Մշակույթ 16:58 22/09/2020 Հայաստան

Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին՝ տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվի տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես, ընդհանուր վերանորոգման համար նախատեսվում է ճակատային հատվածը և ետնամասը դարձնել ապակեպատ, իրականացնել տարածքի երկհարականի բաժանում, ապահովել օդափոխման և ջեռուցման համակարգով ողջ տարածքը, 2-րդ հարկում սենյակները միմյանց միացնել կամուրջներով, կատարել սենյակների բաժանում՝ տնօրենի սենյակ, աշխատանքային սենյակներ, հանդիպումների սենյակ՝ պրոյեկտորի և էկրանի միջոցով դիտումներ կազմակերպելու համար, ընդունարան-սպասասրահ, խոհանոց՝ աշխատակիցների համար, սանհանգույցներ, ժամանակակից դիզայնով ներքին հարդարանքի իրականացում։ Սա մեծ հնարավորություն է բացառելու՝ կինոկենտրոնի ներկայիս տարածքի ոչ ներկայանալի լինելը, աշխատավայրի անբարենպաստ պայմանները և տարիներ շարունակ պետական բյուջեի հաշվին տարածքների վարձակալությունը։

«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 47,818.8 հազ. դրամ՝ շենքի վերանորոգման համար: Թատրոնում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կվերանորոգվեն հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները՝ մի քանի անձի միաժամանակյա սպասարկման համար: Սանհանգույցներում կիրականացվի կապիտալ վերանորոգում և գույքի փոխարինում: Հիմնովին կվերանորոգվեն նաև ծառայողական անձնակազմին սպասարկող 2 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ: Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին:

«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 20,756.4 հազ. դրամ՝ լուսային սարքավորումների ձեռքբերման համար: Թատրոնի բեմական լուսային համակարգը վերջին անգամ նորացվել է 2003 թ. «Լինսի» հիմնադրամի շրջանակում: Ժամանակակից պահանջները և տեխնիկայի զարգացումը ենթադրում են նոր սարքավորումների օգտագործում՝ ներկայացումներն ավելի գունեղ և ժամանակակից դարձնելու համար: Ձեռքբերվող նոր սարքավորումները, որոնց հիմնական մասը LED համակարգի է, կտեղադրվեն թատրոնի մեծ և փոքր բեմերում: Դա հնարավորություն կստեղծի կազմակերպել զուգահեռ ներկայացումներ: ​Ձեռք կբերվի նաև մշուշի, ծանր ծխի և ձյան գեներատորներ, որոնք կավելացնեն հատուկ էֆեկտների հնարավորությունը: Սարքերը բազմագույն են, բազմաֆունկցիոնալ և հաշվի առնելով LED տեսակները, հնարավորություն կտան տնտեսել էներգոծախսը: ​Տեղադրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2021 թ. մարտի 31-ը: Նոր լուսային համակարգը կհամապատասխանի ամենաբարձր չափանիշներին և հնարավորություն կտա թատրոնի բեմում ընդունել աշխարհի լավագույն թատերախմբերը:

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 5,523.2 հազ. դրամ՝ թատրոնի համար անհրաժեշտ լուսանկարչական ապարատի ձեռքբերման համար: Մասնավորապես՝ ձեռք կբերվեն 2 հատ «Canon 5DMark4» լուսանկարչական ապարատ, «Canon24-70mm», «Canon70-200mm» ոսպնյակներ, 2 հատ եռոտանի, ձայն գրող «Zoom H6» 2 հատ հիշողության քարտ 64 գբ, արտաքին հիշողության քարդ 4 գբ: Ձեռք բերված տեխնիկան կծառայի ներկայացումները բարձր որակով վիդեոնկարահանելու համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Տիգրան Աբրահամյան. Առաջնագծի ինժիներական կառույցներն իրենց խնդիրը այս պատերազմում լուծել են
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախություն
Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:...
Աղբյուր` Panorama.am
10:29
Չեխական DANA-ների հարցով հայաստանցի պատգամավորը չեխ գործընկերներին կոչ է արել հետաքննություն իրականացնել
Հայաստան- Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը դիմել է  չեխ գործընկերներին հետաքննելու, թե ինչպես են չեխական...
Աղբյուր` Panorama.am
10:27
43 պատանդ, կես մլն դոլար. Ի՞նչ է հայտնի վրացական բանկի կողոպուտի մասին
Երեկ Վրաստանի Զուգդիդի քաղաքի «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած զինված հարձակումը ամբողջ օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Կարեն Բեքարյան. ՄԽ համանախագահող երկրների կողմից Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճաժամկետ վերջնագիր
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը գրում է. «Հանուն Արցախի ժողովրդի գոյության, . հանուն մարդու անօտարելի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 22-ին, ժամը 08։51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 5...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Ժողովուրդ». Արցախը կողմ է բանակցությունների սեղանին վերադառնալու գաղափարին. Ընդամենը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
10:11
Ադրբեջանի հայտարարությունը՝ ՀՀ-ն Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, ցինիկ սուտ է. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
«Հրապարակ». Փաշինյանը կոչով ասաց այն, ինչը մեզ արգելված է եղել գրել այս օրերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամին, երբ ՀՀ ԱԳ նախարարը գտնվում էր Մոսկվայում և ՌԴ իր...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքները
ՀՀ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքն է ներկայացնում։ «Նախօրեին հակառակորդի զինվորներն իրենց...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Ժողովուրդ». Ամենայն հվանականությամբ Գագիկ Ծառուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Հրապարակ». Էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է, իսկ խուճապային տրամադրությունները գլուխ են բարձրացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի և կարծում է, որ կարողանալու է...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Փաստ». «Ցավոք, նմանօրինակ բարդ ու ֆորսմաժորային իրավիճակներում ենք հասկանում ազգային միասնականության գաղափարի կարևորությունը»
«Փաստ» թերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Դատավորի թեկնածուները անհամբեր սպասում են, թե ինչ կորոշվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դիմելու է...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Հանդիպումները բավական են հասկանալու համար, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ բարդ ու լարված
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ռեժիմով հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Թշնամին իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են. Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Այս բացառիկ հանդիպումը միայն ու միայն դրական նշանակություն է ունենալու
Քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է. «Անկասկած, Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարևոր քայլ է և դրական...
Աղբյուր` Panorama.am
09:16
Արցախի ԱԻՊԾ. Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
09:04
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված են նախարարի...
Աղբյուր` Panorama.am
00:58
Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է.Հակոբ Կարապետյան
Երևանաի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի էջում Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորման մասին հաղորդագրություն է...
Աղբյուր` Panorama.am
00:45
Թուրքիայի և նրա հովանավորած ահաբեկիչների կողմից իրականացվող ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մանիպուլյատիվ հայտարարությանը: «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
00:34
«Razm.info». Հայ գերիներին գնդակահարած հատուկջոկատայիններից մեկը ոչնչացված է
«Razm.info»-ի հրապարակած տեղեկատվության մեջ ասվում է, որ Հադրութում հայ գերիներին գնդակահարած ոճրագործներից մեկը ոչնչացված է: ...
Աղբյուր` Panorama.am
00:31
Դիմելու դեպքում Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Ադրբեջան. Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը չորեքշաբթի օրը հաստատել է Ադրբեջան զորք մտցնելու Անկարայի պատրաստակամությունը՝ ղարաբաղյան հակամարտությունում...
Աղբյուր` Panorama.am
23:38
Բուսանի կինոփառատոնում կկայանա ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
Այսօր մեկնարկել է Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային...
Աղբյուր` Panorama.am
23:34
Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի հետևանքով. Փաշինյանի խոսնակ
Հայաստանը պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Այս մասին նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
23:34
Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել
Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախին սատարող բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել...
Աղբյուր` Panorama.am
23:29
Եվրոպա, արթնացի՛ր, Էրդողանը քո մեջքի հետևում է. Ակցիա՝ Բարսելոնայում
Բարսելոնայի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ դատապարտելով Արցախում ադրբեջանական ագրեսիան։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
23:28
1000 դրամների շնորհիվ մենք կուտակել ենք շուրջ 30 մլրդ դրամ գումար. Վարուժան Ավետիքյան
«Հիմնադրամն ունի մեկ նպատակ՝ ապահովել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած հերոսների ընտանիքների ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
23:11
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
22:57
Հակառակորդը գնդակոծում է նաև առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները. Հովհաննիսյան
«Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ փորձում է հակամարտությանը կրոնական բնույթ տալ»,-  այսօր կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}