Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում կրկնակի փոփոխության նախագիծը
Ազգային ժողովը 88 կողմ ձայներով երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների փաթեթը:
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է սոցիալական պաշտպանության բնագավառում ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա:
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ավելի վաղ ընդունված օրենքի նախագծով նախատեսվում էր այդ նպատակով ստեղծել մեկ միասնական կառույց՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակը:
Վերոհիշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտներ սեպտեմբերի 23-ին, եթե ԱԺ-ն այսօր չհասցներ ընդունել նույն նախագծում նոր փոփոխություն կատարելու որոշումը: ԱԺ-ի վերջնական ընդունված նախագծում Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն կառավարության առաջարկով հաստատվեց Համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու տարբերակը:
Հիշեցնենք, որ փոփոխության արդյունքում այդ համակարգում կկրճատվի 135 հաստիք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին