Հասարակություն 10:22 22/09/2020 Հայաստան

Ապրիլյանի անմահ հերոս, կամավորական Սուրեն Ճարատանյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, կամավորական Սուրեն Ճարատանյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 65 տարեկան։ Նա զոհվել է ապրիլի 8-ին՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։

Սուրեն Ճարատանյանն արմատներով հաճընցի էր, «Հաճըն» հայրենակցական միության վարչության երկարամյա անդամ, քարտուղար

aravot.am-ում կարդում ենք, որ Սուրենը դեռ Արցախյան ազատամարտին էր մասնակցել՝ կռվելով «Արաբկիր» զորամիավորման կազմում: Ապրիլին էլ, երբ թշնամին կրկին ոտնձգություն իրականացրեց մեր հողերի նկատմամբ, 61-ամյա Սուրենը դարձյալ առաջին գծում էր:

«Հարցին, թե ինչու՞ ես գնում, հայրս պատասխանել էր, որ եթե չգնա, ինչպե՞ս կարող է հետագայում նայել իր ընկերների աչքերին, երբ նրանք վերադառնան պատերազմից: Ես պետք է նրանց կողքին լինեմ, բացի այդ՝ ես չեմ ուզում, որ իմ թոռները տեսնեն այն, ինչ մենք ենք տեսել: Հայրս գնաց՝ հանուն մեր հայրենիքի, մեր ազգի, իր ընկերների ու թոռների»,- ասել է Սուրեն Ճարատանյանի դուստր Դիանան:

Սուրեն Ճարատանյանը  պատերազմի դաշտում փրկել է  մի երիտասարդ զինվորի կյանք և նույն պահին ընկաել թշնամու գնդակից: Նա իր արիության ու սխրանքների համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների:

Սուրեն Ճարատանյանը ծնվել է 1955 թ. Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Բելառուսիայում: 1975 թ. ընդունվել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետ: 1981 թ.-ից մինչ կյանքի վերջն աշխատել է Երևանի Մետրոպոլիտենում: 1988-ին զինվորագրվել է «Արաբկիր» ջոկատի կամավորական զորամիավորմանը: 1990 թ. սեպտեմբերի 20-ից սկսել է ծառայությունը ՀՀ ՆԳՆ հատուկ գնդի 9-րդ վաշտում: 1992 թ. մայիսի 10-ից մինչև հունիսի 5-ը «Արաբկիր» ջոկատի կամավորական զորամիավորման կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի Նարիշտար գյուղի ազատագրման առաջադրանքներին, Վանք և Լենինավան գյուղերի համար մղվող մարտերին, ապա՝ Հադրութի շրջանում Սարինշենի հատվածի մարտական գործողություններին: 1992 թ.-ի օգոստոսից ավագ լեյտենանտ Սուրեն Ճարատանյանը սկսել է պայմանագրային ծառայությունը 5-րդ բրիգադում և ավարտել այն որպես կապի դասակի հրամանատար՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի օրը: 2016 թ. ապրիլին, լսելով սկսված պատերազմի մասին, մեկնել է Թալիշ, որտեղ էլ, փրկելով 18-ամյա զինվորի կյանքը, ծանր վիրավորվել է և ապրիլի 8-ին մահացել:

Թե ինչ հանգամանքներում է զոհվել  Սուրեն Ճարատանյանը Թալիշում, հարազատներն այսպես էին պատմել. «Մարմնի վրա մի ամբողջ կրակահերթ է: Ասում են, որ նա ուզեցել է ջահել տղաներին՝ վիրավոր զինծառայողներին քաշել ու բերել խրամատ, որ օգնություն ցույց տան: Բայց չի կարողացել, իր վրա մի ամբողջ ավտոմատի կրակահերթ կա: Ուղղաթիռով բերել են Երեւան, դեռ ողջ է եղել: Ինչքան ուժեղ ոգի ունի, որ այդ հիվանդ սրտով դեռ այդքան դիմացել է»:

«Ինքը սրտի պրոբլեմ ուներ: Վերջին անգամ իր հետ խոսել եմ Ղարաբաղ գնալու ճանապարհին: Շա՜տ երջանիկ էր: Տեղյակ չենք եղել, որ գնալու է, ոչ մեկին ոչ մի բան չի ասել: Մամային է հրաժեշտ տվել հիվանդանոցում: Ես ինտերնետում նկար տեսա, որ գնում է Ղարաբաղ, զանգեցի, խոսեցինք: Ինքը միշտ երազել է հզոր Հայաստանի համար: Դրա համար երջանիկ էր, որ գնում է»,- aravot.аm-ի հետ զրույցում պատմել էր Սուրեն Ճարատանյանի աղջիկը՝ Աննան:

Հարազատները պատմել էին, որ Սուրեն Ճարատանյանի սիրտը 3 անգամ ստենտավորված է եղել. «Երիկամները վատ վիճակում էին, հազիվ քայլում էր ու էդ վիճակով գնաց: Ոչ մեկը չկարողացավ իրեն հետ պահել, կանգնեցնել: Իր կինը ծանր հիվանդ է, պառկած: Նույնիսկ դա նրան հետ չպահեց: Նա երդվյալ ազատամարտիկ էր: Կնոջ մոտ էր եկել՝ հիվանդանոց: Կինը խնդրել էր, որ համոզենք, չթողնենք մեկնի ճակատ: Մեզ չլսեց, խաբեց, ասաց՝ ուղղակի ցուցակագրվում եմ, չեմ գնա: Հետո լսեցինք, որ  հաջորդ օրն արդեն այնտեղ էր: Իրեն առաջարկել էին, ասել էին՝ պետք չի բարձրանալ դիրքեր, այստեղ էլ օգտակար կարող ես լինել՝ նա էլի չէր լսել»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}