Հեռացնե՛նք Նիկոլին»  «Պահանջո՛ւմ ենք կառավարության հրաժարականը»  (իհարկե, չենք մոռանում նաև առողջապահության և կրթության  նախարարների արդեն քաղաքային  առօրյա դարձած  հրաժարականների պահանջները)։ Հրաժարականի պահանջը ուրիշ  էլ ո՞նց է լինում․․․

Ընդ որում, վարչապետի հրաժարականի պահանջներում նրան արդեն բացահայտորեն մեղադրում են  «ամերիկահպատակ»  ու «թրքապաշտ» լինելու մեջ․  այսինքն՝ պետական դավաճանության  մեջ։ Եթե նորմալ ԱԱԾ ունենայինք, նմանատիպ  խոսքերն օդում չէին մնա․․․ կամ օրինակ  «Միասնական Հայաստան» կուսակցության  հիմնադիր Խաչիկ Ասրյանը և Ազատության հրապարակում  19․09․20թ․ նրան սատարող հարյուրավոր  միտինգավորները ստիպված կլինեին ապացուցել իրենց խոսքերի ճշմարտացիությունը, կամ էլ վարչապետի աթոռը զբաղեցրածը հապարակավ պետք է հերքեր կամ հաստատեր իր դավաճան լինել-չլինելը։

Բայց ո՞ւր էր թե այսքանով սահմանափակվեին դավաճանական բացահայտումները։

Ֆեյսբուքը ողողված է Իլհամ Ալիևի հարցազրույցից հատվածներով, որտեղ նա հայտնում է նաև իր  և ՀՀ վարչապետի միջև բանավոր պայմանավորվածությունների  մասին․ «Նրանք քննադատում էին նախկին կառավարությանը, մեզ ոչ պաշտոնական խողովակներով դրական ազդանշաններ էին ուղարկում և խնդրում իրենց ժամանակ տալ:  ․․․․Այդ միտքը ամրապնդվեց Հայաստանի վարչապետի հետ Դուշանբեում իմ մի քանի հայտնի հանդիպումներից հետո: Այդ ժամանակ ինձ խնդրեցին ժամանակ տալ, քանի որ Հայաստանի ներքին վիճակը բարդ է, ծանր է, նախկին իշխանության ներկայացուցիչները ցանկանում են ռևանշի հասնել, իսկ դա շատ բացասական կանդրադառնա բանակցային գործընթացի վրա․․․»։  /Աղբյուր` AntiFake.am/

Ասվածին որևէ կերպ անդրադառնալու փոխարեն վարչապետը հայացքը նետել  է հեռավոր  2050 թվական։  Ջիվանին կասեր՝ «խելքին աշեցեք»․․․ 30 տարվա ռազմավարություն է մշակում մեկը, ում կառավարչական հմտությունները սահմանափակվում են   գրեթե մեկ տարի հանրապետությունը արտակարգ դրության մեջ է պահելով։

Հիմա   ի՞նչ անուն տաս թշնամու հետ գործակցողին, եթե ոչ հայրենիքի ու պետության  դավաճան։ Եվ այդ ինչպե՞ս է ստացվում, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում հանրությանն ամենից շատ հուզող հարցերի բացահայտումներն օտարներից ենք իմանում․ մեկ Լավրովն է հայտարարում, որ սեղանին փուլային տարբերակն է, հիմա էլ Ալիևն է ներկայացնում «վերելակային» պայմանավորվածությունների նրբությունները։  Փաշինյան Նիկոլն այն  ժամանակ Լավրովին չհակադարձեց, Ալիևի դեպքում էլ քառօրյա լռություն է․․․ Ինչպես երևում է՝ վարչապետի հիշողության կորուստները խրոնիկական են դարձել։

Բայց սրանք չափազանց լուրջ մեղադրանքներն են, և «ջուր ծեծելու» տաղանդն այստեղ բացարձակ տեղ չունի։ Սա էլ հո մաքսանենգ ծխախոտն ու ադամանդը չեն, որ «ես ուղտ չեմ» ասելով հարցն իբր փակված համարվի։

Նաև սխալվելու  իրավունքն է  վաղուց սպառված   ինչպես Փաշինյանի, այնպես էլ ՔՊ-ի համար։ «Սխալվելու վճռականությանը»  նվիրված տավտալոգիան նրանց չի փրկելու ոչ արդեն գործած սխալների, ոչ էլ կանխատեսելի հանցանք-սխալների մեղքերի համար պատասխան տալուց։ Սխալներ, որոնց հետևանքների համար պետությունն է վճարելու, շատ թանկ է վճարելու։  Իզուր չէ, որ փորձագետներն Ալիևի բացահայտումներից պատերազմի հոտ են զգում։

Այս հուդաների՞ն էիք արժանի անկախության երեք տասնամյակների  տարատեսակ  դժվարությունները հաղթահարելուց հետո։ Ո՞ւր  մնացին հայի հզոր գենի մասին բարձրագոչ  ներբողները, եթե ազգովին մի հաժարականի էլ չենք կարողանում հասնել։

Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում կառավարությունների հրաժարականները  սովորական երևույթ են, և նորմալ պաշտոնյաները հրաժարական են տալիս անհամեմատ թեթև ու անմեղ զանցանքների համար։  Իսկ  մեզանում դավաճանության մեջ կասկածվող վարչապետի հրաժարականի պահանջը, չգիտես ինչու որպես հակապետականություն է  ընկալվում։ Բավակա՛ն է ամեն ինչ գլխիվայր շուռ տալ։ Սխալվելու իրավունք Հայաստանում արդեն ոչ ոք  չունի, որովհետև  չկա  ավելի մեծ սխալ, մեղք ու թուլություն, քան բաց աչքով ու սթափ մտքով երկիրդ կորցնելը։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:08
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ
Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ։  Ըստ ամենայնի,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք․զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը դիմում է կոչով
Պատերազմի ժամանակ զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
19:53
«Եթե պատերազմը շարունակվի, նորից բողոքի ակցիաներ կկազմակերպենք»․ Նորվեգիայի հայերի բողոքը
Նորվեգիայի հայկական համայնքն այս օրերին բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
19:41
14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է,դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից
Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:24
Հոկտեմբերի 19-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք
Հոկտեմբերի 19-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք։ ԱՅս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Այս շաբաթ ելույթով կդիմեմ Սենատին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն ու դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները․Վալերի Բուայե
ֆրանսիացի քաղաքական գործիչ, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի անդամ Վալերի  Բուայեն...
Աղբյուր` Panorama.am
18:59
Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ռազմական դիտորդներ. Ո՞ր երկրների մասնակցությանն է Հայաստանը կտրականապես դեմ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը, պատասխանելով գործակալության այն հարցին,...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». Վարչապետի հարցազրույցը «ТАСС»-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակզմի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն
Հոկտեմբերի 19-ին Գավառի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում լույս աշխարհ է եկել Արցախի Շահումյանի շրջանի բնակիչներ Էդգար եւ Արեւիկ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Վարչապետի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Հայաստանը Հարավային Կովկասում ժողովրդավարական երկիր է․ Դանիել Գեորգե
Հոկտեմբերի 17-ին Ռումինիայի իշխող PNL կուսակցության պատգամավոր Դանիել Գեորգեն (Daniel Gheorghe) իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կանայք պատրաստ են միանալ ռազմաճակատում կռվող տղաներին
Տասնյակ հայ կանայք են զինվորագրվում ՊԲ շարքերում՝  ռազմաճակատ մեկնելու համար: «Այսօր գրվում է մեր ազգի հաղթական էջերից մեկը։...
Աղբյուր` Panorama.am
17:41
Լենա Նազարյանը Փարիզի քաղաքապետին կոչ է անում հիմա ճանաչել Արցախի անկախությունը
Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախախագահ  Լենա Նազարյանը դիմել է Փարիզի քաղաքապետ Անն  Իդալգոյին՝ քաղաքային խորհրդում Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:28
ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու
Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է
Աղբյուր` Panorama.am
17:21
«Իրական գազաններ». Ովքե՞ր են Lեռնային Ղարաբաղի դեմ կռվող վարձկանները
Մինչև ատամները զինված, ոգևորված և պատրաստված. սիրիացի զինյալների մասնակցությունը ղարաբաղյան նոր պատերազմին հաստատեցին մի քանի բարձրաստիճան...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 19 զոհված զինծառայողի անուն
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
17:14
Ոչնչացվել է ադրբեջանական ծանր հրետանու բրիգադի շտաբի պետը
Banak info-ն գրում է. «Այսօր արցախա-ադրբեջանական սահմանի ուղղություններից մեկում թեժ մարտերի ժամանակ հայկական կողմի դիպուկ կրակով...
Աղբյուր` Panorama.am
17:13
Կանադայի ԱԳ նախարարն ընդգծել է արտատարածաշրջանային դերակատարների՝ հակամարտությանը չմիջամտելու անհրաժեշտությունը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին  հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մնացականյանը ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է՝ Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: ԱԳ նախարարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկեցին...
Աղբյուր` Panorama.am
17:00
ՌԴ ԱԳՆ-ն բարձրացնում է ԼՂ վարձկանների տեղափոխման հետ Թուրքիայի կապի մասին հարցը
Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում բարձրացնում է Սիրիայից ու Լիբիայից վարձկանների՝ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման վերաբերյալ հարցը։...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողը բողոքող քաղաքացիներին խոստացել է ավելի ակտիվացնել ջանքերը
Այսօր մի խումբ քաղաքացիներ Մատենադարանից քայլերթ շարժվել են դեպի ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ` իրենց բողոքն արտահայտելու թուրք-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:38
«Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարի չափն անցել է 130 մլն ԱՄՆ դոլարի շեմը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին...
Աղբյուր` Panorama.am
16:31
Աշխարհի տարբեր երկրներից հայերը շտապում են դեպի Արցախ. «Եկել եմ ադրբեջանցիների հերերն անիծելու»
Տարբեր երկրներում տարիներ շարունակ ապրող հայերից շատերն այս օրերին վերադառնում են Հայաստան՝ Արցախ մեկնելու նպատակով։ «Եկել եմ...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ադրբեջանը վարձկաններին ստիպել է գործողություններ ձեռնարկել նաև Հորադիզում. Արշակ Մարտիրոսյան
«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը շուտով կարող են համաձայնության գալ տարածաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմի շուրջ.Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին և միջազգային այլ խաղացողներին կոչ է արել դադարեցնել...
Աղբյուր` Panorama.am
16:06
ԵԽ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն պետք է անարգել մուտք ունենա վիճելի տարածքներ, որտեղ մարդիկ են ապրում
Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ նկատմամբ ստանձնած պարտավարություններ ունեն իրենց տարածքներում մարդու իրավունքներին հետևելու և ԼՂ հակամարտությունը...
Աղբյուր` Panorama.am
16:02
Դիերն այլանդակվում են, գերիները՝ գնդակահարվում. դիմել ենք ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի զինվորականների կողմից հայ զինծառայողին գլխատելու դեպքը ներկայացնել...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}