Սոցիալական ծառայության տարածքայի ստորաբաժանումներից կկրճատվի 135 հաստիք.Փոխնախարար
«Լուսավոր Հայստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ արտահերթ նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանին հիշեցրեց, որ սոցիալական ծառայությունների տրամադրման ոլորտը տարիներ շարունակ եղել է ամենակոռումպացվածը, և սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիները շատ հաճախ ընկել են բյուրոկրատական քաշքշուկների մեջ, իսկ ոչ կարիքավոր ընտանիքները հաճախ նպաստառու են դարձել:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով ի՞նչ երաշխիքներ են սահմանվում, որպեսզի այս ծառայությունները ձերբազատվեն կոռուպցիայից և արդյո՞ք կան վերահսկման մեխանիզմներ:
Փոխնախարարը հայտնեց, որ այդ նպատակով ներդրվում են տարբեր մեխանիզմներ՝ մրցույթով հանձնակազմի ընտրելուց սկսած, մինչև նոր կառուցվածքի միջոցով պատասխանատուների սահմանումը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե կա արդյոք արագ մեխանիզմ, որը քաղաքացուն հնարավորություն կտա սոցիալական ծառայություններում առաջացած հարցերի դեպքում դիմի և արագ լուծում ստանալ:
Աննա Ժամկոչյանը հավաստիացրեց, որ ապօրինությունների վերաբերյալ ահազանգերին այսօր էլ ընթացք է տրվում:
Պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ Աննա Ժամկոչյանը հայտնեց, որ Համալիր սոցիալական ծառայության ստեղծման ժամանակ գործող տարածքային ծառայությունների և նախարարության այդ հատվածի 1825-ից հաստիքից մնալու է 1690-ը: Փոխնախարարը շեշտեց, որ կրճատվելու է 135 հաստիք: