ԱԺ-ն սկսեց օրենքում կատարված փոփոխությունը կրկին փոխելու արտահերթ քննարկումները
Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվեց ԱԺ արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
ԱԺ քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է նախագծերի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում, ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը:
Վերջինս նշեց, որ բացահատվել են խնդիրներ ստեղծվող նոր կառույցի կարգավիճակի, դրա հաստիքների համալրման և նախատեսված կառուցվածքային փոփոխությունները սահուն և անխափան իրականացնելու համար: Ըստ փոխնախարարի, ընդունված օերնքները կրկնակի փոփոխման ենթարկելու հրատապությունը պայմանավորված է նրանով, որ նրանք ուժի մեջ են մտնում վաղը՝ սեպտեմբերի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները