Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու նախագիծը
Խորհրդարանի պատգավորները 99 կողմ ձայներով առաջին ընթեցրմամբ ընդունեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների փաթեթը:
ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը տեղեկացնելով ԱԺ կանոնակար օրենքի համապատասխան դրույթը՝ պատագամավորին առաջարկեց գրավոր հարցերի համար նախատեսված 3 ժամը լրանալուց հետո ուշադիր լինել նիստ սկսվելու կոչնակի ձայնին:
Նախագծի հմնավորմամբ արձանագրվում է, որ նրա նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարութան քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ նախատեսված է սոցիալական պաշտպանության բնագավառում ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն, ըստ կառավարության, կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը:
Գործադիրն առաջարկում է այդ համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցիալական ծառայության տեսքով: Փոփոխության արդյունքում կկրճատվի 135 հաստիք: